Կրիպտո-պորտֆելի կառավարման հարթակ և ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) դրամապանակ հանդիսացող հանրաճանաչ CoinStats-ը 3,2 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել առաջատար ներդրողներից: Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Այն օգտատերերին հնարավորություն է տալիս իրական ժամանակում անվճար հետևել իրենց կրիպտո, DeFi և NFT ունեցվածքին ավելի քան 300 փոխանակումների և դրամապանակների մատակարարների հետ մեկ տեղում: Ստացված ֆինանսավորումը կներդրվի հարթակի զարգացմանը, մասնավորապես՝ օգտատերերին նոր ֆունկցիոնալ և ինտեգրված DeFi գործառույթներով ապահովելու համար: 

CoinStats հավելվածն իր օգտատերերին թույլ կտա միանալ DeFi արձանագրություններին և գումարներ դնել անմիջապես նրանց մոտ՝ եկամուտ ստանալու համար: Դա թույլ կտա CoinStats-ին դառնալ DeFi-ի ագրեգատոր՝ միլիոնավոր օգտատերերի ուղղորդելով հավելվածում թվարկված արձանագրություններին, որոնք ամենաեկամտաբեր և ապահով հնարավորություններն են DeFi-ում: Սա կարող է օգնել DeFi-ին դարձնել զանգվածային երևույթ, քանի որ ոլորտը մնում է համեմատաբար ազատ՝ օգտատերերի թվի առումով, չնայած որ միլիարդավոր հարուստ անհատների է ներգրավում։

Նոր ներդրումներ ներգրավելու որոշումը կայացվել է CoinStats-ի համար ֆենոմենալ 2021 թվականից հետո, որի ընթացքում ընկերության եկամուտը աճել է 6 անգամ, իսկ օգտագործողների բազան 8 անգամ՝ հասնելով ամսական 1,2 մլն ակտիվ օգտագորտերերի: Պլատֆորմը ընդհանուր կառավարում է 500 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ կրիպտո, NFT և DeFi ակտիվներին՝ CoinStats-ին դարձնելով այն միակ հարթակը, որը օգտատերին անհրաժեշտ կլինի նման ակտիվների անընդհատ զարգացող աշխարհը ուսումնասիրելու համար։

Ներդրումային փուլը գլխավորել է Ալեքսանդր Պակը Hack Venture Capital-ից՝ մի շարք այլ ֆոնսերի մասնակցությամբ, ինչպես նաև Մայք Դուդասը 6th Man Ventures-ից, ով CoinStats-ը համարում է կրիպտոարժույթների պորտֆելի կառավարման աշխարհի գլխավոր հավելվածը: Ներդրողը նաև նշում է, որ CoinStats-ը ստեղծել է անհրաժեշտ ենթակառուցվածք, որը թույլ կտա օգտատերերին իսկապես հետևել, թե ինչ են անում իրենց կրիպտոարժույթով:

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1 մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29 000 մասնագետ: