Ծառայություններ

Invest Armenia-ն B2B հարթակ է, որը կամրջում է ներդրումային առաջարկները Հայաստանում 1000+ պոտենցիալ ներդրողների հետ, ինչպես նաև ներկայացնում Հայաստանից արտահանվող ապրանքները 100+ երկրներում գործող ներմուծողներին: Հարթակը ստեղծվել է Ինվեսթ ին ԷյԷմ ՓԲԸ-ի կողմից, որի բաժնետերերն 11 տարբեր երկրներից են, իսկ հիմնական բաժնետերերն են` Հովսեփ Պատվականյանը և Արամ Կայֆաջյանը Հայաստանից: Ընկերությունը տրամադրում է բիզնեսին վերաբերող համապարփակ խորհրդատվական ծառայություններ`բիզնես գործարկելուց մինչև բիզնես պլանների մշակում և իրագործում:

ՆախագծերիԿատալոգ

Invest in AM ՓԲԸ-ի ներդրումային առաջարկների կատալոգում ներկայացված են բիզնես առաջարկներ, որոնց համար ներդրումներ են հարկավոր: Յուրաքանչյուր առանձին էջ ունի տեղեկատվություն ներդրումային ծրագրի, ընկերության, պահանջվող ներդրումների, բիզնես պլանի և այլնի մասին: Ցանկացած ընկերություն կամ անձ, ով ներդրումային առաջարկ է մշակել, կարող է այն գրանցել մեր կատալոգում` ներկայցնելով վերջինս մեզ հետ աշխատող պոտենցիալ ներդրողներին:
photo

Արտահանվողապրանքներիկատալոգ

Invest in AM ՓԲԸ-ի արտահանվող ապրանքների կատալոգը պարունակում է հայկական ապրանքներ, որոնք պատրաստ են արտահանվել ավելի քան 100 երկիր: Յուրաքանչյուր առանձին էջ ունի տեղեկատվություն ընկերության, արտահանման փորձի, արտադրանքի, դրա նվազագույն պատվերի և մեկնարկային գնի մասին: Ցանկացած հայկական ընկերություն կարող է իր արտադրանքը գրանցել մեր կատալոգում, որը մենք տարածում ենք տարբեր երկրների մեր գործընկերների շրջանում:
photo

Հարկայինհաշվիչ

Հայաստանը համարվում է Արևելյան Եվրոպայի ցածր հարկային բեռ ունեցող երկրներից մեկը որտեղ հարկային հաշվետվությունների ներկայացումը ամբողջությամբ թվային է: Հարկային հաշվիչի օգնությամբ կարող եք մուտքագրել բիզնեսի վերաբերյալ տվյալներ, ներառյալ գործունեության ոլորտ, տարեկան սպասվող վաճառք և շահույթ, աշխատողների քանակ, և այն կհաշվարկի բիզնեսի տարեկան հարկային բեռը: Կարող եք նաև ուսումնասիրել Հայաստանում առկա հարկային ռեժիմների վերաբերյալ ուղեցույցները և ստուգել հարկային արտոնությունների տարբեր սխեմաներ, որոնք կարող են կիրառելի լինել Ձեզ հետաքրքրող բիզնեսի համար:
photo

Արտահանմաններուժիհաշվիչ

Դուք արտադրող եք և ցանկանում եք իմանալ, թե ո՞ր երկրներ արտահանել Ձեր արտադրանքը: Արտահանման ներուժի մեր հաշվիչը Ձեզ խորհուրդ կտա առավելագույն արտահանման ներուժ ունեցող այն Top 25 երկրները, որտեղ կարող եք արտահանել Ձեր ապրանքը, ինչպես նաև այդ երկրներ արտահանման դեպքում գործող ներմուծման տարիֆները: Իսկ եթե ներդրող եք կամ հայկական արտադրանք ներմուծող և ցանկանում եք իմանալ, թե ո՞ր հայկական ապրանքները կարող են արտահանվել Ձեր նախընտրած երկիր, ապա արտահանման ներուժի մեր հաշվիչը Ձեզ խորհուրդ կտա տվյալ շուկայում Top 25 առավելագույն արտահանման ներուժ ունեցող հայկական ապրանքները:
photo

ԲիզնեսԿարգավորումներ

Եթե պատրաստվում եք բիզնես սկսել և բազմաթիվ հարցեր ունեք կուտակված. Ինչպե՞ս ստանալ շինարարական թույլտվություն, դիմել էլեկտրաէներգիայի, գազի միացման համար, գրանցել սեփականության իրավունքը և այլն, ապա բիզնես կարգավորումների գործիքը կօգնի Ձեզ գտնել այդ բոլոր հարցերի պատասխանները: Բիզնես կարգավորումներ բաժնում կարող եք ընտրել կարգավորում և ծանոթանալ քայլ առ քայլ ընթացակարգերին, այդ թվում` պահանջվող փաստաթղթերին, համապատասխան պետական մարմինների հասցեներին, վճարներին, սպասարկման ժամանակին և այլ կարևոր տեղեկության, ինչը կօգնի Ձեզ բիզնեսի հետ կապված կարգավորումները ավելի համակարգված և պարզ պատկերացնել:
photo

Խթանելընկերությունը

Կարող եք Invest in AM ՓԲԸ-ին ներկայացնել Ձեր արտադրանքի կամ ընկերության վերաբերյալ նորություններ և հետաքրքիր տեղեկություն, որոնք ցանկանում եք տարածել, և հայտնվել մեր կայքում ու սոցիալական ցանցերում: Կարող եք կիսվել ցանկացած նորությամբ, եթե այն քաղաքական չէ, վաճառքի մասին հայտարարություն չի պարունակում կամ ապրանքի/ընկերության պարզ նկարագրական տեքստ չէ: Օրինակներ կարող են լինել Ձեր գործարանի բացումը, նոր ապրանքների արտահանումը, արտադրանքի արտահանման մեկնարկը, հետազոտության արդյունքներ և այլն:
photo

Բիզնեսխորհրդատվություն

Invest in AM ՓԲԸ-ն տրամադրում է խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում ` բիզնես պլանի մշակում, Հայաստանում բիզնեսի գրանցում, բիզնեսի գործունեության թույլտվության ստացում, գործարանների գրանցում, հարկային խորհրդատվություն, ներդրումային խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն: Invest in AM ՓԲԸ-ն սիրով կդառնա Ձեր N1 գործընկերը բոլոր այն հարցերի շրջանակում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Ձեր բիզնեսի համար:
photo

Կապհաստատել

Մեր թիմը մեծ ուրախությամբ կծանոթանա Ձեզ հետ և կանի ամենը Հայաստանում Ձեր գործունեությունը հարմարավետ դարձնելու համար:

ԲիզնեսՀայաստանում

Ճկուն հարկային համակարգ, ելք դեպի 1.5 մլրդ. շուկա առանց մաքսատուրքերի, բիզնեսի արագ գրանցում և բիզնես սկսելու համար նվազագույն կապիտալի պահանջի բացակայություն, համաձայնագրեր ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրամիության հետ:
Բիզնես Հայաստանում