«ԼայֆԹրիՓիքչըրզ»

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը ստեղծվել է 2014թ․-ին՝ համահիմնադիրներ Ջիվան Ավետիսյանի և Մասիս Բաղդասարյանի կողմից։ Հիմնադրամի նպատակն է՝ կազմել, կառավարել և իրագործել մշակութային ծրագրեր, մասնավորապես՝ ստեղծել կինոֆիլմեր։ Հայկական կինոյի զարգացման ճանապարհով հիմնադրամը փորձում է խոսել համամարդկային արժեքների մասին։ Մինչ օրս, հիմնադրամի կողմից ստեղծվել են «Թևանիկ» (2014), «Վերջին բնակիչը» (2016) և «Դրախտի դարպասը» (2019) միջազգային բազում մրցանակների արժանացած, միջազգային համագործակցությամբ ստեղծված ֆիլմերը։ Հիմնադրամն ունի շուրջ 10 տարվա համագործակցության փորձ՝ տեղական և միջազգային առաջատար ընկերությունների, դերասանների ստեղծագործական խմբերի, անհատների հետ։ 2021թ․-ին, Հայաստանում ֆիլմերի դրամական օժանդակության նոր կանոնակարգից ելնելով, Ջիվան Ավետիսյանը հիմնադրել է «ԼայֆԹրի Փիքչըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ)՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի հետ միասին բազմաթիվ կինոնախագծեր կյանքի կոչելու համար։

Ընկերությաննախագծեր

catPhoto

Այլ

"ՎԵՐԱԾՆՎԱԾԸ" կինոնախագիծ

Երևան

«Վերածնվածը» հայտնի հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ ֆիլմն է, որի նկարահանումները նախատեսվում է իրակացնել Արցախում, Իսրայելում, Իսլանդիայում և Ֆրանսիայում։ Ֆիլմի ավարտը ծրագրված է 2024 թվականին։ «Վերածնվածը» ֆիլմը պատմում է մի կնոջ գաղտնիքի մասին, որը դառնում է երեք տարբեր ճակատագրերի փոխկապակցման պատճառ․ ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան, Արցախ։ Նրա ֆրանսիաբնակ ընկերուհին իր կանադական արմատների հայտնաբերման համար որոշում է մեկնել Իսլանդիայում բնակվող հրաբխագետ հոր մոտ: Նրա ֆրանսիաբնակ հայտնի պրոֆեսորը, ով հրեական Ողջակիզումից փրկվածի սերունդ է, կյանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայել՝ իր հրեական արմատներին։ Հերոսների դժվարություններին և զոհաբերություններին զուգահեռ, որոնք մոտեցնում են նրանց իրենց իրական ինքնությանը, զարգանում է արհեստական բանականության ծրագիրը։ Սցենարիստներ՝ Նարինե Ոսկանյան (Հայաստան), Մոնիք Փիթերսոն (ԱՄՆ)։ Արտադրողներ՝ Մասիս Բաղդասարյան (Հայաստան), Ջիվան Ավետիսյան (Հայաստան), Կեստուտիս Դրազդաուսկաս (Լիտվա), Ադրինե Միրզայան (գործադիր արտադրող, ԱՄՆ)։ Ստեղծագործական խորհրդատու՝ Վիգէն Ադդարեան (Կանադա)։ Սցենարի խորհրդատուներ՝ Զավեն Բոյաջյան (Հայաստան), Ժան Վագներ (Գերմանիա)։ Ավելի մանրամասնությունները՝ ներառյալ ներդրումային ծրագիրը, ընկերությունը կարող է տրամադրել:

Պահանջվող ներդրումներ

$100,000

38 900 000֏

Շահութաբերություն

35%

«ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ

catPhoto

Այլ

«20 20-Ի ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ» կինոնախագիծ

Երևան

«20 20-Ի ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ» հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հինգերորդ խաղարկային ֆիլմն է։ Ֆիլմի պատմությունը հիմնված է ավելի քան երեսուն բժշկի անձնական հիշողությունների վրա։ Բժիշկներից ոմանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին և երեսուն տարվա դադարից հետո բռնկված 44-օրյա պատերազմի ժամանակ կրկին մեկնում են առաջնագիծ։ Ֆիլմը պատմում է նաև աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան՝ Արցախ ժամանած բժիշկների և այն հարյուրավորի մասին, ովքեր փորձել են աջակցել Արցախին դեղորայք և սարքավորում հայթայթելով։ Պատմության 4 գլխավոր հերոսները տարբեր ճակատագրերով ու երազանքներով մարդիկ են, ովքեր համախմբված են կյանքեր փրկելու մեկ հիմնական գաղափարի և առաքելության շուրջ։ Ինչպես և ընկերության նախորդ ֆիլմերը, «20 20-Ի ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ» նույնպես նախատեսվում է իրականացնել որպես միջազգային համարտադրություն՝ հայաստանյան և արտերկրյա դերասանական կազմով։ Արդեն իսկ արտադրությանը մասնակից լինելու հետաքրքրություն են հայտնել շահագրգիռ կողմեր Հունաստանից, Լեհաստանից, Բուլղարիայից, Լուքսեմբուրգից, Ֆրանսիայից։ Ստեղծագործական խմբի անդամներն են՝ Կինոռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան (Հայաստան), Սցենարիստ՝ Աննա Մարգարյան (Հայաստան), Արտադրողներ՝ Մասիս Բաղդասարյան (Հայաստան), Ադրինե Միրզայան (ԱՄՆ), Ելենա Ավետիսյան (Հայաստան), Ստեղծագործական խորհրդատու՝ Վիգէն Ադդարեան (Կանադա)։ Ավելի մանրամասնությունները՝ ներառյալ ներդրումային ծրագիրը, ընկերությունը կարող է տրամադրել:

Պահանջվող ներդրումներ

$100,000

38 900 000֏

Շահութաբերություն

35%

«ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար