Սան Ֆրանցիսկոյում գտնվող ManyChat հաղորդագրությունների հարթակը հայտարարել է Երևանում նոր գիտահետազոտական գրասենյակի բացման մասին։ Երևանի արտադրանքի մշակման և ինժինիրինգի գրասենյակում արդեն աշխատում են դիզայնի, պրոդուկտ մենեջմենթի, տվյալների վերլուծության, հաճախորդների սպասարկման ավելի քան 100 մասնագետ:

ManyChat-ը հարթակ է, որը թույլ է տալիս բիզնեսին շփվել հաճախորդների հետ հանրաճանաչ մեսենջերների միջոցով՝ VKontakte, Facebook Messenger, Telegram կամ WhatsApp: Շուտով համակարգին կմիանա նաև Viber-ը։ Այսօր հարթակը օգտագործվում է ավելի քան 1 000 000 ընկերությունների կողմից աշխարհի 160 երկրներում: Իսկ ընկերության արժեքը վաղուց անցել է 100 միլիոն ԱՄՆ դոլարը։

ManyChat-ը հայտարարեց, որ ուրախ է կապնվել հայկական տեղական ՏՏ համայնքի հետ և նախատեսում է շարունակել ընդլայնել լավագույն մասնագետների իր թիմը, ովքեր կօժանդակեն ընկերության աճին և ավելի շատ արժեք կստեղծեն իրենց հաճախորդների համար:

«Հետազոտությունների նոր գրասենյակը կարևոր իրադարձություն է արտադրանքի մշակման միջազգային գործընթացի կառուցման մեջ: Մենք շատ շնորհակալ ենք հայկական հյուրընկալության համար և ուրախ կլինենք տեսնել մեր թիմում լավագույն մասնագետներին»,- ասաց ManyChat- ի տնօրեն Դմիտրի Կուշնիկովը :

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1 մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29 000 մասնագետ: