Հայաստանում կայացել է 6100 կՎտ դրվածքային հզորությամբ «Բարև Արև-1» արևային ֆոտովոլտայիկ կայանի բացման արարողությանը։ Կայանը հագեցած է արևին հետևող համակարգով, պտտվող համակարգերը զինված են արհեստական բանականությամբ: Ավանդական կամ ֆիքսված կոնստրուկցիաների հետ համեմատ՝ ներդրված կայանը արտադրում է 30-40% ավել էլեկտրաէներգիա։ «Բարի Արև-1» կայանից 3 կմ հեռավորության վրա հիմնվել է գրեթե նույն հզորությամբ «Բարի Արև-2» կայանը։

Բացի այդ, «Optimum Energy» ընկերությունը (որին պատկանում է «Բարի Արև-1» ՍՊԸ-ն) նախագծել և պատրաստել է առաջին միրգ-բանջարեղենի շարժական չորանոցը։ Գերխնայող, կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարական չորանոցը բացառիկ է նաև միջազգային շուկայում։ Չորանոցը փորձարկել է չրարտադրության առաջատարներից «Արեգի» ընկերությունը։ Այն 30-60%-ով ավելի էներգախնայող է գոյություն ունեցող տարբերակներից։ Իրենից ներկայացնում է ծովային կոնտեյներ, որի վրա տեղակայված են վերականգնվող էներգիայի և էներգախնայողական տարբեր տեխնոլոգիաներ։ Մեկ չորանոցը կարող է արտադրել տարեկան 50-ից 100 տոննա չիր։

Արևային էներգիայով աշխատող չորանոցն ունի 3 կարևոր առանձնահատկություն՝ 

ա) Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացում,

բ) Հայկական արտադրանքի խրախուսում, 

գ) Կանաչ տեխնոլոգիաների օգտագործում արտադրության մեջ:

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): ՀՀ Կառավարությունը երաշխավորում է գնել վերականգնվող աղբյուրներից գեներացված էլեկտրաէներգիա ամբողջական պաշարը առաջիկա 20 տարիների ընթացքում: Հայաստանում այսօր իրականացվում են զուգահեռ մի քանի մեծ արևային կայանների կառուցում` ընդհանուր միասնական 400 ՄգՎ հզորությամբ: