ԲիզնեսՀայաստանում

Հայաստանում ընկերություն գրանցելն անվճար է, տևում է ընդամենը 20 րոպե և չի պահանջում մինիմալ կապիտալի առկայություն, իսկ Doing Business զեկույցի համաձայն` այն աշխարհում 10-րդն է բիզնես գրանցելու հեշտությամբ: Հայաստանը Եվրասիայի միակ երկիրն է, որը մի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ է, մյուս կողմից ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ և GSP համակարգ ԱՄՆ-ի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ, ինչը ապահովում է ելք դեպի 1,5 միլիարդ մարդ ներկայացնող շուկա` 0% մաքսատուրքերով:

Հարկայինհաշվիչ

Պատմեք մեզ Ձեր մասին
Ընտրել բիզնես ոլորտը
Ընտրել կազմակերպաիրավական ձև
$
$
$

Հաշվարկման Արդյունք

Տարեկան ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

0

Տարեկան շահութահարկ

0

Տարեկան շրջանառության հարկ

0

Տարեկան եկամտային հարկ

0

Տարեկան վճար «Զինծառայողների ապահովագրման» հիմնադրամ

0

Տարեկան սոցիալական վճարներ

0

Տարեկան շահաբաժնի հարկ

0

Տարեկան ակցիզային հարկ

0

Հայաստանը համարվում է Արևելյան Եվրոպայի ցածր հարկային բեռ ունեցող երկրներից մեկը: Հայաստանում ընդհանուր հարկման համակարգը ենթադրում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) 20%, շահութահարկ 18% և եկամտային հարկ 21%: 

Այնուամենայնիվ, տարեկան $220.000-ից պակաս շրջանառություն ունեցող գյուղատնտեսական ապրանքների արտադրողները ազատված են բիզնես հարկերից, իսկ միկրոբիզնես համարվող տնտեսվարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում $55,000 վճարում են 0 բիզնես հարկ և $10 սահմանված եկամտային հարկ: Եթե բիզնեսի տարեկան շրջանառությունը $220.000-ից ցածր է, դուք հնարավորություն կունենաք աշխատել շրջանառության հարկի պարզեցված հարկման համակարգի ներքո` վճարելով միայն 1,5-6% շրջանառության հարկ: Մյուս կողմից, Հայաստանում գործող ՏՏ նորաստեղծ ընկերությունները կամ նորաբաց ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի սահմանամերձ գյուղերում ևս ազատված են հարկերից: Իսկ հարկային հաշվետվությունները բավականին պարզ և լիովին թվային են, հարկային ռեժիմների մեծ մասի դեպքում ներկայացվում է ընդամենը մինչև 3 ֆինանսական հաշվետվություն հարկային տարվա ընթացքում:

  1. Միկրոբիզնեսի հարկման համակարգ անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) և ընկերությունների համար
  2. Սահմանային գոտու հատուկ հարկման համակարգ
  3. ՏՏ սկսնակ ձեռնարկությունների համար հարկային արտոնություններ
  4. Միկրոբիզնեսի հարկման համակարգ ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց համար
  5. Շրջանառության հարկով հարկման համակարգ

Ներդրումայինոլորտներ

image
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
իմանալ ավելին
image
Էներգետիկա
իմանալ ավելին
image
Դեղագործություն
իմանալ ավելին
image
Ագրոարդյունաբերություն
իմանալ ավելին
image
Ոսկերչություն
իմանալ ավելին

Բիզնեսկարգավորումներ

Դուք պատրաստվում եք բիզնես սկսել և բազմաթիվ հարցեր ունեք կուտակված. ինչպե՞ս ստանալ շինարարական թույլտվություն, դիմել էլեկտրաէներգիայի, գազի միացման համար, գրանցել սեփականության իրավունք և այլն: Բիզնես կարգավորումներ բաժնում կարող եք ընտրել կարգավորում և ծանոթանալ քայլ առ քայլ ընթացակարգերին, այդ թվում` պահանջվող փաստաթղթերին, համապատասխան պետական մարմինների հասցեներին, վճարներին, սպասարկման ժամանակին և այլ կարևոր տեղեկության, ինչը կօգնի Ձեզ բիզնեսի հետ կապված կարգավորումները ավելի համակարգված և պարզ պատկերացնել: