Մարիամ Մկրտչյանը հայ շախմատիստուհի է, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց չեմպիոն (2022), Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ։

2022 թվականի սեպտեմբերին Ռումինիայի Մամայա քաղաքում տեղի ունեցած շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում հայազգի շախմատիստուհին ժամանակից շուտ դարձել է շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Այդ առաջնությունում նա ցույց է տվել բացարձակ արդյունք՝ 11 խաղափուլում տանելով 11 հաղթանակ և անհատական վարկանիշն ավելացնելով 58,4 կետով։ Նա այդ տիտղոսը նվաճել է վաղաժամ․ նախավերջին տուրում, Մարիամը 10-րդ հաղթանակն է տարել և, հավաքելով 10–ից 10 միավոր, ապահովել է մրցաշարում առաջին տեղը։