«Պրոֆալ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին Երևանում և մասնագիտացած է բարձրարժեք ալյումինե պրոֆիլներով դռների, պատուհանների, սլայդի և ակորդեոն մեխանիզմներով կոնստրուկցիաների, ֆասադային կոնստրուկցիաների, երդիկների, կահույքի և այլ ալյումինե կոնստրուկցիաների արտադրության ոլորտում: Ընկերության գործարանը համալրված է նոր սերնդի եվրոպական և ամերիկյան սարքավորումներով, բոլորը համապատասխանում են միջազգային չափանիշներին: Պրոֆալ ՍՊԸ-ն ստացել է ԱՄՆ և ԵՄ որակի վկայականներ (NFRC և ISO 9001:2015) և համապատասխանում է «Passive House» կանոնակարգերին: Ընկերությունն իրականացրել է 30.000 նորարարական նախագծեր տեղական և համաշխարհային շուկաներում, այդ թվում՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Պուերտո Ռիկոյում և ԱՄՆ-ում: Այս պահի դրությամբ ընկերությունում աշխատում են 400 բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ ինժեներներ, դիզայներներ, ճարտարապետներ և արհեստավորներ, որոնց թիվը դինամիկ աճում է։ Պրոֆալը նախատեսում է մոտ ապագայում կառուցել տարածաշրջանի ամենամեծ և ամենաավտոմատացված գործարանը և ավելացնել աշխատատեղերի թիվը:

Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների, ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրողը 20-ամյակի կապակցությամբ հանդես է եկել 2 հայտարարությամբ. 
1) այսուհետ ընկերությունը հանդես կգա նոր կարգավիճակով՝ դառնալով Պրոֆալ Գրուպ, և 2) սկսել է նոր մշակույթ ձևավորելով նաև կանաչապատման ոլորտը՝ O2 Gardens նախագծի բացմամբ։

O2 Gardens նախագիծը բուսաբանական այգու ձևաչափով է, որտեղ մուտքն անվճար է, և ցանկացած մարդ կարող է զբեսնել, ծանոթանալ բույսերին և մաքուր օդ շնչել, ինչպես նաև գնել դրանք։ Այգում ներկայացված են ավելի քան 2000 տեսակի բույսեր, թփեր, ծաղիկներ, ծառեր և բույսերի խնամքի պարագաներ։ Բույսերը ներկրվում են Եվրոպայից և այլ երկրներից, սակայն որոշներն աճեցվում են նաև ընկերության կողմից։ Այգում դասեր կկազմակերպվեն երեխաների համար, ովքեր հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչպես են աճում բույսերը։ Առաջնահերթություն է լինելու դպրոցների հետ համագործակցությունը, նախատեսվում են նաև սեմինարներ և դասընթացներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց էկոլոգիական կրթություն ստանալ։ Այս նախագծի համար ընկերությունը և Profal-ի սեփականատերը իրենց միջոցներից ներդրել են մոտ 10,000,000 ԱՄՆ դոլար։ Նախագիծը նաև բիզնես կենտրոն է, որի 2-րդ հարկում վարչական մասն է, իսկ մնացած հատվածները տրվում են վարձով, կա սրճարան և միջոցառումների անցկացման վայր՝ ընտանեկանից մինչև պաշտոնական։