«ՍԱՆՍԱ» ՍՊԸ-ն պլանավորում է Արագածոտնի մարզում կառուցել և շահագործել ջերմատնային տնտեսություն` վարդեր աճեցնելու նպատակով: Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով: Ջերմատան կառուցման համար ընկերությունը նախատեսում է իրականացնել 220 մլն դրամի ներդրում և 980 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ 

Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2022 թվականի ավարտը կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։

Հայաստանում գործում է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի նպատակն է փոքր և միջին  ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապա¬հովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել՝

1-ին մոդել՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ․մ թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 11850 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 4000 ՀՀ դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկ¬տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսա-վարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 6000 ՀՀ դրամ:

2-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․ մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24 550 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 8 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 12 000 ՀՀ դրամ:

3-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ մշակության հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30 000 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 10 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝  1 քառ. մ-ի հաշվով՝ 15 000 ՀՀ դրամ:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայք էջում: