Սեպտեմբերի 19-ից 25-ը ԵՊՀ-ում առցանց անցկացվեց Ինֆորմատիկայի Եվրոպայի 6-րդ միջազգային պատանեկան օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան։

Օլիմպիադայի ձևաչափը համընկավ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափի հետ և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն են տվել նաև մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել ոչ պաշտոնական մասնակիցներին՝ առավելագույնը 4 հոգով։ Օգտվելով դրանից՝ Հայաստանի հավաքականը ներկայացրել է նույնքան ոչ պաշտոնական մասնակիցների։

Օլիմպիադային մասնակցել է 172 մասնակից 32 երկրից (91 պաշտոնական և 81 ոչ պաշտոնական (մրցույթից դուրս)): Հայաստանի հավաքականը ներկայացավ 8 մասնակցով։ Թիմը ղեկավարում էին ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսուցիչ Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքայելյանը։

Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ մեր մասնակիցները նվաճեցին 7 մեդալ (1 ոսկի՝ Գագիկ Գեւորգյան «Քվանտ» վարժարանից (9-րդ դասարան), 3 արծաթ՝ Ալեքս Գրիգորյան «Քվանտ» վարժարանից (8-րդ դասարան), Ալեն Ղազարյան (9-րդ դասարան) և Մարտին Խաչատրյան՝ ֆիզմաթ դպրոցից, 3 բրոնզե մեդալ՝ Ալեքսանդր Ղազարյան (8-րդ դասարան) «Կրթություն» դպրոցից, Ծովակ Եգորյան (9-րդ դասարան) և Սերգեյ Համբարձումյան (9-րդ դասարան) ֆիզիկայից և Օլիմպիադային մասնակցել է նաև դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Քալաշյանը:

2021 թվականին Եվրոպայի ինֆորմատիկայի 5-րդ միջազգային պատանեկան օլիմպիադայում Հայաստանի հավաքականը (5 մասնակից) նվաճել է 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։