ՄոծակԴրոններիԱրտադրականԳործարան

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

Մոծակ դրոնների արտադրական ընկերության թիմն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում ռազմական տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի, պաշտպանական արտադրանքի հետազոտական և մշակման աշխատանքներին։ Ընկերությունը բաղկացած է ոլորտում ավելի քան 10 տարվա տեղական և միջազգային փորձ ունեցող ինժեներներից և ծրագրավորողներից: Թիմի մշակած տարբեր ապրանքներ արտահանվել են ավելի քան 4 երկրներ, ինչպես նաև օգտագործվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից։

Ընկերությաննախագծեր

catPhoto

Արդյունաբերություն

Մոծակ ռազմական դրոնների արտադրություն Հայաստանում

Երևան

Գալիք հնգամյակում կանխատեսվում է անօդաչու թռչող սարքերի վրա ծախսերի կտրուկ աճ` հաշվի առնելով, որ ընդհանուր առմամաբ միայն վերջին մեկ տարում աշխարհում արվել է 98 միլիարդ դոլարի ներդնում նոր հետախուզական տվյալների հավաքագրման և հարվածային կարողությունների զարգացման համար: Հաշվի առնելով աշխարհում տարածքային վեճերի աճը և ռազմական բյուջեների ավելացումը նույնիսկ COVID19-ի պայմաններում և դրանից հետո՝ անօդաչու թռչող սարքերի պահանջարկը երկրաչափորեն աճում է։ Հիմք ընդունելով նաև Հայաստանի ռազմավարությունը՝ բարեփոխելու իր պաշտպանական համակարգը՝ առաջնային ուշադրություն դարձնելով անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, վերջինիս մասով տեղական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը դառնում է հույժ կարևոր: «Մոծակ» հարվածային անօդաչու թռչող սարքը երրորդ սերնդի կիսաավտոմատ զենք է, որտեղ օպերատորին միայն անհրաժեշտ է նշել թիրախի կոորդինատները։ Պարզ, համեմատաբար մատչելի, արդյունավետ զենք, որը կարող է օգտագործվել տարբեր տեսակի ուժերում: Ձեռքով արձակումը և փոքր չափերը հնարավորություն են տալիս արձակել գետնից, ապաստարանից, շարժվող և անշարժ օբյեկտներից նույնիսկ հատուկ պատրաստություն չանցած զինվորների համար: Գործարկվում է 1 րոպեում։ Մեկ զինվորը կարող է միայնակ գործարկել բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, որտեղ երրորդ կողմը չի կարողանում որոշել մեկնարկային կետը: Մոդելի երկու տարբերակ կա. երկու մոդելներն էլ պատրաստված են կոմպոզիտային ռադիոթափանցիկ նյութերից և իրենց փոքր չափսերի պատճառով դժվար են հայտնաբերվում ռադարների կողմից։

Պահանջվող ներդրումներ

$1,600,000

622 400 000֏

Շահութաբերություն

17%

Մոծակ Դրոնների Արտադրական Գործարան ՍՊԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար