Ընկերությանգաղտնիությանքաղաքականությունը

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ կողմից (հասցե՝ Հանրապետության փող. 0010 Երևան, Հայաստան), (այսուհետ՝ «մենք» կամ «Ընկերություն»): Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է Ընկերությունը հավաքագրում, մշակում, կիրառում և բացահայտում ձեր անձնական տվյալները՝ որպես տվյալների վերահսկող, երբ դուք կապ եք հաստատում մեզ հետ, օգտվում եք մեր ծառայություններից կամ աշխատում եք մեր պլատֆորմներով, օրինակ ինտերնետային կայքով (այսուհետ՝ «Կայք»): Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Սույն քաղաքականությամբ և Կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

Ինչպե՞ս ենք մենք տվյալներ հավաքագրում:

Ձեր տվյալները հավաքագրվում է հետևյալ միջոցներով.  

  • Երբ Դուք լրացնում եք Կայքում տեղադրված հայտերը (այսուհետ՝ «Հայտեր»),
  • Բաժանորդագրվում եք նորություններին,
  • Այցելում եք մեր Կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում): 

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տվյալ:

Ինչպիսի՞ անձնական տվյալներ ենք հավաքագրում:

Ընկերությունը հավաքագրում է Հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): Ձեր անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ լրացնում եք Հայտեր, բաժանորդագրվում եք նորություններին, մինչև այն պահը, երբ դադարեցնում եք բաժանորդագրությունը: IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք Կայք:

Դուք կարող եք դադարեցնել բաժանորդագրությունը նորությունների վերջում տեղադրված «Դադարեցնել բաժանորդագրությունը» հղումով:

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները:

Մենք կարող ենք օգտագործել գրանցման, նորություններին բաժանորդագրման,  Հայտերի լրացման կամ Կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով.

  • Ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար,
  • Ձեզ հետ կապ հաստատելու համար՝ մեր ծառայությունների առնչությամբ, օրինակ հեռախոսով, էլ. փոստով կամ փոստով կամ պատասխանելով ձեր կողմից մեզ ուղղված սոց. ցանցերի հաղորդագրություններին,
  • գովազդային արշավներ կազմակերպելու համար, այդ թվում նաև այնպիսիք, որոնք մենք իրականացնում ենք մեր գործընկերների հետ համատեղ,
  • Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով Կայքի բարելավման համար:

Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները, որպեսզի անհատականացնենք այն մարքեթինգային հաղորդագրությունները, որոնք ձեզ ենք ուղարկում, և դարձնենք դրանք առավել դիպուկ և հետաքրքիր, քանի որ դա բխում է մեր գործունեության շահերից: Անհրաժեշտության դեպքում մենք առաջին հերթին ստանում ենք ձեր համաձայնությունը: Նշված նպատակով մենք կարող ենք տրամադրել ձեզ համապատասխան մարքեթինգային հաղորդագրություններ (այդ թվում էլ. փոստով, փոստով, հեռախոսով, կարճ հաղորդագրությամբ կամ առցանց գովազդով) մեր կողմից, ինչպես նաև մեր գործընկերների կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: Որպես այս ամենի մի մաս՝ առցանց գովազդը կարող է ցուցադրվել Կայքում և մեր գործընկերների ինտերնետային կայքերում, ինչպես նաև առցանց լրատվամիջոցներով: Մենք նաև որոշում ենք մեր, ինչպես նաև մեր գործընկերների մարքեթինգային հաղորդագրությունների արդյունավետությունը:

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս: Բաժանորդագրության դադարեցման Ձեր հայտն ուղարկելուց անմիջապես հետո Ձեր անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում:

Մենք պարտավորվում ենք`

  • Չօգտագործել կեղծ կամ ապակողմնորոշիչ  վերնագրեր կամ էլեկտրոնային հասցեներ,
  • Այն դեպքում, երբ հաղորդագրությունը հանդիսանում է գովազդ՝ ողջամիտ կերպով որակել այն որպես այդպիսին,
  • Ստուգել երրորդ անձանց էլեկտրոնային մարքեթինգային ծառայությունների համապատասխանությունը (առկայության դեպքում),
  • Անմիջապես արձագանքել բաժանորդագրության դադարեցման դիմումներին,
  • Հնարավորություն տալ օգտագործողներին դադարեցնել բաժանորդագրությունը՝ սեղմելով յուրաքանչյուր էլեկտրոնային նամակի վերջում նշված հղումը:

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (Ընկերության աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Ձեր անձնական տվյալները ինքնակամ մուտքերից, կիրառումներից, փոփոխություններից և ոչնչացումից պաշտպանելու համար մենք կիրառում ենք անվտանգության ապահովման ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ: Այնուամենայնիվ, համացանցային ոչ մի կայք չի կարող ապահովել լիարժեք պաշտպանություն, և մենք չենք կարող պատասխանատվություն կրել մեր վերահսկողությունից դուրս ինքնակամ կամ անկանխամտածված մուտքերի համար:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Cookies» բաժինը:

«Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում ենք մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով Կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: Մենք օգտագործում ենք «Cookie»-ները նաև Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել Կայքը և նոր գործիքներ մշակել:

Մենք օգտագործում ենք «Cookie»-ները

  • Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար,
  • Գովազդին հետևելու համար,
  • Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում Կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար: Մենք կարող ենք նաև օգտվել վստահելի երրորդ անձանց ծառայություններից, որոնք կհետևեն նշված տեղեկություններին մեր անունից:

Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգաբերում, որ յուրաքանչյուր անգամ Կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգաբերումների միջոցով: 

Մենք ընդունում ենք «Չհետևել» ազդանշանները և չենք հետևում Ձեր բրաուզերին, չենք ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:

«Cookie»-ներն անջատելու դեպքում Կայքի որոշ ֆունկցիաներ կարող են կասեցվել:

Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց

Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Կայքի հոսթինգն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ Կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ մենք թույլ չենք տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:

Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

Երրորդ կողմի հղումներ

Ընկերությունն իր Կայքում կարող է ներառել կամ առաջարկել է երրորդ անձանց պրոդուկտներ կամ ծառայություններ:

Google

«Google»-ի գովազդային պահանջները սահմանվում են «Google»-ի Գովազդի սկզբունքներով: 

Մենք մեր կայքում կիրառում ենք «Google AdSense Advertising»:

Որպես երրորդ կողմ հանդիսացող վաճառող՝ «Google»-ն օգտագործում է «Cookie»-ները մեր Կայքում հայտարարություններ ներկայացնելու նպատակով: «Google»-ի կողմից կիրառվող «DART cookie»-ն հնարավորություն է տալիս մեր Կայքի օգտագործողներին ներկայացնել հայտարարություններ՝ հիմնվելով նախկինում Կայքի այցելությունների, ինչպես նաև այլ ինտերնետ կայքերի այցելությունների վրա: Օգտագործողները կարող են հրաժարվել «DART cookie»-ի կիրառումից՝ այցելելով «Google»-ի հայտարարությունների (Google Ad) և գործընկերների (Content Network) գաղտնիության քաղաքականության բաժին:

Մենք ձեռնարկել ենք հետևյալ գործողությունները

  • Կայքի այցելուներին գովազդի ներկայացում «Google AdSense»-ի միջոցով (remarketing),
  • «Google Display Network»-ի հղումների դիտումների քանակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացում (impression reporting),
  • Դեմոգրաֆիկ տվյալների և հետաքրքրությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացում,
  • «DoubleClick Platform»-ի ներմուծում:

Մենք որպես երրորդ կողմ հանդես եկող վաճառողների հետ միասին (ինչպես օրինակ «Google»-ը) կիրառում ենք առաջին (ինչպես օրինակ «Google»-ի վերլուծական «cookie»-ները) և երրորդ (ինչպես օրինակ «DoubleClick cookie»-ները) կողմի «cookie»-ներ կամ երրորդ կողմի այլ նույնականացման միջոցներ օգտագործողների՝ գովազդի ցուցադրումներից և մեր Կայքի հետ կապված այլ գովազդային գործառույթներից օգտվելու վերաբերյալ տվյալների հավաքագրման համար:


Մասնակցության դադարեցում
Օգտագործողները կարող են ընտրել «Google»-ի միջոցով գովազդման ձևը «Google Ad կարգաբերումներ» էջից: Դուք կարող եք հրաժարվել գովազդից նաև «Network Advertising Initiative Opt Out» էջից կամ «Google Analytics Opt Out» բրաուզերի հավելվածի միջոցով:

Օգտագործողները կարող են մեր Կայք այցելել անանուն: Այս դեպքում գրանցված «Cookie»-ներից բացի այլ անձնական տեղեկատվություն չի հավաքագրվում:

Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը:

Դուք կծանուցվեք գաղտնիության քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ էլեկտրոնային նամակի միջոցով, եթե բաժանորդագրված եք նորություններին:

«ԻնվեսթինԷյԷմ»ՓԲԸ-իկողմիցմատուցվողծառայություններիպայմաններ

Կայքի այցելու, ներդրող և հայկական ապրանքներ ներմուծողի համար

«Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր պայմաններ  

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Ընկերություն՝ «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ

2. Հաճախորդ՝ դուք

3. Կայք՝ Ընկերության ինտերնետային կայք

4. Գնորդ/Ներդրող՝ Կայքում գրանցված ներդրումային ծրագրում՝ ներդրում իրականացնելու կամ Կայքում գրանցված արտահանվող ապրանքը գնելու ցանկություն հայտնած անձ

 

1. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1.1 Սույն պայմանները (այսուհետ` Պայմաններ) սահմանում են Ընկերության՝ որպես էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի, և հարթակից օգտվողների (երկուսը միասին՝ Կողմեր) միջև փոխհարաբերությունները, Կայքից օգտվելու հիմնական պայմանները, Կողմերի պատասխանատվությունը, մտավոր սեփականության հարցերը, անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը, Կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

1.2 Ընկերությունը չի հանդիսանում էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործող, այլ տրամադրում է հարթակ, որով ապահովում է երրորդ անձանց միջև էլեկտրոնային հաղորդակցության հաստատումը՝ տարբեր տեսակի ծառայություններ մատուցելու եղանակով:

1.3 Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների յուրաքանչյուր տեսակից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են համապատասխան առանձին պայմաններով:

1.4 Պայմանները հանդիսանում է հրապարակային առաջարկ (օֆերտա), որը համարվում է Հաճախորդի կողմից ընդունված (ակցեպտավորված)՝ Պայմաններն ընդունելու մասին Հաճախորդի հաստատումը Ընկերության համար ընդունելի եղանակով Ընկերություն ներկայացվելու պահից և/ կամ տվյալ Ծառայությունից օգտվելու համար Հաճախորդի կողմից Կայքում համաձայնության կոճակը սեղմելու միջոցով:

1.5 Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները ծագում են/ուժի մեջ են Հաճախորդի ակցեպտը Ընկերության կողմից ստանալու և ընդունելու պահից, որը և այդ պահից, համարվում է Կողմերի միջև կնքված պայմանագիր:

1.6 Հաճախորդի կողմից Պայմանների ընդունումը (ակցեպտը) նշանակում է նաև Կայքի օգտագործման պայմանների և անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության ընդունում:  

 

2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

2.1 Հաճախորդը պարտավոր է պահպանել Ընկերության կողմից Ծառայության մատուցման ընթացքում իրեն հասանելի դարձած տեղեկատվության գաղտնիությունը: Գաղտնի տեղեկության ներքո հասկացվում է ցանկացած տեղեկատվություն, որը Ընկերությունը տրամադրում է Հաճախորդին գրավոր, բանավոր, էլեկտրոնային կամ ցանկացած այլ տեսքով, և որը վերաբերվում է Կողմերի միջև կնքված պայմանավորվածությանը, ինչպես նաև փաստացի և վերլուծական տվյալներին, եզրակացություններին և նյութերին, այդ թվում, սակայն չսահմանափակվելով նշումներով, փաստաթղթաբանությամբ և նամակագրությամբ, բացառությամբ այն տեղեկատվության, որը համաձայն Հայաստանի Հանրապետության գործող ակտերի չի կարող համարվել գաղտնի տեղեկատվություն:  

2.2 Ընկերությունը պարտավոր է պահպանել Հաճախորդի կողմից ստացված ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը, որը վերջինս տրամադրում է գրավոր, բանավոր, էլեկտրոնային կամ ցանկացած այլ տեսքով՝ «գաղտնի» կամ «confidential» նշումով:

2.3 Իրավասու պետական մարմինների կողմից հայցվող տեղեկատվությունը  իրենց իրավասության սահմաններում կարող է տրամադրվել միայն այն ժամանակ, երբ հրապարակման պարտավորությունը ուղղակիորեն սահմանված է օրենքով, և այն պայմանով, որ Հաճախորդը նախապես պետք է տեղեկացնի Ընկերությանը տրվող հարցման մասին, որը պետք է ձևակերպվի, համաձայն ՀՀ գործող օրենսդրության: Սույն կետի պահանջները բավարարելու համար հարցումը պետք է տրամադրվի Ընկերությանը գրավոր և ունենա հղում օրենքի դրույթի վերաբերյալ, որի ուժով կատարողը պարտավորվում է տրամադրել տեղեկատվությունը, ինչպես նաև պահանջվող տեղեկատվության բոլոր անհրաժեշտ բնութագրերը:

2.4 Ընկերությունն իրավունք ունի իր ինտերնետային էջում և ներդրումային կատալոգներում հրապարակել Հաճախորդի և Գնորդ/Ներդրողի միջև հաջողությամբ ավարտված գործարքների մասին՝ նշելով դրանց կնքման ամսաթվերը: Տվյալ հրապարակումները կարող են հետապնդել առևտրային բնույթի ցանկացած նպատակ, այդ թվում՝ գովազդ և մարքեթինգ:  

2.5 Ընկերությունն իրավունք ունի Կայքում տեղադրել Հաճախորդի ընկերության անվանումը, ապրանքային նշանը, եթե Կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել:  

2.6 Ընկերությանը հասանելի է և Ընկերությունը իրավունք ունի դիտել Հաճախորդի և Ընկերության միջոցով Գնորդի/Ներդրողի միջև տեղի ունեցող հաղորդակցությունը:  

 

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

3.1 Կողմերը պարտավոր են հատուցել միմյանց պատճառված վնասները Պայմաններով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:  

3.2 Հաճախորդը տեղյակ է, որ էլեկտրոնային եղանակով ուղարկված ցանկացած հաղորդագրություն կրում է երրորդ անձանց կողմից միջամտության ռիսկ: Հաճախորդը գիտակցում է, որ իր կողմից նշված փոստային հասցեով իրեն ուղարկվող տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ երրորդ անձանց` Ընկերության կամքից անկախ պատճառներով: Հաճախորդը հաստատում է, որ Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կրած այն վնասների համար, որոնք կարող են առաջանալ վերը նշված պատճառներով տեղեկատվությունն ուշացումով ստանալու կամ այդ տեղեկատվությունը Ընկերության կամքից անկախ պատճառներով կամ ոչ Ընկերության մեղքով երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով:

3.3 Ընկերության պատասխանատվությունը սահմանափակվում է Ծառայությունների մատուցման ընթացքում իր մեղքով առաջացած վնասների հատուցմամբ՝ պայմանով, որ վնասների առկայության հանգամանքը և չափը հաստատված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամեն դեպքում Ընկերության ընդհանուր պատասխանատվությունը Ծառայությունների կապակցությամբ առաջացած վնասների համար սահմանափակվում է Պայմանների շրջանակներում Ծառայության մատուցման դիմաց Ընկերության ստացած գումարի չափով:  

3.4 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքից տեղեկատվության պատահական ջնջման համար:  

3.5 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վերջնական օգտագործողների կամ որևէ այլ երրորդ կողմի կողմից Կայքում տեղադրված կամ փոխանցված նյութերից կամ Կայքում տեղադրված գովազդներից առաջացող մտավոր սեփականության իրավունքի խախտման համար:

3.6 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Կայքում տեղադրված տեղեկատվության, Կայքի միջոցով փոխանցվող փաստաթղթի բովանդակության, ինչպես նաև փոխանցման միջոցով երրորդ անձանց միջև առաջացող պարտավորությունների համար:

3.7 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կրած վնասների համար, եթե դրանք առաջացել են Հաճախորդի գործողությունների արդյունքում, ներառյալ սակայն չսահմանափակվելով՝ Ընկերության պահանջներին հակասող եղանակով ինտերնետային էջից և/կամ մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքով:  

3.8 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պատշաճ չտրամադրելու, դրանց տրամադրումից հրաժարվելու և/կամ ոչ հավաստի, ոչ ճշգրիտ, կեղծ կամ մոլորեցնող տվյալներ տրամադրելու արդյունքում Հաճախորդի կրած վնասների համար:

3.9 Ընկերությունը Կայքում տեղադրում է Հաճախորդների կողմից տրամադրված տեղեկությունները, ներդրումային ծրագրերը, արտադրանքների նկարագիրը այնպես, ինչպես դրանց նկարագիրը տրամադրվում է Ընկերությանը, և վերջինս պատասխանատվություն չի կրում արտադրանքի որակի կամ ներդրումային ծրագրի հաջողության համար: Ընկերությունը նաև պատասխանատվություն չի կրում, եթե վերոնշյալ ծրագրերը կամ արտադրանքի նկարագիրը մարքեթինգային տեսանկյունից այլ հաճախորդների կողմից ներկայացվում է ուռճացված:

3.10 Հաճախորդը պատասխանատու է Ընկերության կրած բոլոր այն ծախսերի, կորուստների և վնասների համար, որոնք առաջացել են իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Ընկերությունն իրավունք ունի՝

 4.1.1 Իր Կայքում ներառել կամ առաջարկել երրորդ անձանց պրոդուկտներ կամ ծառայություններ,

 4.1.2 Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված տվյալների, հաշվետվությունների ճշգրտությունը,

 4.1.3 Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված հայտերը, հարկ եղած դեպքում մերժել դրանք՝ առանց Հաճախորդին որևէ լրացուցիչ բացատրություն տալու,

4.1.4Հաճախորդից պահանջել օտար լեզուներով ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանություն, օրենքով սահմանված դեպքերում` նոտարական վավերացմամբ:

 

4.2 Հաճախորդն իրավունք ունի՝

4.2.1 Սահմանված կարգով օգտվել Կայքում առաջարկվող ցանկացած ծառայությունից:

 

4.3 Հաճախորդը պարտավոր է՝

4.3.1 Ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են կեղծ, մոլորեցնող, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջները խախտող տեղեկատվություն Ընկերության Կայքում հրապարակելուն, վերբեռնելուն կամ այլ կերպ տարածելուն:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋեվ ԾԱԳԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1 Ընկերությունը դադարեցնում է Ծառայությունների մատուցումը այն դեպքում, երբ Հաճախորդը կոնկրետ ծառայության մատուցման շրջանակներում հրաժարվում է դրա հետագա մատուցումից և դիմում է իր կողմից ներկայացված հայտը Կայքից հեռացնելու պահանջով: Տվյալ դեպքում ծառայության համար արդեն իսկ գանձված գումարը չի վերադարձվում:

5.2 Այն դեպքում, երբ Ընկերությունը գտնում է, որ իր Կայքում Հաճախորդը դիտավորյալ տեղադրում է կեղծ տեղեկատվություն կամ Ընկերության պահանջով չի տրամադրում այդ տեղեկատվությունը հաստատող ապացույցներ կամ չի վճարում Պայմաններով սահմանված վճարները՝ Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել տեղեկատվության տեղադրումը կամ ջնջել այն, կասեցնել կամ ջնջել Հաճախորդի օգտատիրոջ հաշիվը Կայքից և այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ իրավական միջոցներ: Ընկերությունը նման միջոցների ձեռնարկման դեպքում իրավունք ունի պահպանել իրեն վճարված վճարները՝ որպես պատճառված վնասի չափով հատուցում:

5.3 Պայմանները կարող են միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից: Նշված փոփոխությունների մասին Ընկերությունը Հաճախորդին ծանուցում է դրանց ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 (տասը) օր առաջ`  Կայքում դրանք հասանելի դարձնելու, նաև հրապարակելու միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Հաճախորդի կողմից ընտրված հաղորդակցման նախընտրելի այլ եղանակով: Եթե մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը Հաճախորդը գրավոր չի տեղեկացնում Ընկերությանը Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները դադարեցնելու իր ցանկության մասին, այդ փոփոխությունները համարվում են ընդունված (ակցեպտավորված) Հաճախորդի կողմից:

 

6.  ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6.1 Կայքում առկա ողջ տեղեկատվությունը ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ Կայքի դիզայնը, տեսաձայնագրությունները, տեքստերը, գրաֆիկ պատկերները, լոգոները, ծրագիրը, պատկանում են Ընկերությանը կամ իր հաճախորդներին հեղինակային իրավունքով կամ վերջիններս ունեն դրանք օգտագործելու համապատասխան լիցենզիա/պայմանանագիր: Վերոնշյալ մտավոր սեփականության օբյեկտները պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.2 Ընկերության կողմից մատուցվող ոչ մի ծառայություն չի կարող վերարտադրվել, կրկնօրինակվել, վաճառվել կամ վերավաճառվել առանց Ընկերության ուղղակի գրավոր համաձայնության:

 

7.  ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

7.1 Ընկերության և Հաճախորդի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են են դատական կարգով` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, եթե այլ բան սահմանված չէ Կողմերի համաձայնությամբ և/կամ ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներով:  

7.2 Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են համաձայն ՀՀ օրենսդրության:  

7.3 Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով տարբերակների նկատմամբ:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Անձնական տվյալների պաշտպանության սույն քաղաքականությունը կազմվել է «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ (այսուհետ՝ «մենք» կամ «Ընկերություն») կողմից (հասցե՝ 39 Հանրապետության փող. 0010 Երևան, Հայաստան):

Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է Ընկերությունը հավաքագրում, մշակում, կիրառում և բացահայտում Ձեր անձնական տվյալները՝ որպես տվյալների մշակող, երբ Դուք կապ եք հաստատում Ըկերության  հետ, օգտվում եք վերջինիս ծառայություններից կամ աշխատում եք իր պլատֆորմներով, օրինակ Կայքով:  

Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:  

Սույն քաղաքականությամբ և Կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը:  

Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

 

1. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

  • Ձեր կամ Ձեր կոնտակտային անձի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն,  
  • Ձեր կամ ՁԵր կոնտակտային անձի հեռախոսահամարը,
  • Ձեր IP հասցեն,
  • Վճարման միջոցի մասին ինֆորմացիա,
  • Նույնականացման համար անհրաժեշտ ինֆորմացիա և/կամ փաստաթղթեր, որոնք կարող են պարունակել անձնագրային տվյալներ, սոցիալական քարտի համար, ՀՎՀՀ, պետական գրանցման համար և այլն,
  • Ձեր էլեկտրոնային հասցեն,
  • Կորպորատիվ և ֆինանսական տեղեկատվություն, որոնք ներկայացվում են հայտը լրացնելիս,
  • Ցանկացած այլ տեղեկատվություն, որը Ընկերությանն է տրամադրվում Ձեր կողմից հայտ լրացնելիս և թույլ է տալիս որևէ կերպ նույնականացնել անձին:

 

2. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Հաճախորդի տվյալները հավաքագրվում է հետևյալ միջոցներով.  

  • Երբ լրացնում եք Կայքում տեղադրված հայտերը (այսուհետ՝ «Հայտեր»),
  • Բաժանորդագրվում եք նորություններին,
  • Այցելում եք Կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում):  

Ընկերությունը հավաքագրում է հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): Ձեր անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ լրացնում եք հայտեր, բաժանորդագրվում եք նորություններին, մինչև այն պահը, երբ դադարեցնում եք բաժանորդագրությունը:  

Կայքում տեղադրված հայտը լրացնելու և նորություններին բաժանորդագրվելու դեպքում համարվում է, որ Դուք տվել եք Ձեր համաձայնությունը անձնական տվյալների մշակման համար: Ձեր կողմից տրված համաձայնությունը հանդիսանում է այն իրավական հիմքը, որի ուժով Ընկերությունը մշակում է Ձեր տվյալները:

IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք Կայք:

   

3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Ձեր անձնական տվյալները կարող են մշակվել հետևյալ նպատակներով՝
  • Ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար,
  • Ձեզ հետ կապ հաստատելու համար՝ մեր ծառայությունների առնչությամբ, օրինակ հեռախոսով, էլ. փոստով, փոստով կամ պատասխանելով Ձեր կողմից սոցիալական ցանցերով Ընկերությանն ուղղված հաղորդագրություններին,
  • Գովազդային արշավներ կազմակերպելու համար, այդ թվում նաև այնպիսիք, որոնք Ընկերությունն իրականացնում է իր գործընկերների հետ համատեղ,
  • Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով Կայքի բարելավման համար:

Ձեր անձնական տվյալները կարող են մշակվել ուղարկվող մարքեթինգային հաղորդագրությունները անհատականացնելու և դրանք առավել դիպուկ և հետաքրքիր դարձնելու համար, քանի որ դա բխում է Ընկերության գործունեության շահերից: Անհրաժեշտության դեպքում Ընկերությունն առաջին հերթին ստանում է Ձեր համաձայնությունը: Նշված նպատակով Ընկերությունը Ձեզ է տրամադրում համապատասխան մարքեթինգային հաղորդագրություններ (այդ թվում էլ. փոստով, փոստով, հեռախոսով, կարճ հաղորդագրությամբ կամ առցանց գովազդով) ինչպես իր կողմից, այնպես էլ վերջինիս գործընկերների կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: Առցանց գովազդը կարող է ցուցադրվել Կայքում և գործընկերների ինտերնետային կայքերում, ինչպես նաև առցանց լրատվամիջոցներով: Ընկերությունը նաև որոշում է իր, ինչպես նաև իր գործընկերների մարքեթինգային հաղորդագրությունների արդյունավետությունը:

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս: Բաժանորդագրության դադարեցման հայտը Ձեր կողմից ուղարկելվուց անմիջապես հետո Ձեր անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:

Դուք կարող եք դադարեցնել բաժանորդագրությունը նորությունների վերջում տեղադրված «Դադարեցնել բաժանորդագրությունը» հղումով:

 

4. ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (Ընկերության աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Ձեր անձնական տվյալները ինքնակամ մուտքերից, կիրառումներից, փոփոխություններից և ոչնչացումից պաշտպանելու համար Ընկերության կողմից կիրառվում են անվտանգության ապահովման ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ: Այնուամենայնիվ, համացանցային ոչ մի կայք չի կարող ապահովել լիարժեք պաշտպանություն, և Ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել իր վերահսկողությունից դուրս ինքնակամ կամ անկանխամտածված մուտքերի համար:

 

«Cookies» բաժինը.

«Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում ենք հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով Կայքում Ձեր կողմից իրականացված նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին  հնարավորություն է տալիս բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Ընկերությունն օգտագործում է «Cookie»-ները նաև Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել Կայքը և նոր գործիքներ մշակել:

Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգավորում, որ յուրաքանչյուր անգամ Կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգավորումների միջոցով:  

Ընկերությունն ընդունում է «Չհետևել» ազդանշանները և չի հետևում Ձեր բրաուզերին, չի ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:

Խնդրում ենք հաշվի առնել, որ «Cookie»-ներն անջատելու դեպքում Կայքի որոշ ֆունկցիաներ Ձեզ համար կարող են կասեցվել:

 

5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ

Ընկերությունը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Երրորդ կողմ չեն հանդիսանում Կայքի հոսթինգն իրականացնող գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են Ընկերությանը Կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը:

Ընկերությունը նաև կարող է տվյալները հրապարակել օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Կայքի քաղաքականությունների կիրառման, Ընկերության կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ Ընկերությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:

Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

 

Google

«Google»-ի գովազդային պահանջները սահմանվում են «Google»-ի Գովազդի սկզբունքներով:  

Կայքում կիրառվում է «Google AdSense Advertising»-ը:

Որպես երրորդ կողմ հանդիսացող վաճառող՝ «Google»-ն օգտագործում է «Cookie»-ները Կայքում հայտարարություններ ներկայացնելու նպատակով: «Google»-ի կողմից կիրառվող «DART cookie»-ն հնարավորություն է տալիս Կայքի օգտագործողներին ներկայացնել հայտարարություններ՝ հիմնվելով նախկինում Կայքի այցելությունների, ինչպես նաև այլ ինտերնետ կայքերի այցելությունների վրա: Օգտագործողները կարող են հրաժարվել «DART cookie»-ի կիրառումից՝ այցելելով «Google»-ի հայտարարությունների (Google Ad) և գործընկերների (Content Network) գաղտնիության քաղաքականության բաժին:

 

Ընկերության կողմից ձեռնարկած քայլերն են`

  • Կայքի այցելուներին գովազդի ներկայացում «Google AdSense»-ի միջոցով (remarketing),
  • «Google Display Network»-ի հղումների դիտումների քանակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացում (impression reporting),
  • Դեմոգրաֆիկ տվյալների և հետաքրքրությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացում,
  • «DoubleClick Platform»-ի ներմուծում:

Ընկերությունը, որպես երրորդ կողմ հանդես եկող վաճառողների հետ միասին, (ինչպես օրինակ «Google»-ը) կիրառում է առաջին (ինչպես օրինակ «Google»-ի վերլուծական «cookie»-ները) և երրորդ (ինչպես օրինակ «DoubleClick cookie»-ները) կողմի «cookie»-ներ կամ երրորդ կողմի այլ նույնականացման միջոցներ օգտագործողների՝ գովազդի ցուցադրումներից և Կայքի հետ կապված այլ գովազդային գործառույթներից օգտվելու վերաբերյալ տվյալների հավաքագրման համար:

 

6. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Օգտագործողները կարող են ընտրել «Google»-ի միջոցով գովազդման ձևը «Google Ad կարգաբերումներ» էջից: Դուք իրավունք ունեք հրաժարվել գովազդից նաև «Network Advertising Initiative Opt Out» էջից կամ «Google Analytics Opt Out» բրաուզերի հավելվածի միջոցով:

Օգտագործողները կարող են մեր Կայք այցելել անանուն: Այս դեպքում գրանցված «Cookie»-ներից բացի այլ անձնական տեղեկատվություն չի հավաքագրվում:

 

7. ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ

  • Դիմել Ձեր անձնական տվյալների ճշգրտման համար: Այս դեպքում Ընկերությունը պարտավոր է անմիջապես, բայց ոչ ուշ քան մեկ ամսվա ընթացքում ճշգրտել համապատասխան տվյալները:
  • Ընկերությունից պահանջել ջնջել մշակված անձնական տվյալները, եթե սպառվել են անձնական տվյալները մշակելու պատճառներն ու այն նպատակները, որոնց համար անձնական տվյալները ի սկզբանե հավաքագրվել են:
  • Օգտագործել Ձեր անձնական տվյալները ցանկացած այլ հարթակում, ներառյալ այն Ընկերության հարթակից պատճենելու կամ այլ կերպ տեղափոխելու եղանակով:
  • Ցանկացած պահի պահանջել դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը: Այս մասով պետք է հաշվի առնել, որ անձնական տվյալների մշակումը դադարեցնելը կարող է հանգեցնել որոշակի գործողություններ կատարելու կասեցման, կամ առհասարակ Կայքի կողմից առաջարկվող ծառայությունների մի մասից օգտվելու անհնարինության:

 

8. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ, առանց նախապես տեղեկացնելու, միակողմանիորեն փոփոխել սույն անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը: Դուք կծանուցվեք փոփոխությունների վերաբերյալ էլեկտրոնային նամակի միջոցով, եթե բաժանորդագրված եք նորություններին:  

Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը փոփոխելու դեպքում կթարմացվի նաև դրա վերջին փոփոխության ամսաթիվը, ուստի այն անձանց ովքեր բաժանորդագրված չեն նորություններին առաջարկում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել Կայքը՝ հնարավոր փոփոխություններին ծանոթանալու համար:

 

 

Ներդրումային առաջարկներ ներկայացնող բիզնեսների համար

«Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ-ի կողմից իր կայքում ներդրումային ծրագրի գրանցման մասով մատուցվող ծառայությունների պայմաններ  

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Ընկերություն՝ «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ

2. Հաճախորդ՝ դուք

3. Կայք՝ Ընկերության ինտերնետային կայք

4. Գնորդ/Ներդրող՝ Կայքում գրանցված ներդրումային ծրագրում՝ ներդրում իրականացնելու ցանկություն հայտնած անձ

5. Գործարք՝ Հաճախորդի և Գնորդ/Ներդրողի միջև առևտրային բնույթի ցանկացած համաձայնություն, ներառյալ, սակայն չսահմանափակվելով գործարքները, որոնք վերաբերում են կանոնադրական կապիտալում ներդրումներին, ամբողջական գնումներին, բաժնետոմսերի, մասնաբաժիների, պարտատոմսերի վաճառքին, ակտիվի վաճառքին  

6. Ներդրում՝ Պայմանների համաձայն ներդրում է համարվում ցանկացած տեսակի ակտիվ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝  

• դրամային միջոցները,

• շարժական և անշարժ գույքը, ցանկացած գույքային իրավունք՝ այդ թվում գրավի, հիփոթեքի իրավունքը,  

• բաժնետոմսերը, պարտատոմ¬սերը, մասնաբաժինները կամ ընկերությունում մասնակցության ցանկացած այլ եղանակ,

• գումարի պահանջի իրավունքը, կամ ֆինանսական նշանակություն ունեցող ցանկացած գործարքի կատարումը,

• մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ սակայն չսահմանափակվելով ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, գյուտի, օգտակար իրավունքի, արդյունաբերական նմուշի նկատմամբ գրանցված արտոնագրի լիցենիան, նոու-հաուն,

• օրենքով կամ պայմանագրով սահմանված բիզնես թույլտվությունները,այդ թվում՝ բնական ռեսուրսներ փնտրելու, մշակելու, արտահանելու

• Վերակազմավորումները, մասնավորապես այլ ընկերության հետ հաշվեկշռի միացումները և այլն:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1 Սույն պայմանների կարգավորման առարկան են հանդիսանում Հաճախորդի կողմից ներդրումային ծրագիրը Ընկերության՝ որպես էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի ինտերնետային կայքում գրանցելու, գրանցված ծրագրում կատարված ներդրումների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգն ու պայմանները, ինչպես նաև նշվածից ծագող ցանկացած այլ հարաբերություններ:

1.2 Պայմանների համաձայն Ընկերությունը Կայքի միջոցով Հաճախորդին մատուցում է իր կողմից գրանցված ներդրումային ծրագրի հետ կապված էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, մասնավորապես՝ տրամադրում է իր հարթակը (Կայքը) ներդրումային ծրագրի գրանցման և Գնորդ/Ներդրողի հետ հաղորդակցման համար, իսկ Հաճախորդը վճարում է այդ ծառայությունների դիմաց:  

 

2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

2.1 Հաճախորդը Կայքում գրանցում է իր ներդրումային ծրագիրը և լրացնում Ընկերության կողմից պահանջվող տեղեկատվությունը:  

2.2 Ներդրումային ծրագիրը Կայքում գրանցվում է 1 /մեկ/ տարի ժամկետով:  

2.3 Ընկերությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հաճախորդի կողմից ներկայացրած հայտը, դրանում պարունակվող տեղեկատվության բովանդակությունը, արդյունքում հաստատում է Հաճախորդի կողմից ներկայացված հայտը և գրանցում է ներդրումային ծրագիրը, կամ մերժում է այն առանց որևէ լրացուցիչ հիմնավորման: Ներդրումային ծրագրի գրանցումը մերժելու դեպքում Պայմաններով սահմանված վճարը Ընկերության կողմից չի գանձվում։

2.4 Ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված լինելու ժամանակահատվածում Հաճախորդը կարող է  թարմացնել իր կողմից ներկայացված տվյալները, այդ թվում՝ փոփոխել նկարները, ներդրումային ծրագրի նկարագրությունը, պահանջվող ներդրման չափը և այլն՝ դիմելով Կայքի կառավարչին:

2.5 Կայքի կառավարիչը իրավունք ունի մերժել փոփոխություն կատարելու վերաբերյալ հայտը, եթե փոփոխությունը իրատեսական չէ:

2.6 Հաճախորդի կողմից ներկայացված գրանցման հայտի հաստատումից հետո 3 ամսվա ընթացքում վերջինս պարտավորվում է լրացնել Ընկերության կողմից պահանջվող բիզնես ծրագրի նմուշաթերթը: Ընկերությունը կարող է Հաճախորդին աջակցել նշված նմուշաթերթը լրացնելու հարցում: Սահմանված ժամկետում նշված պարտականությունը չկատարելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի կայքից ջնջել ներդրումային ծրագիրը՝ արդեն իսկ գանձված վճարը պահպանելով:

2.7 Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի Հաճախորդից պահանջել վերջինիս կողմից ներկայացված տեղեկատվությունը հիմնավորող ապացույց: Հաճախորդն Ընկերությանն ապացույցները տրամադրում է համապատասխան պահանջը ստանալուց հետո 3 /երեք/ աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում ապացույց չներկայացվելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի  իր հայեցողությամբ կասեցնել ծրագրի տեղադրումը կամ ջնջել այն, ինչպես նաև կասեցնել կամ ջնջել Հաճախորդի օգտատիրոջ հաշիվը: Նշված դեպքում Ընկերությունը իրավունք ունի չվերադարձնել Հաճախորդի կողմից արդեն իսկ վճարված գումարը:

Պայմանների իմաստով Գործարքի կնքման օր է համարվում Հաճախորդի և Գնորդ/Ներդրողի միջև վերջնական համաձայնագրի կնքման օրը:  

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

3.1 Հաճախորդը պարտավորվում է վեցամսյա պարբերականությամբ՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 5-ին և հունվարի 8-ին Ընկերությանը ներկայացնել գրանցված ներդրումային ծրագրում կատարված ներդրումների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն)՝ excel ֆայլով:

3.2 Հաշվետվությունը Հաճախորդի կողմից Ընկերությանն է ուղարկվում իրավասու էլեկտրոնային հասցեից: Սույն պայմանների իմաստով իրավասու էլեկտրոնային հասցե է համարվում Կայքում գրանցվելիս Հաճախորդի կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեն:

3.3 Հաճախորդը պարտավոր է ներկայացվող հաշվետվությանը կցել նաև իր և Գնորդ/Ներդնողի միջև կնքված գործարքները:

3.4 Հաճածորդը պարտավոր է Հաշվետվություն ներկայացնել ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված ժամկետը լրանալուց հետո 5 /հինգ/ տարվա ընթացքում:

3.5 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվությունը ներկայացնել 3.1 կետով սահմանված ժամկետներում նույնիսկ այն դեպքում, երբ լրացել է ներդրումային ծրագիրը Կայքում գրանցված լինելու ժամկետը: Սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում Ընկերություն իրավունք ունի Հաճախորդից գանձել տույժ՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

3.6 Հաշվետվությունը պետք է պարունակի՝  

  • Ներդրումային ծրագրի անվանումը,
  • Ներդրման տեսակը,
  • Ներդրման չափը,
  • Ներդրումը փաստացի ստանալու ամսաթիվը:

3.7 Հաշվետվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին Հաճախորդը ծանուցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ին և հունվարի 4-ին:

3.8 Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Ընկերությունը իրավունքի ունի Կայքից ջնջել ներդրումային ծրագիրը՝ առանց վճարված գումարի վերադարձի:

 

4. ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

4.1 Հաճախորդը Կայքում ներդրումային ծրագրի գրանցման համար կատարում է հետևյալ չափով վճարումներ՝ (այսուհետ՝ Գրանցման վճար)՝

4.1.1 4.800.000 -ից մինչև 48.000.000 ՀՀ դրամ ($10.000- $100.000) արժողությամբ ներդրումային ծրագրի դիմաց՝ 25.000 ՀՀ դրամ,,

4.1.2 48.000.001-ից մինչև 336.000.000 ՀՀ դրամ ($100.001 - $700.000) արժողությամբ ներդրումային ծրագրի դիմաց՝ 35.000 ՀՀ դրամ,

4.1.3  336.000.001-ից մինչև 1.440.000.000 ՀՀ դրամ ($700.001 - $3.000.000) արժողությամբ ներդրումային ծրագրի դիմաց՝ 75.000 ՀՀ դրամ,

4.1.4 1.440.000.001 ՀՀ դրամը ($3.000.001; +) գերազանցող ներդրումային ծրագրի դիմաց՝ 115.000 ՀՀ դրամ.

4.2 Գրանցման վճարը Հաճախորդի կողմից ենթակա է վճարման ArCa, Visa և MasterCard վճարային քարտերով օնլայն վճարային համակարգով: Գրանցման վճարը սառեցվում է Հաճախորդի քարտից հայտը ներկայացնելուց հետո, իսկ փաստացի գանձվում է հայտը հաստատելուց հետո:

4.3 Բացի 4.1 կետով ծրագրի գրանցման համար նախատեսվծ վճարից, Հաճախորդն Ընկերությանը վճարում է նաև Հաճախորդի և Գնորդ/Ներդրողի միջև կապի և հաղորդակցության ձևավորման, և այդ կապի արդյունքում ներդրումային ծրագրում Ներդրում կատարելու դիմաց վճար (այսուհետ՝ Հաղորդակցության վճար)՝ Գնորդ/Ներդրողի կողմից գրանցված ներդրման ծրագրում կատարված փաստացի Ներդրման 2% -ի չափով:  

4.4 Հաճախորդի կողմից Հաղորդակցության վճարը ենթակա է վճարման Գնորդի/Ներդրողի կողմից Հաճախորդի կամ նրա կողմից հիմնադրված իրավաբանական անձին կատարած Ներդրումից հետո և դրա հիման վրա: Հաշվետվության հիման վրա Ընկերությունը մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը և հունվարի 12-ը դուրս է գրում համապատասխան հաշվարկային փաստաթուղթ:  

4.5 Հաշվարկային փաստաթուղթը Ընկերության կողմից ուղարկվում է ֆիզիկական անձ հանդիսացող Հաճախորդի իրավասու էլեկտրոնային հասցեին, իսկ իրավաբանական անձինք այն կարող են տեսնել համապատասխան հարթակի միջոցով:

4.6 Հաճախորդը պարտավորվում է Հաղորդակցության վճարը Ընկերությանը փոխանցել մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ինը և հունվարի 15-ը:

4.7 Այն դեպքում, երբ Հաճախորդը ֆիզիկական անձ է, իսկ ընկերությունը որտեղ կատարվել է Ներդրումը դեռևս գրանցված չէ, Հաղորդակցության վճարը վճարվում է փաստացի ստացված գումարի հիման վրա ֆիզիկական անձ հանդիսացող Հաճախորդի կողմից, իսկ այդ ընկերության գրանցումից հետո Ներդրումը կատարվում է Ընկերությանը վճարված Հաղորդակցության վճարը հանելով:

4.8 Սույն գլխով սահմանված վճարման պարտականությունը Հաճախորդի համար գործում է ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված լինելու ժամկետը լրանալուց հետո ևս:

4.9 Ընկերության Կայքի միջոցով ներդրումային ծրագրին ծանոթանլիս և Ներդրում իրականացնելիս, անկախ Գործարքի կողմերի միմյանց հետ ավելի վաղ առնչվելու դեպքի, կամ Կայքից բացի այլ կերպ միմյանց հետ կապ հաստատելու հանգամանքից՝ Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը վճարել Հաղորդակցության վճարը:  

4.10 Սույն գլխով սահմանված վճարման ժամկետների խախտման դեպքում Ընկերությունն իրավունք ունի Հաճախորդից պահանջել վճարելու տույժ` խախտման յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:

4.11 Սույն գլխով սահմանված վճարները գանձվում է ՀՀ դրամով, բացառությամբ ոչ ռեզիդենտ անձանցից գանձվող վճարների, որոնք կարող են գանձվել նաև արտարժույթով: Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված Վճարները գանձվում են ՀՀ դրամով` հիմք ընդունելով գանձման պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տվյալ արտարժույթի առքի փոխարժեքը:

4.12 Պայմաններով սահմանված վճարները ներառում են օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1 Ընկերությունն իրավունք ունի՝

5.1.1Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված տվյալների, հաշվետվությունների ճշգրտությունը,

5.1.2 Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված հայտերը, հարկ եղած դեպքում մերժել դրանք՝ առանց Հաճախորդին որևէ լրացուցիչ բացատրություն տալու,

5.1.3 Խմբագրել ներկայացված հայտի բովանդակությունը, այն լեզվաոճական առումով առավել ճոխ դարձնելու համար,

5.1.4 Պահանջել Հաճախորդի և Գնորդ/Ներդրողի միջև կնքված Գործարքի պատճենը` հաշվետվության ճշգրտությունը ստուգելու նպատակով,

5.1.5 Իր ինտերնետային էջում և ներդրումային կատալոգներում հրապարակել Հաճախորդի և Գնորդ/Ներդրողի միջև հաջողությամբ ավարտված Գործարքների մասին տեղեկատվություն՝ նշելով դրանց կնքման ամսաթվերը: Տվյալ հրապարակումները կարող են հետապնդել առևտրային բնույթի ցանկացած նպատակ, այդ թվում՝ գովազդ և մարքեթինգ,

5.1.6 Կայքում տեղադրել Հաճախորդի ընկերության անվանումը, ապրանքային նշանը, եթե Կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել,

5.1.7 Դիտել Հաճախորդի և Ընկերության միջոցով Գնորդի/Ներդրողի միջև տեղի ունեցող հաղորդակցությունը,

5.1.8 Ցանկացած ժամանակ հեռացնել ներդրումային ծրագիրը Կայքից:

5.1.9 Մերժել փոփոխություն կատարելու վերաբերյալ հաճախորդի հայտը, եթե փոփոխությունը իրատեսական չէ,

5.1.10. Հաճախորդի կողմից հաշվետվությունը ներկայացնելուց կամ Հաղորդակցման վճարը վճարելուց խուսափելու դեպքում իր գործընկերներին տեղեկացնել տվյալ Հաճախորդի ոչ բարեխիղճ վարքագծի վերաբերյալ:

 

5.2 Ընկերությունը պարտավոր է՝

5.2.1 Երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգել ներդրումային ծրագրի գրանցման հայտը,

5.2.2 Պայմաններով սահմանված կարգով Հաճախորդին ծանուցել Հաշվետվության ներկայացման անհրաժեշտության մասին,

5.2.3 Ներդրումային ծրագիրը ներկայացնել www.investin.am կայքի Նախագծեր բաժնում:

 

5.3 Հաճախորդն իրավունք ունի՝

5.3.1 Հաղորդակցվել Գնորդ/Ներդրողների հետ,

5.3.2 Ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված լինելու ժամանակահատվածում թարմացնել իր կողմից ներկայացված տվյալները, այդ թվում՝ փոփոխել նկարները, ներդրումային ծրագրի նկարագրությունը, պահանջվող ներդրման չափը և այլն՝ դիմելով Կայքի կառավարչին:

 

5.4 Հաճախորդը պարտավոր է՝

 5.4.1 Ժամանակին և Պայմաններով սահմանված կարգով վճարել Ծառայությունների դիմաց,

5.4.2 Ցանկացած անգամ Գործարք կնքելու դեպքում 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությանը տեղեկացնել նման գործարքի կնքման վերաբերյալ,

5.4.3 Ընկերության կողմից նման պահանջ ներկայացվելու դեպքում 3 /երեք/ աշխատանքային   օրվա ընթացքում վերջինիս տրամադրել իր և Գնորդ/Ներդրողի միջև կնքված Գործարքի պատճենը,

 

6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

6.1 Հաճախորդը հաստատում է իր կողմից ներկայացված տվյալների արժանահավատությունն ու դրանց ամբողջականությունը:

6.2 Հաճախորդը գիտակցում է, որ Պայմանների համաձայն Կայքում ներդրումային ծրագրի գրանցումը ենթադրում է բացառիկություն, մասնավորապես՝ ներդումային ծրագիրը առաջին անգամ Կայքում գրանցելու դեպքում՝ 1 /մեկ/ տարվա ընթացքում ծրագրում կատարված ցանկացած Ներդրումից Ընկերությանը վճարման է ենթակա Հաղորդակցության վճար: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ընկերությունը մշակում է Հաճախորդի ներդրումային ծրագրի բիզնես նմուշաթերթը և աջակցում է Կայքում այն տեղադրելուն: Ծրագիրը Կայքում գրանցվելուց հետո հինգ տարի անց Ընկերության հետ համագործակցությունը շարունակելու դեպքում բացառիկության սույն դրույթը այլևս չի գործի:

6.3 Հաճախորդը գիտակցում է, որ Հաղորդակցության վճարը վճարեուց խուսափելու նպատակով Գնորդ/Ներդրողի հետ այլ հարթակով կապ հաստատելը և Գործաքրը թաքցնելը համարվում է սույն կանոնների խախտում: Նման խախտում թույլ տալու դեպքում վերջինս, բացի Հաղորդակցության վճարը Պայմանների 4-րդ գլխով սահմանված կարգով վճարելուց, նաև պարտավորվում է վճարել տույժ՝ Հաղորդակցության վճարի 20 %-ի չափով:

6.4 Հաճախորդը պարտավորվում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են կեղծ, մոլորեցնող, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջները խախտող տեղեկատվություն Ընկերության Կայքում հրապարակելուն, վերբեռնելուն կամ այլ կերպ տարածելուն:

6.5 Հաճախորդը գիտակցում է, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելը կարող է հանգեցնել համապատասխան հետևանքների՝ ընդհուպ Կայքից իր օգտատիրոջ մուտքի արգելափակման և/կամ ներդրումային ծրագրի ջնջման:

6.6 Ընկերության մեկ այլ Հաճախորդի հետ վեճ կամ տարաձայնություն առաջանալու դեպքում՝ Հաճախորդն Ընկերությանն ազատում է այդ վեճից և տարաձայնությունից բխող բոլոր տեսակի և բնույթի պահանջներից, ներառյալ վնասների հատուցումից:

6.7 Սույն իրավահարաբերություններից բխող պատասխանատվության հարցերը կարգավորվում են Կայքի ընդհանուր պայմաններով:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

7.1 Ընկերության և Հաճախորդի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ դատական կարգով: Վեճերի լուծումը ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարաններին, եթե այլ բան սահմանված չէ Կողմերի առանձին համաձայնությամբ և/կամ ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներով:

7.2 Կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:

 

8. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

8.1 Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով կազմված տարբերակների նկատմամբ:

8.2 Կողմերի միջև իրավահարաբերությունները Պայմանների ներքո, սակայն վերջինից տարբերվող դրույթների մասով կարող են կարգավորվել առանձին պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու միջոցով, որը Կողմերի համաձայնությամբ կարող է կատարվել Ծառայության տրամադրման և սպասարկման ցանկացած փուլում:

8.3 Պայմանները սահմանվում և կարող են միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից, հասանելի են Ընկերության տարածքում և Կայքում: Նշված փաստաթղթի փոփոխությունները Ընկերությունը Հաճախորդին ծանուցում է դրանց ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 (տասն) օր առաջ`  Կայքում դրանք հասանելի դարձնելու, նաև հրապարակելու միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Հաճախորդի կողմից ընտրված հաղորդակցման նախընտրելի այլ եղանակով: Եթե մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը Հաճախորդը գրավոր չի տեղեկացնում Ընկերությանը Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները դադարեցնելու իր ցանկության մասին, այդ փոփոխությունները համարվում են ընդունված (ակցեպտավորված) Հաճախորդի կողմից:

Բիզնեսներ, որոնք առաջխաղացման համար նորություններ են ներկայացնում

«Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ-ի կայքում նորությունների տեղադրման գործընթացը կարգավորող պայմաններ

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Ընկերություն՝ «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ

2. Հաճախորդ՝ Ցանկացած անձ, ով ներկայացնում է նորությունների տեղադրման հայտ

3. Կայք՝ Ընկերության ինտերնետային կայք

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1 Սույն պայմաններով կարգավորվում է Հաճախորդի կողմից Կայքում ցանկացած տեսակի նորոթյունների տեղադրման կարգը և դրանից բխող իրավահարաբերությունները:

1.2 Պայմանների համաձայն Ընկերությունը Հաճախորդի կողմից ներկայացված նորությունը տեղադրում է իր Կայքում, իսկ Հաճախորդը վճարում նորության տեղադրման դիմաց:  

2. ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

2.1 Հաճախորդը նորությունը տեղադրելու հայտի բովանդակություն դաշտում ներառում է նորության տեքստը, որը պետք է լինի իրականությանը համապատասխանող, և չի կարող պարունակել որևէ քաղաքական կոնտեքստ կամ վաճառքի/գնիջեցման հայտարարություն:

2.2 Նորությունները հիմնականում կարող են լինել նոր ընկերության բացման, նոր պրոդուկտի ստեղծման, արտահանման սահմանների մեծացման վերաբերյալ, կամ պետք է պարունակեն նմանատիպ այլ բովանդակություն:

2.3 Ընկերությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հաճախորդի կողմից ներկայացրած հայտը, դրանում պարունակվող տեղեկատվության բովանդակությունը, արդյունքում հաստատում է Հաճախորդի կողմից ներկայացված հայտը և Կայքում տեղադրում է տվյալ նորությունը, կամ մերժում է հայտը՝ առանց որևէ լրացուցիչ հիմնավորման:  

2.4 Նորության տեղադրման հայտը մերժելու դեպքում Պայմաններով սահմանված վճարը Ընկերության կողմից չի գանձվում։

2.4 Նորությունը Կայքում պահպանվում է անսահամանափակ ժամկետով:

 

3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

3.1 Հաճախորդի կողմից ներկայացված նորությունը Կայքում տեղադրելու արժեքը կազմում է 36900 /երեսունվեց հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:

3.2 Գրանցման վճարը Հաճախորդի կողմից ենթակա է վճարման ArCa, Visa և MasterCard վճարային քարտերով օնլայն վճարային համակարգով: Գրանցման վճարը սառեցվում է Հաճախորդի քարտից հայտը ներկայացնելուց հետո, իսկ փաստացի գանձվում է միայն հայտը հաստատելուց հետո:

3.3 Սույն գլխով սահմանված վճարը գանձվում է ՀՀ դրամով, բացառությամբ ոչ ռեզիդենտ անձանցից գանձվող վճարների, որոնք կարող են գանձվել նաև արտարժույթով: Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված Վճարները գանձվում են ՀՀ դրամով` հիմք ընդունելով գանձման պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տվյալ արտարժույթի առքի փոխարժեքը:

3.4 Պայմաններով սահմանված վճարները ներառում են օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Ընկերությունն իրավունք ունի՝

4.1.1 Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված տվյալների ճշգրտությունը,

4.1.2 Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված հայտերը, հարկ եղած դեպքում մերժել դրանք՝ առանց Հաճախորդին որևէ լրացուցիչ բացատրություն տալու,

4.1.4 Խմբագրել ներկայացված հայտի բովանդակությունը, այն լեզվաոճական առումով առավել ճոխ դարձնելու համար:

4.1.5 Ցանկացած պահի Հաճախորդից պահանջել վերջինիս կողմից ներկայացված տեղեկատվությունը հիմնավորող ապացույց: Հաճախորդն Ընկերությանն ապացույցները տրամադրում է համապատասխան պահանջը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում ապացույց չներկայացվելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի  իր հայեցողությամբ կասեցնել տեղեկատվության տեղադրումը կամ ջնջել այն, ինչպես նաև կասեցնել կամ ջնջել Հաճախորդի օգտատիրոջ հաշիվը: Նշված դեպքում Ընկերությունը իրավունք ունի չվերադարձնել Հաճախորդի կողմից արդեն իսկ վճարված գումարը:

4.1.6 Կայքում տեղադրել Հաճախորդի ընկերության անվանումը, ապրանքային նշանը, եթե Կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել:

4.1.7 Պահանջել հանձնված նյութը այլ լեզուներով

 

4.2 Ընկերությունը պարտավոր է՝

4.2.1 Երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգել նորության գրանցման հայտը,

4.2.2 Պահպանել տրամադրված տվյալների գաղտնիությունը՝ ընդհանուր պայմաններով սահանված

         կարգով:

4.2.3 Տեղակայել հաստատված նորությունը www.investin.am կայքի Նորություններ բաժնում, ինչպես նաև ընկերության ֆեյսբուքյան էջում հայտը հաստատելուց հետո երկամսյա ժամկետում:  

 

4.3 Հաճախորդը պարտավոր է՝

  4.3.1 Ժամանակին ևՊայմաններով սահմանված կարգով վճարել նորության տեղադրման համար,

  4.3.2 Պահպանել Կայքից օգտվելու կանոնները,

  4.3.3 Չներկայացնել կեղծ և ոչ հավաստի տեղեկություններ, այլ տեղադրել միայն այնպիսի նորություններ, որոնք համապատասխանում են իրականությանը:

 

5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

5.1 Հաճախորդը հաստատում է իր կողմից ներկայացված տվյալների արժանահավատությունն ու դրանց ամբողջականությունը:

5.2 Հաճախորդը պարտավորվում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են կեղծ, մոլորեցնող, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջները խախտող տեղեկատվություն Ընկերության Կայքում հրապարակելուն, վերբեռնելուն կամ այլ կերպ տարածելուն:

5.3 Հաճախորդը գիտակցում է, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելը կարող է հանգեցնել համապատասխան հետևանքների՝ ընդհուպ Կայքից իր կողմից տեղադրված նորությունը ջնջելուն, կամ իր օգտատիրոջ հաշվի արգելափակման՝ առանց գանձված գումարի վերադարձի:

5.4 Ընկերության մեկ այլ Հաճախորդի հետ վեճ կամ տարաձայնություն առաջանալու դեպքում՝ Հաճախորդն Ընկերությանն ազատում է այդ վեճից և տարաձայնությունից բխող բոլոր տեսակի և բնույթի պահանջներից, ներառյալ վնասների հատուցումից:

5.5 Սույն իրավահարաբերություններից բխող պատասխանատվության հարցերը կարգավորվում են Կայքի ընդհանուր պայմաններով:

 

6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

6.1 Ընկերության և Հաճախորդի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ դատական կարգով: Վեճերի լուծումը ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարաններին, եթե այլ բան սահմանված չէ Կողմերի առանձին համաձայնությամբ և/կամ ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներով:

6.2 Կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:

 

7. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

7.1 Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով տարբերակների նկատմամբ:

7.2 Կողմերի միջև իրավահարաբերությունները Պայմանների ներքո, սակայն վերջինից տարբերվող դրույթների մասով կարող են կարգավորվել առանձին պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու միջոցով, որը Կողմերի համաձայնությամբ կարող է կատարվել Ծառայության տրամադրման և սպասարկման ցանկացած փուլում:

7.2 Պայմանները սահմանվում և կարող են միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից, հասանելի են Ընկերության տարածքում և Կայքում: Նշված փաստաթղթի փոփոխությունները Ընկերությունը Հաճախորդին ծանուցում է դրանց ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 (տասը) օր առաջ`  Կայքում դրանք հասանելի դարձնելու, նաև հրապարակելու միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Հաճախորդի կողմից ընտրված հաղորդակցման նախընտրելի այլ եղանակով: Եթե մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը Հաճախորդը գրավոր չի տեղեկացնում Ընկերությանը Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները դադարեցնելու իր ցանկության մասին, այդ փոփոխությունները համարվում են ընդունված (ակցեպտավորված) Հաճախորդի կողմից:

Հիմնական համագործակցության փաթեթ

«Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ-ի կողմից իր կայքում ներդրումային ծրագրի գրանցման մասով մատուցվող ծառայությունների պայմաններ  

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Ընկերություն՝ «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ

2. Հաճախորդ՝ դուք

3. Կայք՝ Ընկերության ինտերնետային կայք

4. Ներդրող՝ Կայքում գրանցված ներդրումային ծրագրում՝ ներդրում իրականացնելու ցանկություն հայտնած անձ

5. Գնորդ՝ Ցանկացած անձ, ով կատարել է Կայքում գրանցված արտադրանքը գնելուն/այլ երկիր ներկրելուն ուղղված գործողություններ

6. Գործարք՝Հաճախորդի և Ներդրողի միջև առևտրային բնույթի ցանկացած համաձայնություն, ներառյալ, սակայն չսահմանափակվելով գործարքների, որոնք վերաբերում են կանոնադրական կապիտալում ներդրումներին, ամբողջական գնումներին, բաժնետոմսերի, մասնաբաժիների, պարտատոմսերի վաճառքին, ակտիվի վաճառքին  

7. Արտահանման գործարք՝ Կայքում գրանցված արտադրանքը գնելուն ուղղված գործարք, որը կնքվում է Հաճախորդի և Գնորդի միջև

8. Ներդրում՝ Պայմանների համաձայն ներդրում է համարվում ցանկացած տեսակի ակտիվ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝  

• դրամային միջոցները,

• շարժական և անշարժ գույքը, ցանկացած գույքային իրավունք՝ այդ թվում գրավի, հիփոթեքի իրավունքը,  

• բաժնետոմսերը, պարտատոմ¬սերը, մասնաբաժինները կամ ընկերությունում մասնակցության ցանկացած այլ եղանակ,

• գումարի պահանջի իրավունքը, կամ ֆինանսական նշանակություն ունեցող ցանկացած գործարքի կատարումը,

• մտավոր սեփականություն իրավունքները, ներառյալ սակայն չսահմանափակվելով ապրանքային նշանը

• ֆիրմային անվանումը, գյուտի, օգտակար իրավունքի, արդյունաբերական նմուշի նկատմամբ գրանցված արտոնագրի լիցենիան, նոու-հաուն,

• օրենքով կամ պայմանագրով սահմանված բիզնես թույլտվությունները,այդ թվում՝ բնական ռեսուրսներ փնտրելու, մշակելու, արտահանելու

• Վերակազմավորումները, մասնավորապես այլ ընկերության հետ հաշվեկշռի միացումները և այլն:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1 Սույն պայմանների կարգավորման առարկան են հանդիսանում ՛՛Հիմնական փաթեթ՛՛-ի մեջ ներառված, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում Ընկերության և Հաճախորդի միջև ծագած հարաբերությունները:

1.2 "Հիմնական փաթեթ"-ի ձեռքբերման ընդհանուր արժեքն է՝ 219.000 ՀՀ դրամ, որը ներառում է հետևյալ ծառայությունները.

1.2.1 Մեկ տարվա ընթացքում մինչև 2 անվճար հայտարարությունների տեղադրում, որոնք շրջանառվելու են «Invest in Armenia» լրատուի միջոցով `Հայաստանում գործող 500 ակտիվ ներդրողների շրջանակներում,

1.2.2 Կայքում գործող արտահանման ներուժի հաշվիչի անվճար օգտագործում,

1.2.3. Արտահանվող արտադրանքը արտահանման կատալոգում անվճար գրանցում,

1.2.4. Հաճախորդի ապրանքային նշանի անվճար տեղադրում Կայքի "Գործընկերներ" բաժնում,  

1.2.5  1 Ներդրումային ծրագրի անվճար տեղադրում,

1.2.6 Ընկերության կողմից տրամադրվող աջակցություն արտասաhմանյան մինչև 2 գործընկեր ձեռք բերելու հարցում:  

 

2. ՓԱԹԵԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.

2.1 Հաճախորդը Կայքում գրանցում է պահանջվող տեղեկատվությունը:  

2.2 Ընկերությունը 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հաճախորդի կողմից ներկայացրած հայտը, դրանում պարունակվող տեղեկատվության բովանդակությունը, արդյունքում հաստատում է Հաճախորդի կողմից ներկայացված հայտը և գրանցում է վերջինիս էջը ՛՛Հիմնական փաթեթի՛՛ ներքո, կամ մերժում է այն առանց որևէ լրացուցիչ հիմնավորման:  

2.3 Հայտը հաստատվելուց հետո Ընկերության կողմից դուրս է գրվում համապատասխան հաշվարկային փաստաթուղթ, որի հիման վրա Հաճախորդի կողմից վճարվում է փաթեթի արժեքը: Փաթեթի գրանցվելուց հետո Հաճախորդը պետք է բացի անձնական օգտատիրոջ հաշիվ և դիմի Կայքի կառավարչին փաթեթում ներառված ծառայություններից անվճար օգտվելու համար:

2.4 Փաթեթում ներառված ծառայություններից Հաճախորդը կարող է օգտվել միայն դիմելով Կայքի կառավարչին: Վերջինս գրանցում է Ներդրումային ծրագիրը, Արտահանվող արտադրանքը կամ հայտարարությունը Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Արտահանման ներուժի հաշվիչը նույնպես Հաճախորդի կողմից օգտագործվում է դիմելով Կայքի կառավարչին:

 

Ներդրումային ծրագրի գրանցում.

2.5 Ներդրումային ծրագրի գրանցման համար Հաճախորդը դիմում է Կայքի կառավարչին: Վերջինս 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներդրումային ծրագիրը, որի հիման վրա կամ գրանցում է այն, կամ մերժում է ծրագրի գրանցման հայտը:

2.6 Ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված լինելու ժամանակահատվածում Հաճախորդը կարող է  թարմացնել իր կողմից ներկայացված տվյալները, այդ թվում՝ փոփոխել նկարները, ներդրումային ծրագրի նկարագրությունը, պահանջվող ներդրման չափը և այլն՝ դիմելով Կայքի կառավարչին:

2.7 Կայքի կառավարիչը իրավունք ունի մերժել փոփոխություն կատարելու վերաբերյալ հայտը, եթե փոփոխությունը իրատեսական չէ:

2.8 Հաճախորդի կողմից ներկայացված գրանցման հայտի հաստատումից հետո 3 ամսվա ընթացքում վերջինս պարտավորվում է լրացնել Ընկերության կողմից պահանջվող բիզնես ծրագրի նմուշաթերթը: Ընկերությունը կարող է Հաճախորդին աջակցել նշված նմուշաթերթը լրացնելու հարցում: Սահմանված ժամկետում նշված պարտականությունը չկատարելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի կայքից ջնջել ներդրումային ծրագիրը:  

 

Արտահանվող արտադրանքի գրանցում.

2.9 Արտահանվող արտադրանքը գրանցելու համար Հաճախորդը դիմում է Կայքի կառավարչին: Արտահանվող արտադրանքը կատալոգում գրանցվում է անվճար:

Հայտարարության տեղադրում.

2.10 Հաճախորդը հայտարարությունը տեղադրելու հայտի բովանդակություն դաշտում ներառում է հայտարարության տեքստը, որը պետք է լինի իրականությանը համապատասխանող, և չի կարող պարունակել որևէ քաղաքական կոնտեքստ կամ վաճառքի/գնիջեցման հայտարարություն:

2.11 Նորությունները հիմնականում կարող են լինել նոր ընկերության բացման, նոր պրոդուկտի ստեղծման, արտահանման սահմանների մեծացման վերաբերյալ, կամ պետք է պարունակեն նմանատիպ այլ բովանդակություն:

2.12 Ըստ ներկայացված հայտարարության բովանդակության Ընկերությունը իրավունք ունի առանց լրացուցիչ բացատրության մերժել հայտարարության տեղադրումը Կայքում:

2.13 Հայտարարությունը Կայքում պահպանվում է անսահմանափակ ժամկետով:

2.14 Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի Հաճախորդից պահանջել վերջինիս կողմից ներկայացված տեղեկատվությունը հիմնավորող ապացույց: Հաճախորդն Ընկերությանն ապացույցները տրամադրում է համապատասխան պահանջը ստանալուց հետո 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում ապացույց չներկայացվելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի  իր հայեցողությամբ կասեցնել ծրագրի, արտահանվող արտադրանքի տեղադրումը կամ ջնջել այն, ինչպես նաև կասեցնել կամ ջնջել Հաճախորդի օգտատիրոջ հաշիվը: Նշված դեպքում Ընկերությունը իրավունք ունի չվերադարձնել Հաճախորդի կողմից արդեն իսկ վճարված գումարը:

2.15 Պայմանների իմաստով Գործարքի կնքման օր է համարվում Հաճախորդի և Ներդրողի միջև վերջնական համաձայնագրի կնքման օրը:  

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Ներդրումային ծրագիր.

3.1 Եթե Հաճախորդը գրանցել է ներդրումային ծրագիր, ապա պարտավորվում է վեցամսյա պարբերականությամբ՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 5-ին և հունվարի 8-ին Ընկերությանը ներկայացնել գրանցված ներդրումային ծրագրում կատարված ներդրումների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն)՝ excel ֆայլի տեսքով:

3.2 Հաշվետվությունը Հաճախորդի կողմից Ընկերությանն է ուղարկվում իրավասու էլեկտրոնային հասցեից: Սույն պայմանների իմաստով իրավասու էլեկտրոնային հասցե է համարվում Կայքում գրանցվելիս Հաճախորդի կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեն:

3.3 Հաճախորդը պարտավոր է ներկայացվող հաշվետվությանը կցել նաև իր և Գնորդ/Ներդնողի միջև կնքված գործարքները:

3.4 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվություն ներկայացնել ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված ժամկետը լրանալուց հետո մինչև 5 /հինգ/ տարվա ընթացքում:

3.5 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվությունը ներկայացնել 3.1 կետով սահմանված ժամկետներում նույնիսկ այն դեպքում, երբ լրացել է ներդրումային ծրագիրը Կայքում գրանցված լինելու ժամկետը: Սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում Ընկերություն իրավունք ունի Հաճախորդից գանձել տույժ՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

3.6 Հաշվետվությունը պետք է պարունակի՝  

• Ներդրումային ծրագրի անվանումը,

• Ներդրման տեսակը,

• Ներդրման չափը,

• Ներդրումը փաստացի ստանալու ամսաթիվը:

3.7 Հաշվետվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին Հաճախորդը ծանուցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ին և հունվարի 4-ին:

3.8 Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Ընկերությունը իրավունքի ունի Կայքից ջնջել ներդրումային ծրագիրը՝ առանց վճարված գումարի վերադարձի:

 

Արտահանվող արտադրանք.

3.9 Եթե հաճախորդը գրանցել է իր արտադրանքը արտահանման կատալոգում, ապա Հաճախորդը պարտավորվում է եռամսյա պարբերականությամբ՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 5-ին, հուլիսի 5-ին, հոլտեմբերի 5-ին և հունվարի 8-ին Ընկերությանը ներկայացնել գրանցված արտադրանքի մասով կատարված Վճարումների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն)՝ excel ֆայլի տեսքով:

3.10 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվություն ներկայացնել արտադրանքի՝ Կայքում գրանցված ժամկետը լրանալուց հետո մինչև 1 /մեկ/ տարվա ընթացքում:

3.11 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվությունը ներկայացնել 3.1 կետով սահմանված ժամկետներում նույնիսկ այն դեպքում, երբ լրացել է արտահանվող արտադրանքը Կայքում գրանցված լինելու ժամկետը: Սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում Ընկերություն իրավունք ունի Հաճախորդից գանձել տույժ՝ 200 000 ՀՀ դրամի չափով:

3.12 Հաշվետվությունը պետք է պարունակի՝  

• Վաճառված ապրանքների ընդհանուր քանակը՝ ըստ ապրանքատեսակների,

• Տվյալ ապրանքատեսակից վաճառված ապրանքների ընդհանուր գումարային արժեքը,

• Վճարը փաստացի ստանալու ամսաթիվը:

3.12 Հաշվետվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին Հաճախորդը ծանուցվում է տվյալ տարվա ապրիլի 1-ին, հուլիսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և հունվարի 4-ին:

3.13 Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Ընկերությունը իրավունքի ունի Կայքից ջնջել արտահանվող արտադրանքը՝ առանց վճարված գումարի վերադարձի:

 

4. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Ներդրումային ծրագիր.

4.1 Հաճախորդն Ընկերությանը վճարում է Հաճախորդի և Ներդրողի միջև կապի և հաղորդակցության ձևավորման, և այդ կապի արդյունքում ներդրումային ծրագրում Ներդրում կատարելու դիմաց վճար (այսուհետ՝ Հաղորդակցության վճար)՝ Ներդրողի կողմից գրանցված ներդրման ծրագրում կատարված փաստացի Ներդրման 2% -ի չափով:  

4.2 Հաճախորդի կողմից Հաղորդակցության վճարը ենթակա է վճարման Ներդրողի կողմից Հաճախորդի կամ նրա կողմից հիմնադրված իրավաբանական անձին կատարած Ներդրումից հետո և դրա հիման վրա: Հաշվետվության հիման վրա Ընկերությունը մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը և հունվարի 12-ը դուրս է գրում համապատասխան հաշվարկային փաստաթուղթ:  

4.3  Հաճախորդը պարտավորվում է Հաղորդակցության վճարը Ընկերությանը փոխանցել մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ինը և հունվարի 18-ը:

4.4 Այն դեպքում, երբ Հաճախորդը ֆիզիկական անձ է, իսկ ընկերությունը որտեղ կատարվել է Ներդրումը դեռևս գրանցված չէ, Հաղորդակցության վճարը վճարվում է փաստացի ստացված գումարի հիման վրա ֆիզիկական անձ հանդիսացող Հաճախորդի կողմից, իսկ այդ ընկերության գրանցումից հետո Ներդրումը կատարվում է Ընկերությանը վճարված Հաղորդակցության վճարը հանելով:

4.5 Սույն գլխով սահմանված վճարման պարտականությունը Հաճախորդի համար գործում է ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված լինելու ժամկետը լրանալուց հետո ևս:

4.6 Ընկերության Կայքի միջոցով ներդրումային ծրագրին ծանոթանալիս և Ներդրում իրականացնելիս, անկախ Գործարքի կողմերի միմյանց հետ ավելի վաղ առնչվելու դեպքի, կամ Կայքից բացի այլ կերպ միմյանց հետ կապ հաստատելու հանգամանքից՝ Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը վճարել Հաղորդակցության վճարը:  

 

Արտահանվող արտադրանք.

4.7 Հաճախորդն Ընկերությանը վճարում է նաև Հաճախորդի և Գնորդի միջև կապի և հաղորդակցության ձևավորման դիմաց վճար (այսուհետ՝ Հաղորդակցության վճար)՝ Գնորդի կողմից ձեռք բերված արտադրանքի ընդհանուր արժեքի 5%-ի չափով:

4.8 Այն դեպքում, երբ տվյալ ապրանքի՝ Կայքում գրանցված արժեքը և Գնորդի կողմից այն ձեռքբերելու արժեքը տարբերվում են, Հաղորդակցության վճարը հաշվարկվում է փաստացի վաճառքի արժեքի հիման վրա:

4.9 Փաստացի վաճառքի արժեքը որոշվում է հաշվետվությամբ Հաճախորդի կողմից ներակայցված տվյալների հիման վրա: Այնումամենայնիվ, Ընկերությունն իրավունք ունի պահանջել Հաճախորդի և Գնորդի միջև կնքված Գործարքը կամ դրա պատճենը` ներկայացված հաշվետվությունը ստուգելու նպատակով:  

4.10 Հաճախորդի կողմից Հաղորդակցության վճարը ենթակա է վճարման Գնորդի կողմից Հաճախորդի կամ նրա կողմից հիմնադրված իրավաբանական անձին կատարած Վճարումից հետո՝ Ընկերության ներկայացրած հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Ընկերությունը նշված հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում Հաշվետվության հիման վրա՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 10-ը, հուլիսի 10-ը, հոկտեմբերի 10-ը և հունվարի 12-ը:

4.11 Հաճախորդը պարտավորվում է Հաղորդակցության վճարը Ընկերությանը փոխանցել համապատասխանաբար մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը, հուլիսի 15-ը, հոկտեմբերի 15-ը և հունվարի 18-ը:

4.12 Սույն գլխով նախատեսված վճարման պարտականությունը Հաճախորդի համար գործում է արտահանվող արտադրանքի՝ Կայքում գրանցված լինելու ժամկետը լրանալուց հետո ևս:

4.13 Ընկերության միջոցով կապ հաստատելիս և Վճարում իրականացնելիս, անկախ Գործարքի կողմերի միմյանց հետ ավելի վաղ առնչվելու դեպքի, կամ այլ հարթակով միմիանց հետ կապ հաստատելու հանգամանքից՝ Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը վճարել Հաղորդակցության վճարը:

4.14 Սույն գլխով սահմանված վճարման ժամկետների խախտման դեպքում Ընկերությունն իրավունք ունի Հաճախորդից պահանջել վճարելու տույժ` խախտման յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:

4.15 Սույն գլխով սահմանված վճարները գանձվում է ՀՀ դրամով, բացառությամբ ոչ ռեզիդենտ անձանցից գանձվող վճարների, որոնք կարող են գանձվել նաև արտարժույթով: Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված Վճարները գանձվում են ՀՀ դրամով` հիմք ընդունելով գանձման պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տվյալ արտարժույթի առքի փոխարժեքը:

4.16 Պայմաններով սահմանված վճարները ներառում են օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը:

 

Այլ Ծառայություններ

4.17 Եթե Ընկերության միջնորդությամբ, Հաճախորդը մատուցել է ծառայություններ երրորդ ընկերության, ապա Հաճախորդն Ընկերությանը վճարում է Հաճախորդի և Երրորդ ընկերության միջև կապի և հաղորդակցության ձևավորման դիմաց վճար (այսուհետ՝ Հաղորդակցության վճար)՝ Երրորդ ընկերության կողմից Հաճախորդի տրամադրած ծառայությունների դիմաց վճարված գումարի 10% -ի չափով: 

4.18 Հաճախորդի կողմից Հաղորդակցության վճարը ենթակա է վճարման Երրորդ Ընկերության կողմից Հաճախորդի տրամադրած ծառայությունների դիմաց վճարումը ստանալուց հետո: Հաշվետվության հիման վրա Ընկերությունը մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը և հունվարի 12-ը դուրս է գրում համապատասխան հաշվարկային փաստաթուղթ: 

4.19 Հաճախորդը պարտավորվում է Հաղորդակցության վճարը Ընկերությանը փոխանցել մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ինը և հունվարի 18-ը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1 Ընկերությունն իրավունք ունի՝

5.1.1Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված տվյալների, հաշվետվությունների ճշգրտությունը,

5.1.2 Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված հայտերը, հարկ եղած դեպքում մերժել դրանք՝ առանց Հաճախորդին որևէ լրացուցիչ բացատրություն տալու,

5.1.3 Խմբագրել ներկայացված հայտի բովանդակությունը, այն լեզվաոճական առումով առավել ճոխ դարձնելու համար,

5.1.4 Պահանջել Հաճախորդի և Գնորդի/Ներդրողի միջև կնքված գործարքի պատճենը` հաշվետվության ճշգրտությունը ստուգելու նպատակով,

5.1.5 Իր ինտերնետային էջում և ներդրումային կատալոգներում հրապարակել Հաճախորդի և Գնորդի/Ներդրողի միջև հաջողությամբ ավարտված գործարքների մասին տեղեկատվություն՝ նշելով դրանց կնքման ամսաթվերը: Տվյալ հրապարակումները կարող են հետապնդել առևտրային բնույթի ցանկացած նպատակ, այդ թվում՝ գովազդ և մարքեթինգ,

5.1.6 Կայքում տեղադրել Հաճախորդի ընկերության անվանումը, ապրանքային նշանը, եթե Կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել,

5.1.7 Դիտել Հաճախորդի և Ընկերության միջոցով Գնորդի/Ներդրողի միջև տեղի ունեցող հաղորդակցությունը,

5.1.8 Ցանկացած ժամանակ Կայքից հեռացնել ներդրումային ծրագիրը կամ արտահանվող արտադրանքը:

5.1.9 Հաճախորդի կողմից հաշվետվությունը ներկայացնելուց կամ Հաղորդակցմն վճարը վճարելուց խուսափելու դեպքում իր գործընկերներին տեղեկացնել տվյալ Հաճախորդի ոչ բարեխիղճ վարքագծի վերաբերյալ:

 

5.2 Ընկերությունը պարտավոր է՝

5.2.1 Պայմաններով սահմանված կարգով Հաճախորդին ծանուցել Հաշվետվության ներկայացման անհրաժեշտության մասին,

5.2.2 Ներդրումային ծրագիրը ներկայացնել www.investin.am կայքի Նախագծեր բաժնում, իսկ արտահանվող արտադրանքը՝ Արտահանման բաժնում:

5.2.3 Այն դեպքում, երբ Ընկերության հաճախորդները ապրանքներ կամ ծառայություններ են փնտրում գործընկեր ընկերության գործունեության շրջանակներում, Ընկերությունը այդ հաճախորդին է ներկայացնում առաջին հերթին այն Հաճախորդին, ով ձեռք է բերել գոծընկերային փաթեթ:

 

5.3 Հաճախորդն իրավունք ունի՝

5.3.1 Հաղորդակցվել Գնորդի/Ներդրողի հետ,

5.3.2 Անվճար օգտվել արտահանման ներուժի հաշվիչը՝ դիմելով Կայքի կառավարչին:

 

5.4 Հաճախորդը պարտավոր է՝

5.4.1 Ժամանակին և Պայմաններով սահմանված կարգով վճարել Ծառայությունների դիմաց,

5.4.2 Ներդրումային գործարք կնքելու դեպքում այդ մասին 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Ընկերությանը,

5.4.3 Պահպանել ծառայություններից օգտվելու կարգն ու պայմանները:

 

6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

6.1 Հաճախորդը հաստատում է իր կողմից ներկայացված տվյալների արժանահավատությունն ու դրանց ամբողջականությունը:

6.2 Հաճախորդը գիտակցում է, որ Պայմանների համաձայն Կայքում ներդրումային ծրագրի գրանցումը ենթադրում է բացառիկություն, մասնավորապես՝ ներդումային ծրագիրը առաջին անգամ Կայքում գրանցելու դեպքում՝ 1 /մեկ/ տարվա ընթացքում ծրագրում կատարված ցանկացած Ներդրումից Ընկերությանը վճարման է ենթակա Հաղորդակցության վճար: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ընկերությունը մշակում է Հաճախորդի ներդրումային ծրագրի բիզնես նմուշաթերթը և աջակցում է Կայքում այն տեղադրելուն: Ծրագիրը Կայքում գրանցվելուց հետո հինգ տարի անց Ընկերության հետ համագործակցությունը շարունակելու դեպքում բացառիկության սույն դրույթը այլևս չի գործի:

6.3 Հաճախորդը գիտակցում է, որ Հաղորդակցության վճարը վճարելուց խուսափելու նպատակով Գնորդի/Ներդրողի հետ այլ հարթակով կապ հաստատելը և Գործաքրը թաքցնելը համարվում է սույն կանոնների խախտում: Նման խախտում թույլ տալու դեպքում վերջինս, բացի Հաղորդակցության վճարը Պայմանների 4-րդ գլխով սահմանված կարգով վճարելուց, նաև պարտավորվում է վճարել տույժ՝ Հաղորդակցության վճարի 20 %-ի չափով:

6.4 Հաճախորդը պարտավորվում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են կեղծ, մոլորեցնող, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջները խախտող տեղեկատվություն Ընկերության Կայքում հրապարակելուն, վերբեռնելուն կամ այլ կերպ տարածելուն:

6.5 Հաճախորդը գիտակցում է, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելը կարող է հանգեցնել համապատասխան հետևանքների՝ ընդհուպ Կայքից իր օգտատիրոջ մուտքի արգելափակման և/կամ ներդրումային ծրագրի ջնջման:

6.6 Ընկերության մեկ այլ Հաճախորդի հետ վեճ կամ տարաձայնություն առաջանալու դեպքում՝ Հաճախորդն Ընկերությանն ազատում է այդ վեճից և տարաձայնությունից բխող բոլոր տեսակի և բնույթի պահանջներից, ներառյալ վնասների հատուցումից:

6.7 Սույն իրավահարաբերություններից բխող պատասխանատվության հարցերը կարգավորվում են Կայքի ընդհանուր պայմաններով:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

7.1 Ընկերության և Հաճախորդի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ դատական կարգով: Վեճերի լուծումը ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարաններին, եթե այլ բան սահմանված չէ Կողմերի առանձին համաձայնությամբ և/կամ ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներով:

7.2 Կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:

 

8. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

8.1 Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով կազմված տարբերակների նկատմամբ:

8.2 Կողմերի միջև իրավահարաբերությունները Պայմանների ներքո, սակայն վերջինից տարբերվող դրույթների մասով կարող են կարգավորվել առանձին պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու միջոցով, որը Կողմերի համաձայնությամբ կարող է կատարվել Ծառայության տրամադրման և սպասարկման ցանկացած փուլում:

8.3 Պայմանները սահմանվում և կարող են միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից, հասանելի են Ընկերության տարածքում և Կայքում: Նշված փաստաթղթի փոփոխությունները Ընկերությունը Հաճախորդին ծանուցում է դրանց ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 (տասն) օր առաջ`  Կայքում դրանք հասանելի դարձնելու, նաև հրապարակելու միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Հաճախորդի կողմից ընտրված հաղորդակցման նախընտրելի այլ եղանակով: Եթե մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը Հաճախորդը գրավոր չի տեղեկացնում Ընկերությանը Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները դադարեցնելու իր ցանկության մասին, այդ փոփոխությունները համարվում են ընդունված (ակցեպտավորված) Հաճախորդի կողմից:

 

 

Պրեմիում համագործակցության փաթեթ

«Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ-ի կողմից իր կայքում ներդրումային ծրագրի գրանցման մասով մատուցվող ծառայությունների պայմաններ  

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Ընկերություն՝ «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ

2. Հաճախորդ՝ դուք

3. Կայք՝ Ընկերության ինտերնետային կայք

4. Ներդրող՝ Կայքում գրանցված ներդրումային ծրագրում՝ ներդրում իրականացնելու ցանկություն հայտնած անձ

5. Գնորդ՝ Ցանկացած անձ, ով կատարել է Կայքում գրանցված արտադրանքը գնելուն/այլ երկիր ներկրելուն ուղղված գործողություններ

6. Գործարք՝Հաճախորդի և Ներդրողի միջև առևտրային բնույթի ցանկացած համաձայնություն, ներառյալ, սակայն չսահմանափակվելով գործարքների, որոնք վերաբերում են կանոնադրական կապիտալում ներդրումներին, ամբողջական գնումներին, բաժնետոմսերի, մասնաբաժիների, պարտատոմսերի վաճառքին, ակտիվի վաճառքին  

7. Արտահանման գործարք՝ Կայքում գրանցված արտադրանքը գնելուն ուղղված գործարք, որը կնքվում է Հաճախորդի և Գնորդի միջև

8. Ներդրում՝

Պայմանների համաձայն ներդրում է համարվում ցանկացած տեսակի ակտիվ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝  

  • դրամային միջոցները,
  • շարժական և անշարժ գույքը, ցանկացած գույքային իրավունք՝ այդ թվում գրավի, հիփոթեքի իրավունքը,
  • բաժնետոմսերը, պարտատոմ¬սերը, մասնաբաժինները կամ ընկերությունում մասնակցության ցանկացած այլ եղանակ,
  • գումարի պահանջի իրավունքը, կամ ֆինանսական նշանակություն ունեցող ցանկացած գործարքի կատարումը,
  • մտավոր սեփականություն իրավունքները, ներառյալ սակայն չսահմանափակվելով ապրանքային նշանը
  • ֆիրմային անվանումը, գյուտի, օգտակար իրավունքի, արդյունաբերական նմուշի նկատմամբ գրանցված արտոնագրի լիցենիան, նոու-հաուն,
  • օրենքով կամ պայմանագրով սահմանված բիզնես թույլտվությունները,այդ թվում՝ բնական ռեսուրսներ փնտրելու, մշակելու, արտահանելու
  • Վերակազմավորումները, մասնավորապես այլ ընկերության հետ հաշվեկշռի միացումները և այլն:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1 Սույն պայմանների կարգավորման առարկան են հանդիսանում ՛՛Պրեմիում փաթեթ՛՛-ի մեջ ներառված, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում Ընկերության և Հաճախորդի միջև ծագած հարաբերությունները:

1.2 ՛՛Պրեմիում փաթեթ՛՛-ի ձեռքբերման ընդհանուր արժեքն է՝ 329.000 ՀՀ դրամ, որը ներառում է հետևյալ ծառայությունները.

1.2.1 տարվա ընթացքում մինչև 5 անվճար հայտարարությունների տեղադրում, որոնք շրջանառվելու են «Invest in Armenia» լրատուի միջոցով`Հայաստանում գործող 2000 ակտիվ ներդրողների շրջանկներում,

1.2.2 Կայքում գործող արտահանման ներուժի հաշվիչի անվճար օգտագործում,

1.2.3. Արտահանվող արտադրանքը արտահանման կատալոգում անվճար գրանցում,

1.2.4. Հաճախորդի ապրանքային նշանի անվճար տեղադրում Կայքի "Գործընկերներ" բաժնում,  

1.2.5 Մինչև 3 Ներդրումային ծրագրի անվճար տեղադրում,

1.2.6 Ընկերության կողմից տրամադրվող աջակցություն արտասամանյան մինչև 5 գործընկեր ձեռք բերելու հարցում:  

 

2. ՓԱԹԵԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2.1 Հաճախորդը Կայքում գրանցում է պահանջվող տեղեկատվությունը:  

2.2 Ընկերությունը 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հաճախորդի կողմից ներկայացրած հայտը, դրանում պարունակվող տեղեկատվության բովանդակությունը, արդյունքում հաստատում է Հաճախորդի կողմից ներկայացված հայտը և գրանցում է վերջինիս էջը ՛՛Պրեմիում փաթեթի՛՛ ներքո, կամ մերժում է այն առանց որևէ լրացուցիչ հիմնավորման:  

2.3 Հայտը հաստատվելուց հետո Ընկերության կողմից դուրս է գրվում համապատասխան հաշվարկային փաստաթուղթ, որի հիման վրա Հաճախորդի կողմից վճարվում է փաթեթի արժեքը: Փաթեթի գրանցվելուց հետո Հաճախորդը պետք է բացի անձնական օգտատիրոջ հաշիվ և դիմի Կայքի կառավարչին փաթեթում ներառված ծառայություններից անվճար օգտվելու համար:

2.4 Փաթեթում ներառված ծառայություններից Հաճախորդը կարող է օգտվել միայն դիմելով Կայքի կառավարչին: Վերջինս գրանցում է Ներդրումային ծրագիրը, Արտահանվող արտադրանքը կամ հայտարարությունը Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Արտահանման ներուժի հաշվիչը նույնպես Հաճախորդի կողմից օգտագործվում է դիմելով Կայքի կառավարչին:

 

Ներդրումային ծրագրի գրանցում.

2.5 Ներդրումային ծրագրի գրանցման համար Հաճախորդը դիմում է Կայքի կառավարչին: Վերջինս 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներդրումային ծրագիրը, որի հիման վրա կամ գրանցում է այն, կամ մերժում է ծրագրի գրանցման հայտը:

2.6 Ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված լինելու ժամանակահատվածում Հաճախորդը կարող է  թարմացնել իր կողմից ներկայացված տվյալները, այդ թվում՝ փոփոխել նկարները, ներդրումային ծրագրի նկարագրությունը, պահանջվող ներդրման չափը և այլն՝ դիմելով Կայքի կառավարչին:

2.7 Կայքի կառավարիչը իրավունք ունի մերժել փոփոխություն կատարելու վերաբերյալ հայտը, եթե փոփոխությունը իրատեսական չէ:

2.8 Հաճախորդի կողմից ներկայացված գրանցման հայտի հաստատումից հետո 3 ամսվա ընթացքում վերջինս պարտավորվում է լրացնել Ընկերության կողմից պահանջվող բիզնես ծրագրի նմուշաթերթը: Ընկերությունը կարող է Հաճախորդին աջակցել նշված նմուշաթերթը լրացնելու հարցում: Սահմանված ժամկետում նշված պարտականությունը չկատարելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի կայքից ջնջել ներդրումային ծրագիրը:  

Արտահանվող արտադրանքի գրանցում.

2.9 Արտահանվող արտադրանքը գրանցելու համար Հաճախորդը դիմում է Կայքի կառավարչին: Արտահանվող արտադրանքը կատալոգում գրանցվում է անվճար:

Հայտարարության տեղադրում.

2.10 Հաճախորդը հայտարարությունը տեղադրելու հայտի բովանդակություն դաշտում ներառում է հայտարարության տեքստը, որը պետք է լինի իրականությանը համապատասխանող, և չի կարող պարունակել որևէ քաղաքական կոնտեքստ կամ վաճառքի/գնիջեցման հայտարարություն:

2.11 Նորությունները հիմնականում կարող են լինել նոր ընկերության բացման, նոր պրոդուկտի ստեղծման, արտահանման սահմանների մեծացման վերաբերյալ, կամ պետք է պարունակեն նմանատիպ այլ բովանդակություն:

2.12 Ըստ ներկայացված հայտարարության բովանդակության Ընկերությունը իրավունք ունի առանց լրացուցիչ բացատրության մերժել հայտարարության տեղադրումը Կայքում:

2.13 Հայտարարությունը Կայքում պահպանվում է անսահմանափակ ժամկետով:

2.14 Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի Հաճախորդից պահանջել վերջինիս կողմից ներկայացված տեղեկատվությունը հիմնավորող ապացույց: Հաճախորդն Ընկերությանն ապացույցները տրամադրում է համապատասխան պահանջը ստանալուց հետո 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում ապացույց չներկայացվելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի  իր հայեցողությամբ կասեցնել ծրագրի, արտահանվող արտադրանքի տեղադրումը կամ ջնջել այն, ինչպես նաև կասեցնել կամ ջնջել Հաճախորդի օգտատիրոջ հաշիվը: Նշված դեպքում Ընկերությունը իրավունք ունի չվերադարձնել Հաճախորդի կողմից արդեն իսկ վճարված գումարը:

2.15 Պայմանների իմաստով Գործարքի կնքման օր է համարվում Հաճախորդի և Ներդրողի միջև վերջնական համաձայնագրի կնքման օրը:  

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Ներդրումային ծրագիր.

3.1 Եթե Հաճախորդը գրանցել է ներդրումային ծրագիր, ապա պարտավորվում է վեցամսյա պարբերականությամբ՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 5-ին և հունվարի 8-ին Ընկերությանը ներկայացնել գրանցված ներդրումային ծրագրում կատարված ներդրումների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն)՝ excel ֆայլի տեսքով:

3.2 Հաճախորդը պարտավոր է ներկայացվող հաշվետվությանը կցել նաև իր և Գնորդ/Ներդնողի միջև կնքված գործարքները:

3.3 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվություն ներկայացնել ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված ժամկետը լրանալուց հետո մինչև 5 /հինգ/ տարվա ընթացքում:

3.4 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվությունը ներկայացնել 3.1 կետով սահմանված ժամկետներում նույնիսկ այն դեպքում, երբ լրացել է ներդրումային ծրագիրը Կայքում գրանցված լինելու ժամկետը: Սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում Ընկերություն իրավունք ունի Հաճախորդից գանձել տույժ՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

3.5 Հաշվետվությունը պետք է պարունակի՝  

• Ներդրումային ծրարի անվանումը,

• Ներդրման տեսակը,

• Ներդրման չափը (գումարային արտահայտմամբ՝ ՀՀ դրամով)

• Ներդրումը փաստացի ստանալու ամսաթիվը:

3.6 Հաշվետվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին Հաճախորդը ծանուցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ին և հունվարի 4-ին:

3.7 Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Ընկերությունը իրավունքի ունի Կայքից ջնջել ներդրումային ծրագիրը՝ առանց վճարված գումարի վերադարձի:

 

Արտահանվող արտադրանք.

3.8 Եթե հաճախորդը գրանցել է իր արտադրանքը արտահանման կատալոգում, ապա Հաճախորդը պարտավորվում է եռամսյա պարբերականությամբ՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 5-ին, հուլիսի 5-ին, հոլտեմբերի 5-ին և հունվարի 8-ին Ընկերությանը ներկայացնել գրանցված արտադրանքի մասով կատարված Վճարումների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն)՝ excel ֆայլի տեսքով:

3.9 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվություն ներկայացնել արտադրանքի՝ Կայքում գրանցված ժամկետը լրանալուց հետո մինչև 1 /մեկ/ տարվա ընթացքում:

3.10 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվությունը ներկայացնել 3.1 կետով սահմանված ժամկետներում նույնիսկ այն դեպքում, երբ լրացել է արտահանվող արտադրանքը Կայքում գրանցված լինելու ժամկետը: Սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում Ընկերություն իրավունք ունի Հաճախորդից գանձել տույժ՝ 200 000 ՀՀ դրամի չափով:

3.11 Հաշվետվությունը պետք է պարունակի՝  

• Վաճառված ապրանքների ընդհանուր քանակը՝ ըստ ապրանքատեսակների,

• Տվյալ ապրանքատեսակից վաճառված ապրանքների ընդհանուր գումարային արժեքը,

• Վճարը փաստացի ստանալու ամսաթիվը:

3.12 Հաշվետվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին Հաճախորդը ծանուցվում է տվյալ տարվա ապրիլի 1-ին, հուլիսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և հունվարի 4-ին:

3.13 Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Ընկերությունը իրավունքի ունի Կայքից ջնջել արտահանվող արտադրանքը՝ առանց վճարված գումարի վերադարձի:

 

4. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Ներդրումային ծրագիր.

4.1 Բացի փաթեթի ձեռքբերման համար սահմանված վճարից, Հաճախորդն Ընկերությանը վճարում է Հաճախորդի և Ներդրողի միջև կապի և հաղորդակցության ձևավորման, և այդ կապի արդյունքում ներդրումային ծրագրում Ներդրում կատարելու դիմաց վճար (այսուհետ՝ Հաղորդակցության վճար)՝ Ներդրողի կողմից գրանցված ներդրման ծրագրում կատարված փաստացի Ներդրման 2% -ի չափով:  

4.2 Հաճախորդի կողմից Հաղորդակցության վճարը ենթակա է վճարման Ներդրողի կողմից Հաճախորդի կամ նրա կողմից հիմնադրված իրավաբանական անձին կատարած Ներդրումից հետո և դրա հիման վրա: Հաշվետվության հիման վրա Ընկերությունը մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը և հունվարի 12-ը դուրս է գրում համապատասխան հաշվարկային փաստաթուղթ:  

4.3  Հաճախորդը պարտավորվում է Հաղորդակցության վճարը Ընկերությանը փոխանցել մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ինը և հունվարի 18-ը:

4.4 Այն դեպքում, երբ Հաճախորդը ֆիզիկական անձ է, իսկ ընկերությունը որտեղ կատարվել է Ներդրումը դեռևս գրանցված չէ, Հաղորդակցության վճարը վճարվում է փաստացի ստացված գումարի հիման վրա ֆիզիկական անձ հանդիսացող Հաճախորդի կողմից, իսկ այդ ընկերության գրանցումից հետո Ներդրումը կատարվում է Ընկերությանը վճարված Հաղորդակցության վճարը հանելով:

4.5 Սույն գլխով սահմանված վճարման պարտականությունը Հաճախորդի համար գործում է ներդրումային ծրագրի՝ Կայքում գրանցված լինելու ժամկետը լրանալուց հետո ևս:

4.6 Ընկերության Կայքի միջոցով ներդրումային ծրագրին ծանոթանլիս և Ներդրում իրականացնելիս, անկախ Գործարքի կողմերի միմյանց հետ ավելի վաղ առնչվելու դեպքի, կամ Կայքից բացի այլ կերպ միմյանց հետ կապ հաստատելու հանգամանքից՝ Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը վճարել Հաղորդակցության վճարը:  

 

Արտահանվող արտադրանք.

4.7 Բացի գրանցման համար սահմանված վճարից, Հաճախորդն Ընկերությանը վճարում է նաև Հաճախորդի և Գնորդի միջև կապի և հաղորդակցության ձևավորման դիմաց վճար (այսուհետ՝ Հաղորդակցության վճար)՝ Գնորդի կողմից ձեռք բերված արտադրանքի ընդհանուր արժեքի 5%-ի չափով:

4.8 Այն դեպքում, երբ տվյալ ապրանքի՝ Կայքում գրանցված արժեքը և Գնորդի կողմից այն ձեռքբերելու արժեքը տարբերվում են, Հաղորդակցության վճարը հաշվարկվում է փաստացի վաճառքի արժեքի հիման վրա:

4.9 Փաստացի վաճառքի արժեքը որոշվում է հաշվետվությամբ Հաճախորդի կողմից ներակայցված տվյալների հիման վրա: Այնումամենայնիվ, Ընկերությունն իրավունք ունի պահանջել Հաճախորդի և Գնորդի միջև կնքված Գործարքը կամ դրա պատճենը` ներկայացված հաշվետվությունը ստուգելու նպատակով:  

4.10 Հաճախորդի կողմից Հաղորդակցության վճարը ենթակա է վճարման Գնորդի կողմից Հաճախորդի կամ նրա կողմից հիմնադրված իրավաբանական անձին կատարած Վճարումից հետո՝ Ընկերության ներկայացրած հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Ընկերությունը նշված հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում Հաշվետվության հիման վրա՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 10-ը, հուլիսի 10-ը, հոկտեմբերի 10-ը և հունվարի 10-ը:

4.11 Հաճախորդը պարտավորվում է Հաղորդակցության վճարը Ընկերությանը փոխանցել համապատասխանաբար մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը, հուլիսի 15-ը, հոկտեմբերի 15-ը և հունվարի 18-ը:

4.12 Սույն գլխով նախատեսված վճարման պարտականությունը Հաճախորդի համար գործում է արտահանվող արտադրանքի՝ Կայքում գրանցված լինելու ժամկետը լրանալուց հետո ևս:

4.13 Ընկերության միջոցով կապ հաստատելիս և Վճարում իրականացնելիս, անկախ Գործարքի կողմերի միմյանց հետ ավելի վաղ առնչվելու դեպքի, կամ այլ հարթակով միմիանց հետ կապ հաստատելու հանգամանքից՝ Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը վճարել Հաղորդակցության վճարը:

4.14 Սույն գլխով սահմանված վճարման ժամկետների խախտման դեպքում Ընկերությունն իրավունք ունի Հաճախորդից պահանջել վճարելու տույժ` խախտման յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:

4.15 Սույն գլխով սահմանված վճարները գանձվում է ՀՀ դրամով, բացառությամբ ոչ ռեզիդենտ անձանցից գանձվող վճարների, որոնք կարող են գանձվել նաև արտարժույթով: Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված Վճարները գանձվում են ՀՀ դրամով` հիմք ընդունելով գանձման պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տվյալ արտարժույթի առքի փոխարժեքը:

4.16 Պայմաններով սահմանված վճարները ներառում են օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը:

 

Այլ Ծառայություններ

 4.17 Եթե Ընկերության միջնորդությամբ, Հաճախորդը մատուցել է ծառայություններ երրորդ ընկերության, ապա Հաճախորդն Ընկերությանը վճարում է Հաճախորդի և Երրորդ ընկերության միջև կապի և հաղորդակցության ձևավորման դիմաց վճար (այսուհետ՝ Հաղորդակցության վճար)՝ Երրորդ ընկերության կողմից Հաճախորդի տրամադրած ծառայությունների դիմաց վճարված գումարի 10% -ի չափով: 

4.18 Հաճախորդի կողմից Հաղորդակցության վճարը ենթակա է վճարման Երրորդ Ընկերության կողմից Հաճախորդի տրամադրած ծառայությունների դիմաց վճարումը ստանալուց հետո: Հաշվետվության հիման վրա Ընկերությունը մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը և հունվարի 12-ը դուրս է գրում համապատասխան հաշվարկային փաստաթուղթ: 

4.19 Հաճախորդը պարտավորվում է Հաղորդակցության վճարը Ընկերությանը փոխանցել մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ինը և հունվարի 18-ը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1 Ընկերությունն իրավունք ունի՝

5.1.1Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված տվյալների, հաշվետվությունների ճշգրտությունը,

5.1.2 Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված հայտերը, հարկ եղած դեպքում մերժել դրանք՝ առանց Հաճախորդին որևէ լրացուցիչ բացատրություն տալու,

5.1.3 Խմբագրել ներկայացված հայտի բովանդակությունը, այն լեզվաոճական առումով առավել ճոխ դարձնելու համար,

5.1.4 Պահանջել Հաճախորդի և Գնորդի/Ներդրողի միջև կնքված գործարքի պատճենը` հաշվետվության ճշգրտությունը ստուգելու նպատակով,

5.1.5 Իր ինտերնետային էջում և ներդրումային կատալոգներում հրապարակել Հաճախորդի և Գնորդի/Ներդրողի միջև հաջողությամբ ավարտված գործարքների մասին տեղեկատվություն՝ նշելով դրանց կնքման ամսաթվերը: Տվյալ հրապարակումները կարող են հետապնդել առևտրային բնույթի ցանկացած նպատակ, այդ թվում՝ գովազդ և մարքեթինգ,

5.1.6 Կայքում տեղադրել Հաճախորդի ընկերության անվանումը, ապրանքային նշանը, եթե Կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել,

5.1.7 Դիտել Հաճախորդի և Ընկերության միջոցով Գնորդի/Ներդրողի միջև տեղի ունեցող հաղորդակցությունը,

5.1.8 Ցանկացած ժամանակ Կայքից հեռացնել ներդրումային ծրագիրը կամ արտահանվող արտադրանքը:

5.1.9 Հաճախորդի կողմից հաշվետվությունը ներկայացնելուց կամ Հաղորդակցմն վճարը վճարելուց խուսափելու դեպքում իր գործընկերներին տեղեկացնել տվյալ Հաճախորդի ոչ բարեխիղճ վարքագծի վերաբերյալ:

 

5.2 Ընկերությունը պարտավոր է՝

5.2.1 Պայմաններով սահմանված կարգով Հաճախորդին ծանուցել Հաշվետվության ներկայացման անհրաժեշտության մասին,

5.2.2 Ներդրումային ծրագիրը ներկայացնել www.investin.am կայքի Նախագծեր բաժնում, իսկ արտահանվող արտադրանքը՝ Արտահանման բաժնում:

5.2.3 Այն դեպքում, երբ Ընկերության հաճախորդները ապրանքներ կամ ծառայություններ են փնտրում գործընկեր ընկերության գործունեության շրջանակներում, Ընկերությունը այդ հաճախորդին է ներկայացնում առաջին հերթին այն Հաճախորդին, ով ձեռք է բերել գոծընկերային փաթեթ:

 

5.3 Հաճախորդն իրավունք ունի՝

5.3.1 Հաղորդակցվել Գնորդի/Ներդրողի հետ,

5.3.2 Անվճար օգտվել արտահանման նորուժի հաշվիչը՝ դիմելով Կայքի կառավարչին:

 

5.4 Հաճախորդը պարտավոր է՝

5.4.1 Ժամանակին և Պայմաններով սահմանված կարգով վճարել Ծառայությունների դիմաց,

5.4.2 Ներդրումային գործարք կնքելու դեպքում այդ մասին 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Ընկերությանը,

5.4.3 Պահպանել ծառայություններից օգտվելու կարգն ու պայմանները:

 

6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

6.1 Հաճախորդը հաստատում է իր կողմից ներկայացված տվյալների արժանահավատությունն ու դրանց ամբողջականությունը:

6.2 Հաճախորդը գիտակցում է, որ Պայմանների համաձայն Կայքում ներդրումային ծրագրի գրանցումը ենթադրում է բացառիկություն, մասնավորապես՝ ներդումային ծրագիրը առաջին անգամ Կայքում գրանցելու դեպքում՝ 1 /մեկ/ տարվա ընթացքում ծրագրում կատարված ցանկացած Ներդրումից Ընկերությանը վճարման է ենթակա Հաղորդակցության վճար: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ընկերությունը մշակում է Հաճախորդի ներդրումային ծրագրի բիզնես նմուշաթերթը և աջակցում է Կայքում այն տեղադրելուն: Ծրագիրը Կայքում գրանցվելուց հետո հինգ տարի անց Ընկերության հետ համագործակցությունը շարունակելու դեպքում բացառիկության սույն դրույթը այլևս չի գործի:

6.3 Հաճախորդը գիտակցում է, որ Հաղորդակցության վճարը վճարելուց խուսափելու նպատակով Գնորդի/Ներդրողի հետ այլ հարթակով կապ հաստատելը և Գործաքրը թաքցնելը համարվում է սույն կանոնների խախտում: Նման խախտում թույլ տալու դեպքում վերջինս, բացի Հաղորդակցության վճարը Պայմանների 4-րդ գլխով սահմանված կարգով վճարելուց, նաև պարտավորվում է վճարել տույժ՝ Հաղորդակցության վճարի 20 %-ի չափով:

6.4 Հաճախորդը պարտավորվում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են կեղծ, մոլորեցնող, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջները խախտող տեղեկատվություն Ընկերության Կայքում հրապարակելուն, վերբեռնելուն կամ այլ կերպ տարածելուն:

6.5 Հաճախորդը գիտակցում է, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելը կարող է հանգեցնել համապատասխան հետևանքների՝ ընդհուպ Կայքից իր օգտատիրոջ մուտքի արգելափակման և/կամ ներդրումային ծրագրի ջնջման:

6.6 Ընկերության մեկ այլ Հաճախորդի հետ վեճ կամ տարաձայնություն առաջանալու դեպքում՝ Հաճախորդն Ընկերությանն ազատում է այդ վեճից և տարաձայնությունից բխող բոլոր տեսակի և բնույթի պահանջներից, ներառյալ վնասների հատուցումից:

6.7 Սույն իրավահարաբերություններից բխող պատասխանատվության հարցերը կարգավորվում են Կայքի ընդհանուր պայմաններով:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

7.1 Ընկերության և Հաճախորդի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ դատական կարգով: Վեճերի լուծումը ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարաններին, եթե այլ բան սահմանված չէ Կողմերի առանձին համաձայնությամբ և/կամ ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներով:

7.2 Կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:

 

8. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

8.1 Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով կազմված տարբերակների նկատմամբ:

8.2 Կողմերի միջև իրավահարաբերությունները Պայմանների ներքո, սակայն վերջինից տարբերվող դրույթների մասով կարող են կարգավորվել առանձին պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու միջոցով, որը Կողմերի համաձայնությամբ կարող է կատարվել Ծառայության տրամադրման և սպասարկման ցանկացած փուլում:

8.3 Պայմանները սահմանվում և կարող են միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից, հասանելի են Ընկերության տարածքում և Կայքում: Նշված փաստաթղթի փոփոխությունները Ընկերությունը Հաճախորդին ծանուցում է դրանց ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 (տասն) օր առաջ`  Կայքում դրանք հասանելի դարձնելու, նաև հրապարակելու միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Հաճախորդի կողմից ընտրված հաղորդակցման նախընտրելի այլ եղանակով: Եթե մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը Հաճախորդը գրավոր չի տեղեկացնում Ընկերությանը Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները դադարեցնելու իր ցանկության մասին, այդ փոփոխությունները համարվում են ընդունված (ակցեպտավորված) Հաճախորդի կողմից:

Արտահանման ապրանքների պայմանները

«Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ-ի կողմից իր կայքում արտահանվող արտադրանքի գրանցման մասով մատուցվող ծառայությունների պայմաններ  

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Ընկերություն՝ «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ

2. Հաճախորդ՝ Ցանկացած անձ, ով ներկայացնում է արտահանվող արտադրանքի գրանցման հայտ

3. Կայք՝ Ընկերության ինտերնետային կայք

4. Ներկրող` Ցանկացած անձ, ով կատարել է Կայքում գրանցված արտադրանքը գնելուն/այլ երկիր ներկրելուն ուղղված գործողություններ

5. Գործարք՝ Կայքում գրանցված արտադրանքը գնելուն ուղղված գործարք, որը կնքվում է Հաճախորդի և Ներկրողի միջև

6. Վճարում՝ Գործարքի շրջանակներում Ներկրողի կողմից իրականացված վճարում

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1 Սույն պայմաններով կարգավորվում է Հաճախորդի՝ արտահանման ենթակա արտադրանքը Ընկերության Կայքում գրանցելու կարգը և դրանից բխող ցանկացած այլ փոխհարաբերությունները:

1.2 Պայմանների համաձայն Ընկերությունը Կայքի միջոցով Հաճախորդին մատուցում է վերջինիս կողմից գրանցված արտահանվող արտադրանքի հետ կապված էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, մասնավորապես՝ տրամադրում է իր հարթակը (Կայքը) Հաճախորդի և Ներկրողի միջև կապի և հաղորդակցման ձևավորման, այդ կապի արդյունքում Ներկրողի կողմից գրանցված արտադրանքը գնելուն/այլ երկիր ներկրելուն ուղղված հնարավոր գործողութուններ կատարելու համար, իսկ Հաճախորդը վճարում է այդ ծառայությունների դիմաց:  

 

2. ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

2.1 Հաճախորդը Կայքում գրանցում է իր արտադրանքը Կայքում տեղադրված որոշակի կատեգրորիայի ներքո և լրացնում Ընկերության կողմից պահանջվող տեղեկատվությունը:  

2.2 Գրանցումը և, համապատասխանաբար, վճարումը կատարվում են ըստ գրանցվող արտադրանքի կատեգորիայի: Ցանկացած կատեգորիայի շրջանակներում արտադրանքը գրանցելու դեպքում Հաճախորդը ստանում է նշված կատեգորիայում անսահմանափակ թվով ապրանքներ գրանցելու հնարավորություն:  

2.3 Ընկերությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հաճախորդի կողմից ներկայացրած հայտը, դրանում պարունակվող տեղեկատվության բովանդակությունը, արդյունքում հաստատում է Հաճախորդի կողմից ներկայացված հայտը և գրանցում է համապատասխան արտադրանքը, կամ մերժում է այն առանց որևէ լրացուցիչ հիմնավորման: Արտահանվող արտադրանքի գրանցումը մերժելու դեպքում Պայմաններով սահմանված գրանցման վճարը Ընկերության կողմից չի գանձվում։

2.4 Արտահանվող ապրանքի՝ Կայքում գրանցված լինելու ժամանակահատվածում Հաճախորդը կարող է  թարմացնել իր կողմից ներկայացված տվյալները, այդ թվում՝ փոփոխել նկարները, ապրանքի նկարագրությունը, գինը և այլն՝ դիմելով Կայքի կառավարչին:

2.5 Կայքի կառավարիչը իրավունք ունի մերժել փոփոխություն կատարելու վերաբերյալ հայտը, եթե փոփոխությունը իրատեսական չէ:

2.6 Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի Հաճախորդից պահանջել վերջինիս կողմից ներկայացված տեղեկատվությունը հիմնավորող ապացույց: Հաճախորդն Ընկերությանն ապացույցները տրամադրում է համապատասխան պահանջը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում ապացույց չներկայացվելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի  իր հայեցողությամբ կասեցնել արտադրանքի տեղադրումը կամ ջնջել այն, ինչպես նաև կասեցնել կամ ջնջել Հաճախորդի օգտատիրոջ հաշիվը: Նշված դեպքում Ընկերությունը իրավունք ունի չվերադարձնել Հաճախորդի կողմից արդեն իսկ վճարված գումարը:

2.7 Պայմանների իմաստով Գործարքի կնքման օր է համարվում Հաճախորդի Ներկրողի միջև վերջնական համաձայնագրի կնքման օրը:  

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1 Հաճախորդը պարտավորվում է եռամսյա պարբերականությամբ՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 5-ին, հուլիսի 5-ին, հոկտեմբերի 5-ին և հունվարի 8-ին Ընկերությանը ներկայացնել գրանցված արտադրանքի մասով կատարված Վճարումների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն)՝ excel ֆայլի տեսքով:

3.2 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվություն ներկայացնել արտադրանքի՝ Կայքում գրանցված ժամկետը լրանալուց հետո մինչև 1 /մեկ/ տարվա ընթացքում:

3.3 Հաճախորդը պարտավոր է Հաշվետվությունը ներկայացնել 3.1 կետով սահմանված ժամկետներում նույնիսկ այն դեպքում, երբ լրացել է արտահանվող արտադրանքը Կայքում գրանցված լինելու ժամկետը: Սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի Հաճախորդից գանձել տույժ՝ 200 000 ՀՀ դրամի չափով:

3.4 Հաշվետվությունը պետք է պարունակի՝  

  • Վաճառված ապրանքների ընդհանուր քանակը` ըստ ապրանքատեսակների,
  • Տվյալ ապրանքատեսակից վաճառված ապրանքների ընդհանուր գումարային արժեքը,
  • Վճարը փաստացի ստանալու ամսաթիվը:

3.5 Հաշվետվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին Հաճախորդը ծանուցվում է տվյալ տարվա ապրիլի 1-ին, հուլիսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և հունվարի 4-ին:

3.6 Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Ընկերությունը իրավունքի ունի Կայքից ջնջել արտահանվող արտադրանքը՝ առանց վճարված գումարի վերադարձի:

 

4. ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

4.1 Արտահանվող արտադրանքը գրանցվում է որոշակի կատեգրոիայի ներքո ընտրելով ներքոնշյալ փաթեթեներից մեկը՝

• Վեցամսյա փաթեթ – 35 000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ,

• Մեկամյա փաթեթ – 65 000 /վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ,

4.2 Վերոնշյալ վճարումը կատարվում է ընտրված կատեգորիայի համար, որը Հաճախորդին իրավունք է տալիս այդ կատեգորիայի ներքո գրանցել անսահմանափակ թվով ապրանքներ:

4.3 Փաթեթն ակտիվանում է վճարումը կատարելու օրվանից և գործում է Հաճախորդի կողմից ընտրված ժամկետով: Մինչև նշված ժամկետի ավարտը գրանցված ցանկացած ապրանք Կայքում գրանցված է մնում ոչ ավելի, քան փաթեթի ժամկետը ավարտը:  

4.4 Հաճախորդը կարող է Կայքում գրանցել նաև այլ կատեգորիայի պատկանող ապրանքներ՝ յուրաքանչյուր կատեգորիայի համար կատարելով 4.1 կետով սահմանված վճարները:

4.5 Գրանցման վճարը Հաճախորդի կողմից ենթակա է վճարման ArCa, Visa և MasterCard վճարային քարտերով օնլայն վճարային համակարգով: Գրանցման վճարը սառեցվում է Հաճախորդի քարտից հայտը ներկայացնելուց հետո, իսկ փաստացի գանձվում է հայտը հաստատելուց հետո:

4.6 Բացի գրանցման համար սահմանված վճարից, Հաճախորդն Ընկերությանը վճարում է նաև Հաճախորդի և Ներկրողի միջև կապի և հաղորդակցության ձևավորման դիմաց վճար (այսուհետ՝ Հաղորդակցության վճար)՝ Ներկրողի կողմից ձեռք բերված արտադրանքի ընդհանուր արժեքի 5%-ի չափով:

4.7 Այն դեպքում, երբ Հաճախորդը ֆիզիկական անձ է, իսկ ընկերությունը որից գնվել է ապրանքը դեռևս գրանցված չէ, Հաղորդակցության վճարը վճարվում է փաստացի ստացված գումարի հիման վրա ֆիզիկական անձ հանդիսացող Հաճախորդի կողմից:

4.8 Այն դեպքում, երբ տվյալ ապրանքի՝ Կայքում գրանցված արժեքը և Ներկրողի կողմից այն ձեռքբերելու արժեքը տարբերվում են, Հաղորդակցության վճարը հաշվարկվում է փաստացի վաճառքի արժեքի հիման վրա:

4.9 Փաստացի վաճառքի արժեքը որոշվում է հաշվետվությամբ Հաճախորդի կողմից ներակայցված տվյալների հիման վրա: Այնումամենայնիվ, Ընկերությունն իրավունք ունի պահանջել Հաճախորդի և Ներկրողի միջև կնքված Գործարքը կամ դրա պատճենը` ներկայացված հաշվետվությունը ստուգելու նպատակով:  

4.10 Հաճախորդի կողմից Հաղորդակցության վճարը ենթակա է վճարման Ներկրողի կողմից Հաճախորդի կամ նրա կողմից հիմնադրված իրավաբանական անձին կատարած Վճարումից հետո՝ Ընկերության ներկայացրած հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Ընկերությունը նշված հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում Հաշվետվության հիման վրա՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 10-ը, հուլիսի 10-ը, հոկտեմբերի 10-ը և հունվարի 12-ը:

4.11 Հաշվարկային փաստաթուղթը Ընկերության կողմից ուղարկվում է ֆիզիկական անձ հանդիսացող Հաճախորդի իրավասու էլեկտրոնային հասցեին, իսկ իրավաբանական անձանինք այն կարող են տեսնել համապատասխան հարթակի միջոցով:

4.12 Հաճախորդը պարտավորվում է Հաղորդակցության վճարը Ընկերությանը փոխանցել համապատասխանաբար մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը, հուլիսի 15-ը, հոկտեմբերի 15-ը և հունվարի 18-ը:

4.13 Սույն գլխով նախատեսված վճարման պարտականությունը Հաճախորդի համար գործում է արտահանվող արտադրանքի՝ Կայքում գրանցված լինելու ժամկետը լրանալուց հետո ևս:

4.14 Ընկերության միջոցով կապ հաստատելիս և Վճարում իրականացնելիս, անկախ Գործարքի կողմերի միմյանց հետ ավելի վաղ առնչվելու դեպքի, կամ այլ հարթակով միմյանց հետ կապ հաստատելու հանգամանքից՝ Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը վճարել Հաղորդակցության վճարը:

4.15 Սույն գլխով սահմանված վճարման ժամկետների խախտման դեպքում Ընկերությունն իրավունք ունի Հաճախորդից պահանջել վճարելու տույժ` խախտման յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:

4.16 Սույն գլխով սահմանված վճարները գանձվում է ՀՀ դրամով, բացառությամբ ոչ ռեզիդենտ անձանցից գանձվող վճարների, որոնք կարող են գանձվել նաև արտարժույթով: Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված Վճարները գանձվում են ՀՀ դրամով` հիմք ընդունելով գանձման պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տվյալ արտարժույթի առքի փոխարժեքը:

4.17 Պայմաններով սահմանված վճարները ներառում են օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  

5.1 Ընկերությունն իրավունք ունի՝

5.1.1 Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված տվյալների, հաշվետվությունների ճշգրտությունը,

5.1.2 Ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված հայտերը, հարկ եղած դեպքում մերժել դրանք՝ առանց Հաճախորդին որևէ լրացուցիչ բացատրություն տալու,

5.1.3 Խմբագրել ներկայացված հայտի բովանդակությունը, այն լեզվաոճական առումով առավել ճոխ դարձնելու համար:

5.1.4 Իր ինտերնետային էջում և ներդրումային կատալոգներում հրապարակել Հաճախորդի և Ներկրողի միջև հաջողությամբ ավարտված գործարքների մասին տեղեկատվություն՝ նշելով դրանց կնքման ամսաթվերը: Տվյալ հրապարակումները կարող են հետապնդել առևտրային բնույթի ցանկացած նպատակ, այդ թվում՝ գովազդ և մարքեթինգ,

5.1.5 Կայքում տեղադրել Հաճախորդի ընկերության անվանումը, ապրանքային նշանը, եթե Կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել,

5.1.6 Դիտել Հաճախորդի և Ընկերության միջոցով Ներկրողի միջև տեղի ունեցող հաղորդակցությունը:

5.1.7 Մերժել փոփոխություն կատարելու վերաբերյալ հաճախորդի հայտը, եթե փոփոխությունը իրատեսական չէ:

5.1.8 Հաճախորդի կողմից հաշվետվությունը ներկայացնելուց կամ Հաղորդակցմն վճարը վճարելուց խուսափելու դեպքում իր գործընկերներին տեղեկացնել տվյալ Հաճախորդի ոչ բարեխիղճ վարքագծի վերաբերյալ:

 

5.2 Ընկերությունը պարտավոր է՝

5.2.1 Երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգել արտահանվող արտադրանքի գրանցման հայտը,

5.2.2 Պահպանել տրամադրված տվյալների գաղտնիությունը՝ ընդհանուր պայմաններով սահանված կարգով:

5.2.3 Հաստատումից հետո տեղակայել հաճախորդի կողմից գրանցած արտադրանքը www.investin.am կայքի Արտահանում բաժնում

 

5.3 Հաճախորդն իրավունք ունի՝

5.3.1 Հաղորդակցվել Ներկրողների հետ,

5.3.2 Արտահանվող ապրանքի՝ Կայքում գրանցված լինելու ժամանակահատվածում Հաճախորդը կարող է թարմացնել իր կողմից ներկայացված տվյալները, այդ թվում՝ փոփոխել նկարները, ապրանքի նկարագրությունը, գինը և այլն՝ դիմելով Կայքի կառավարչին:

 

5.4 Հաճախորդը պարտավոր է՝

  5.4.1 Ժամանակին և Պայմաններով սահմանված կարգով վճարել Ծառայությունների համար,

  5.4.2 Ընկերության կողմից նման պահանջ ներկայացվելու դեպքում 3 /երեք/ աշխատանքային   օրվա ընթացքում վերջինիս տրամադրել իր և Ներկրողի միջև կնքված Գործարքի պատճենը,

  5.4.3 Պահպանել Կայքից օգտվելու կանոնները:

 

6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

6.1 Հաճախորդը հաստատում է իր կողմից ներկայացված տվյալների արժանահավատությունն ու դրանց ամբողջականությունը:

6.2 Հաճախորդը պարտավորվում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են կեղծ, մոլորեցնող, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջները խախտող տեղեկատվություն Ընկերության Կայքում հրապարակելուն, վերբեռնելուն կամ այլ կերպ տարածելուն:

6.3 Հաճախորդը գիտակցում է, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելը կարող է հանգեցնել համապատասխան հետևանքների՝ ընդհուպ կայքից իր օգտատիրոջ մուտքի արգելափակման և/կամ արտադրանքի ջնջման:

6.3 Ընկերության մեկ այլ Հաճախորդի հետ վեճ կամ տարաձայնություն առաջանալու դեպքում՝ Հաճախորդն Ընկերությանն ազատում է այդ վեճից և տարաձայնությունից բխող բոլոր տեսակի և բնույթի պահանջներից, ներառյալ վնասների հատուցումից:

6.4 Սույն իրավահարաբերություններից բխող պատասխանատվության հարցերը կարգավորվում են Կայքի ընդհանուր պայմաններով:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

7.1 Ընկերության և Հաճախորդի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ դատական կարգով: Վեճերի լուծումը ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարաններին, եթե այլ բան սահմանված չէ Կողմերի առանձին համաձայնությամբ և/կամ ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներով:

7.2 Կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:

 

8. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

8.1 Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով տարբերակների նկատմամբ:

8.2 Կողմերի միջև իրավահարաբերությունները Պայմանների ներքո, սակայն վերջինից տարբերվող դրույթների մասով կարող են կարգավորվել առանձին պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու միջոցով, որը Կողմերի համաձայնությամբ կարող է կատարվել Ծառայության տրամադրման և սպասարկման ցանկացած փուլում:

8.3 Պայմանները սահմանվում և կարող են միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից, հասանելի են Ընկերության տարածքում և Կայքում: Նշված փաստաթղթի փոփոխությունները Ընկերությունը Հաճախորդին ծանուցում է դրանց ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 (տասը) օր առաջ`  Կայքում դրանք հասանելի դարձնելու, նաև հրապարակելու միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Հաճախորդի կողմից ընտրված հաղորդակցման նախընտրելի այլ եղանակով: Եթե մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը Հաճախորդը գրավոր չի տեղեկացնում Ընկերությանը Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները դադարեցնելու իր ցանկության մասին, այդ փոփոխությունները համարվում են ընդունված (ակցեպտավորված) Հաճախորդի կողմից: