Ապրանքիգրանցում

Invest in AM բիզնես հարթակի միջոցով ապրանքի գրանցումը, ներառյալ վերջինիս նկարագիրը, մեկնարկային գինը, նվազագույն պատվերը, թիրախային շուկաները և այլ կարևոր տեղեկատվություն, ավտոմատ տեղադրում է այն արտահանման առցանց կատալոգում, որը հասանելի է աշխարհի տարբեր երկրներում գտնվող ներմուծողներին: Դուք կարող եք ընտրել տարեկան կամ կիսամյակային փաթեթը և գրանցել անսահմանափակ թվով ապրանքներ:

Ձեր արտադրանքով հետաքրքրվող բիզնեսներն ու ներմուծողները կարող են ուղիղ կապ հաստատել Ձեզ հետ հարթակի միջոցով և կատարել պատվեր: Այն դեպքում, երբ Ձեր ընկերության արտահանման կազմակերպման կարողությունը սահմանափակ է, մեր թիմը կարող է նաև համապատասխան ծառայություններ Ձեզ մատուցել:

Անսահմանափակ թվով ապրանքների գրանցում 

Ընկերության ամբողջական արտադրանքով առանձին էջ` կատալոգի տեսքով

Կապ տարբեր երկրների ներմուծողների հետ Invest in AM ցանցի միջոցով

Մատչելի պայմաններ` ամսական սկսած 5000 դրամից

1.

ԳՐԱՆՑՈՒՄ

Գրանցի'ր ընկերությունդ և արտահանվող ապրանքները

2.

ՓԱԹԵԹԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ընտրի'ր տարեկան փաթեթը 65.000 դրամով կամ կիսամյակային փաթեթը 35.000 դրամով և ավարտի'ր գրանցումը

3.

ՀԱՍՏԱՏՈՒՄ

72 ժամվա ընթացքում ստացի'ր հաստատում մեր թիմի կողմից և կատարի'ր միանվագ վճար

4.

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Ներկայացնելով ապրանքները մեր կատալոգում` սկսի'ր ստանալ պատվերներ արտերկրից և մեծացրու արտահանման ծավալները

Գրանցմանփաթեթներ

Լավագույն Արժեք

Տարեկան փաթեթ

Ապրանքի անսահմանափակ գրանցում մեկ տարվա ընթացքում

65 000֏

~ 5 500֏

ամսական

Կիսամյակային փաթեթ

Ապրանքի անսահմանափակ գրանցում կես տարվա ընթացքում

35 000֏

~ 6 000֏

ամսական

Նմանտեսքունենարտահանվողապրանքներըմերկատալոգումհաստատումիցհետո:Միացի'ր:

catPhoto

Հյութեր և ըմպելիքներ

Mountea Collection սրոհունդ երիցուկ ուրցի թեյ 130գ

Մաունթին իրեն դիրքավորել է որպես Հայաստանում թեյի առաջատար արտադրողներից մեկը՝ ներկա լինելով Հայաստանի բոլոր մանրածախ ցանցերում։Այն ներկայացնում է բուսական թեյերի և սև թեյերի լայն տեսականի։ Հումքը հավաքում են Հայաստանի հարավում գտնվող Վայոց ձորի մարզում։ Ընկերությունն իր արտադրությունը սկսել է 2016 թվականին՝ 4 համային տեսականիով, մինչդեռ 2022 թվականի դրությամբ ավելացրել է իր համերի քանակը՝ ներառյալ ուրց, վայրի անանուխ, ուրց և վայրի անանուխի խառնուրդ, երիցուկ-ուրց, անանուխ, մասուր և այլն: Ապրանքանիշը հպարտանում է նրանով, որ պատրաստվում է մաքուր օրգանական հիմքով՝ հատուկ պահանջկոտ սպառողի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Հետաքրքրված է արտահանել

Ալբանիա, Անդորրա, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալտա, Մոլդովա, Մոնակո, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Սլովենա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ թագավորություն, Միացյալ Նահանգներ

մեկ միավորի մեկնարկային գինը

$1.3

506֏

Մաունթի ՍՊԸ

catPhoto

Ոչ մետաղական հանքային արտադրանք

Արմբաս Բազալտե Ամրան d=10, 1մ

«ՀԱՅԲԱՍԱԼՏ» ՓԲԸ-ն գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 30 կմ հեռավորության վրա։ 2014թ.-ին «ԱՐՄԲԱՍԱԼՏ» ՓԲԸ-ն «ԱՐՄԲԱՍ» ապրանքային նշանով սկսել է շարունակական բազալտե մանրաթելի արտադրությունը Հայաստանի Հանրապետությունում: Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորումներ և առաջադեմ տեխնոլոգիաներ՝ շարունակական բազալտե մանրաթել արտադրելու համար: Ընկերությունն արտադրում է բազալտե ռովինգ, բազալտե ամրաններ և ամրացնող ցանցեր, որոնք իրենք տեխնիկական բնութագրերով գերազանցում են մետաղական և ապակեպլաստե ամրաններին: Այն նաև արտադրում է բազալտե մանրաթել (թակած թելեր) և ամրաններ, որոնք օգտագործվում են ցանցերի արտադրության համար: Մեր օրերում շուկայում կա բազալտե խողովակների արտադրության պահանջարկ։ Հիմնական տեխնոլոգիաների զարգացման համընթաց հնարավոր է դարձել բազալտից, բազալտե կտավից պատրաստված ապրանքների լայն կիրառումը ավտոմոբիլաշինության, ավիաշինության, նավաշինության, ինչպես նաև արտադրության մեջ:

Հետաքրքրված է արտահանել

Կանադա, Չեխիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հոլանդիա, Միացյալ Նահանգներ

մեկ միավորի մեկնարկային գինը

$1.1

420֏

ԱրմԲազալտ ՓԲԸ

catPhoto

Ոսկերչական իրեր & այլն

Կորիզ Սիլվեր ականջօղ

Արման Մանուկյան ԱՁ-ն ունի ոսկերչական իրերի արտադրության ավելի քան 15 տարվա փորձ: Նա ներկայացնում է Koriz Silver արծաթյա զարդերի ապրանքանիշը։ Koriz Silver զարդերն աչքի են ընկնում իրենց նրբաճաշակ դիզայնով, որը միջնադարյան հայկական ավանդական տարրերի միաձուլում է՝ զուգորդված նրբագեղության երանգներով: Ընկերության զարդերը կրում են հայտնի դերասանուհիներ, շոումեններ և արվեստագետներ։ Շատերը Koriz Silver-ը անվանում են «Գահերի խաղերի»-ց ոգեշնչված զարդեր, սակայն դրանց ոգեշնչման իսկական աղբյուրը միջնադարյան հայկական ճարտարապետական տարրերն են: Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան և ԱՄՆ՝ միաժամանակ ընդլայնման համար նոր շուկաներ փնտրելով։

Հետաքրքրված է արտահանել

Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Կանադա, Խորվաթիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սլովակիա, Սլովենա, Իսպանիա, Հոլանդիա, Ուկրաինա, Միացյալ թագավորություն, Միացյալ Նահանգներ

մեկ միավորի մեկնարկային գինը

$64.3

25 000֏

Կորիզ Սիլվեր ԱՁ

marksSvg
investin.am հարթակն իր տեսակի մեջ եզակի է հայ արտադրողների համար արտաքին շուկաներ դուրս գալու համար

Դերեկ Դեմիրջյան

Արտահանման պատասխանատու, Սիենա ՍՊԸ

Ի՞նչ է ենթադրում 1 ապրանքային կատեգորիայի շրջանակում անսահմանափակ թվով ապրանքների գրանցումը:

Ենթադրենք դուք ընտրել եք Ձեր ապրանքների համար կիսամյակային պլան և վճարել 35.000 ՀՀ դրամ, ինչը թույլ է տալիս Ձեզ 1 ապրանքային կատեգորիայի շրջանակներում գրանցել անսահմանափակ թվով ապրանքներ: 35.000 դրամը միանգամյա վճար է 1 ապրանքային կատեգորիայի, այլ ոչ թե մեկ ապրանքի համար: Օրինակ, եթե ընտրել եք «Հագուստ և տեքստիլ» ապրանքային կատեգորիան, կարող եք ավելացնել անսահմանափակ թվով ապրանքներ` բաճկոններ, կիսաշրջազգեստներ, կոշիկներ, վերարկուներ և այլն: Լինում դեպքեր, երբ ընկերությունը զբաղվում է արտադրությամբ միանգամից մի քանի ապրանքային կատեգորիաների շրջանակում, օրինակ. «Հագուստ և տեքստիլ արտադրանք», «Ալկոհոլ և ծխախոտ», «Մրգեր և հատապտուղներ»: Այս դեպքում գործ ունենք 3 կատեգորիայի հետ: Յուրաքանչյուր կատեգորիայում կարող եք ավելացնել անսահմանափակ թվով ապրանքներ, բայց վերջնական վճարը կկազմի 35.000 x 3 = 105.000 դրամ:

Ի՞նչ է տեղի ունենում ապրանքները գրանցելուց և վճարը կատարելուց հետո:

72 ժամվա ընթացքում մեր թիմը գնահատում է Ձեր հայտը, հաստատում կամ մերժում այն: Վճարը գանձվում է միայն հաստատման դեպքում: Դրան հաջորդում է Ձեր ապրանքների ներկայացումը արտահանման կատալոգում:

Հաստատումից հետո կարո՞ղ եմ նույն կատեգորիայի շրջանակում էլի ապրանքներ ավելացնել:

Այո, եթե դրանք նույն ապրանքային կատեգորիայի մեջ են: Ենթադրենք, գնել եք կիսամյակային փաթեթ 01.01.2022 թվականին, որը վավեր է մինչև 01.06.2022 թ. և գրանցել «Հագուստ և տեքստիլ» ապրանքային կատեգորիայի շրջանակում 2 տեսակի բաճկոն, 5 տեսակի վերարկու: Եթե 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին ցանկանում եք ավելացնել «Հագուստ և տեքստիլ» կատեգորիայի մեկ այլ ապրանք, օրինակ, տաբատ, դա հնարավոր է անել Invest in AM Ձեր անհատական էջից բոլորովին անվճար:

Կարո՞ղ եմ փոփոխել ներկայացված ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը, երբ դրանք արդեն հաստատվել են և ներկայացված են արտահանման կատալոգում:

Այո, Ձեր փաթեթի գործողության ժամանակահատվածում կարող եք 3 անգամ խմբագրել ապրանքի գինը, արտադրանքի վերաբերյալ տեղեկություններ, լուսանկարներ: Վերջինիս համար անհրաժեշտ է դիմել Invest in AM-ի ադմինիստրատորին:

Արդյո՞ք 35.000 դրամ կիսամյակային կամ 60.000 դրամ տարեկան վճարները միանվագ են և կա՞ն որևէ այլ վճարներ, որոնք ես պետք է կատարեմ Invest in AM- ին:

Այո, վճարները միանվագ են: Ապրանքները գրանցելիս անհրաժեշտ է ընտրել փաթեթներից մեկը՝ տարեկան կամ կիսամյակային: Ձեր ընտրության հիման վրա Դուք կատարում եք միանվագ վճար ՝ 35.000 ՀՀ դրամ կամ 65.000 ՀՀ դրամ, որը համարժեք է ամսական 5500-6000 ՀՀ դրամի: Փաթեթի վավերականության ավարտին պես կարող եք երկարացնել այն: Փաթեթի գործողության ավարտից 7 օր առաջ դուք կստանաք համապատասխան հաղորդագրություն Ձեր էլ. փոստի հասցեին: Երբ տարբեր ընկերություններ մեր հարթակի միջոցով սկսում են կապ հաստատել Ձեզ հետ` Ձեր ներկայացրած արտադրանքը գնելու նպատակով, մեր թիմը ստանում է ծանուցում և օգնում հեշտացնել գնման գործընթացը: Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ Դուք տեղեկացնում եք մեզ հարթակի միջոցով արված վաճառքի վերաբերյալ: Հարթակի միջոցով գործարքի իրականացման դեպքում Դուք պետք է վճարեք Invest in AM-ին առաջին վաճառքի 5% միջնորդավճար: Եթե հարթակի միջոցով գործարք տեղի չի ունեցել, ապա միջնորդավճար չի պահանջվում վճարել:

Ինչպե՞ս եք օգնում գտնել իմ արտադրանքի ներմուծողներին

Invest in AM- ն ունի բիզնես գործընկերների մեծ ցանց ավելի քան 40 երկրներում: Ձեր արտադրանքը մշտապես ուղարկվում է նրանց մեր տեղեկագրի միջոցով: Բացի այդ, յուրաքանչյուր ոք, ով դիտում է մեր արտահանման կատալոգը, կարող է ուղղակիորեն կապվել ձեզ հետ պլատֆորմի միջոցով և կատարել պատվեր: Վերջինիս վերաբերյալ մեր թիմին ավտոմատ ուղարկվում է ծանուցում, արտադրանքի գնմանը:Այո, Invest in AM- ն կարող է նաև օգնել արտահանման կազմակերպման հարցերում, մենք ունենք գործընկեր ընկերություններ, որոնք առանձին վճարի դիմաց արտահանումների կազմակերպման ծառայություններ են մատուցում:

Ինչպե՞ս է Invest- ը AM-ը իմանանում, թե հարթակի միջոցով իմ ընկերությունը ինչ ծավալի վաճառք է իրականացրել:

Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ Ձեր էլեկտրոնային փոստին գալիս է ծանուցում էքսել ֆայլի տեսքով, որպեսզի տեղեկացնեք մեզ հարթակի միջոցով կատարված եռամսյա վաճառքների մասին: Այստեղ դուք լրացնում եք հարթակի միջոցով կատարված վաճառքի տվյալները, ինչի հիման վրա հաշվարկվում է հաղորդակցության վճարի գումաը: Քանի որ մենք ստանում ենք ծանուցում, երբ որևէ բիզնես հարթակի միջոցով կապ է հաստատում Ձեզ հետ, ըստ այդմ` կարողանում ենք ստուգել Ձեր կողմից ներկայացված եռամսյա հաշվետվության հավաստիությունը: Եթե դուք կեղծ տեղեկատվություն եք տրամադրել և փորձել եք մեր հարթակի միջոցով գեներացված եկամուտը թաքցնել, ստիպված կլինեք վճարել ինչպես հաղորդակցության վճարը, այնպես էլ տուգանքներ:

Այլ հարցեր ունե՞ք

Լրացուցիչ հարցերի պատասխաններ և պայմանների մանրամասներ կարող եք գտնել մեր Պայմաններ և Դրույթներ բաժնում: Եթե ունեք այլ հարցեր, կարող եք ցանկացած պահի մեզ հետ կապ հաստատել [email protected] 

Կան այլ հարցե՞ր