ՆուՖարմՏեք

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

ՆուՖարմ Տեք ՍՊԸ-ն մասնագիտացած է Հայաստանում ավտոմատացված, բարձր տեխնոլոգիական ջերմոցների կառուցման մեջ: Ընկերությունը տրամադրում է ժամանակակից ապարատային և ծրագրային լուծումներ խելացի ջերմոցների կառուցման համար։

Ընկերությաննախագծեր

catPhoto

Գյուղատնտեսություն

5-րդ սերնդի լոլիկի ջերմոց

Արարատ

ՆուՖարմ Տեք ընկերության շուկայի վերլուծության հիման վրա պարզվել է, որ Հայաստանում և հարևան երկրներում լոլիկի պահանջարկի աճ կա։ Գնահատվել է Հայաստանում արտադրված լոլիկի արտահանման ներուժը, ինչը կազմել է 45 մլն. դոլար։ Մինչդեռ այս պահի դրությամբ ընդամենը $14 մլն. արժողության լոլիկ է արտահանվում Հայաստանից, հիմնականում Ռուսաստան։ Ընկերությունը նախատեսում է Հայաստանի Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող իր 3000 քմ. հողատարածքում լոլիկի աճեցման 5-րդ սերնդի ջերմոց տեղադրել։ Ջերմոցը կներառի խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաներ և կինտեգրի արհեստական բանականությամբ աշխատող կանխատեսման մոդելներ: Խելացի գյուղատնտեսության տեխնոլոգիան լիարժեք վերահսկողություն կապահովի գործընթացների վրա, կհետևի մշակաբույսերի արտադրության ընթացքին, և կբարելավի արտադրողականությունը՝ օգտագործելով արհեստական բանականության ալգորիթմները: Մինչդեռ գյուղատնտեսության ոլորտին պետական աջակցության ծրագրով ջերմոցների կառուցման ծախսերի 50%-ի փոխհատուցումն առաջարկում է պետությունը։

Պահանջվող ներդրումներ

$337,000

131 093 000֏

Շահութաբերություն

25%

ՆուՖարմ Տեք ՍՊԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար