Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 32 մլն եվրո դրամաշնորհ բնական և ճշգրիտ գիտությունների, ինչպես նաև ճարտարագիտության (STEM առարկաներ) դպրոցական լաբորատորիաների ստեղծման համար։ Համաձայնագիրը հաստատվել է կառավարության նիստում։ Ծրագրում ներառվելու են Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները և Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցներ՝ ընդհանուր առմամբ մոտ 340 դպրոց: Այստեղ կկառուցվեն լաբորատորիաներ, իսկ ուսուցիչները կվերապատրաստվեն դասավանդման նոր մեթոդաբանությամբ, որը կներառի ոչ ֆորմալ կրթության մեթոդներ: