Սյունիքի Կապան քաղաքում նախատեսվում է ամբողջությամբ գործարկվել այնպիսի նորարարական ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը։ Կիրականացվի Կապան համայնքի գյուղական բնակավայրերի կրթահամալիրների վերակառուցման և կառուցման աշխատանքներ՝ նրանց տալով նորարարական լուծումներ և հասանելի դարձնելով նոր ծառայություններ։

Ներկայումս Թումո-բոքսը գործում է Կապանում (ԹՈՒՄՈ կենտրոնի մինի անալոգը, որը հագեցած է դեռահասների համար տեխնոլոգիա և դիզայն ուսումնասիրելու համար անհրաժեշտ սարքավորումներով): Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սյունիքի երկու քաղաքներում՝ Կապանում և Գորիսում, ԿԳՄՍ-Ն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ բացելու են COAF SMART կենտրոններ։