Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը սկսվել է 17 տարի առաջ՝ 2006 թվականին, սակայն բուն աշխատանքները սկսվել են 2015-2016 թվականներին։ 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից սկսվեցին լայնածավալ աշխատանքները։ Կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի պատճառով աշխատանքները դանդաղել են, սակայն կառավարությունը հույս ունի, որ մինչև այս տարվա վերջ կավարտվի Իրան-Հայաստան նախագիծը, այսինքն՝ գիծը պատրաստ կլինի դեպի Հրազդան։ Երրորդ բարձրավոլտ գծի կառուցումից հետո հաղորդման հզորությունը կկազմի ժամում 1200 մեգավատ՝ ներկայիս 340 մեգավատտի փոխարեն։ Սա նշանակում է, որ Հայաստանը տարեկան կկարողանա արտահանել մինչև 7-7,5 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, եթե էլեկտրամատակարարման ռեժիմները հաստատվեն ամենաիդեալական վիճակում, միջին հաշվով հնարավոր կլինի արտահանել մինչև 5,5-6 մլրդ կՎտ/ժամ։

Շինարարության համար վարկը տրամադրել է Իրանի զարգացման և արտահանման բանկը, կապալառուն իրանական «Սամիր» ընկերությունն է։ Չնայած տարբեր պատճառներով շինարարության ավարտի ձգձգմանը, խոչընդոտների 90 և ավելի տոկոսն այլևս չկա: Այս նախագիծը կմեծացնի բարտերի ծավալը, որի շրջանակներում Հայաստանը գազ է ստանում Իրանից, արտադրում էլեկտրաէներգիա և մատակարարում Իրան։

Նշենք, որ այժմ Իրանի և Հայաստանի միջև կա մինչև 220 կՎ 2 գիծ, ​​400 կՎ լարման երրորդ գիծը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի հոսքը։

Նշենք, որ նախատեսվում է Հայաստան-Վրաստան 4-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը (Դդմաշենից մինչև վրացական սահման), որի ակտիվացումը թույլ կտա կապել և սինխրոնացնել երեք երկրների էներգետիկ համակարգերը։

Վրաստանի ուղղությամբ նախագիծը մտել է մրցութային փուլ, ընկերություններից ստացվել են մի քանի առաջարկներ, դրանք ուսումնասիրվում են և հաջողության դեպքում հնարավոր կլինի անցնել նախնական գնահատման, ապա շինարարության։