Լոռու մարզի Դսեղ գյուղում կառուցվում է շուրջ 450 քմ մակերեսով առողջության կենտրոն։ Նախատեսվում է, որ այդ աշխատանքի արդյունքում բժշկական կենտրոնը կլինի Հայաստանի գյուղական համայնքների ամենանորարարը ու հագեցածը։ Դսեղում կառուցվող առողջության կենտրոնն իր մասշտաբներով աննախադեպ է. այն ծառայելու է շրջակա 15 համայնքների բնակիչներին՝ տրամադրելով անվճար բժշկական ծառայություններ։ Իսկ բուժանձնակազմում կլինեն 8 բժիշկ, 2 ատամնաբույժ, 18 բուժքույր, 1 լաբորանտ՝ մատուցելով հիվանդությունների վաղ հայտնաբերման ու ատամնաբուժական ծառայություններ։ Բացի այդ, կկազմակերպվեն մոտական քաղաքներից տարբեր մասնագետների (սրտաբաններ, ներզատաբաններ և այլ մասնագետներ) այցեր առողջության կենտրոն՝ հիվանդությունների ավելի լայն շրջանակի ախտորոշման և բուժման նպատակով։