Բոլոր նախագծեր
Ընկերության մասին
«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը ստեղծվել է 2014թ․-ին՝ համահիմնադիրներ Ջիվան Ավետիսյանի և Մասիս Բաղդասարյանի կողմից։ Հիմնադրամի նպատակն է՝ կազմել, կառավարել և իրագործել մշակութային ծրագրեր, մասնավորապես՝ ստեղծել կինոֆիլմեր։ Հայկական կինոյի զարգացման ճանապարհով հիմնադրամը փորձում է խոսել համամարդկային արժեքների մասին։ Մինչ օրս, հիմնադրամի կողմից ստեղծվել են «Թևանիկ» (2014), «Վերջին բնակիչը» (2016) և «Դրախտի դարպասը» (2019) միջազգային բազում մրցանակների արժանացած, միջազգային համագործակցությամբ ստեղծված ֆիլմերը։ Հիմնադրամն ունի շուրջ 10 տարվա համագործակցության փորձ՝ տեղական և միջազգային առաջատար ընկերությունների, դերասանների ստեղծագործական խմբերի, անհատների հետ։ 2021թ․-ին, Հայաստանում ֆիլմերի դրամական օժանդակության նոր կանոնակարգից ելնելով, Ջիվան Ավետիսյանը հիմնադրել է «ԼայֆԹրի Փիքչըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ)՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի հետ միասին բազմաթիվ կինոնախագծեր կյանքի կոչելու համար։
Ցանկանում եք իմանալ ավելի՞ն
Ստացեք նախագծի կամ ապրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և հարթակի միջոցով կապ հաստատեք բիզնեսի հետ:
Խնդրում ենք
Կամ