«ԷԳԷԱ» ՍՊԸ-ն հաստատել է 37000000 դրամի ներդրում` էլեկտրական սկուտերների և պահեստամասերի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի իրականացման համար ընկերությունը ազատվել է տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ընկերությունը պլանավորում է ներդնել էլեկտրական սկուտերների վարձակալության ծառայություն Երևանում, այնուհետև մարզերում և զբոսաշրջային վայրերում։ Ծառայությունը կգործի առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով։ Կստեղծվի 9 նոր աշխատատեղ` մինչև 230,000 դրամ միջին աշխատավարձով։ 

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանում ծառայությունների ոլորտը վերջին 15 տարվա ընթացքում միջինում տարեկան աճել է 15%-ով (չհաշված ճգնաժամային տարիները): 2022թ․-ի հունվարին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ոլորտը աճել է 21%-ով՝  հասնելով 156,7մլրդ դրամի։