Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ընդհանուր առմամբ վճարվել է 700 մլն դոլարի հարկեր և այլ վճարներ։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են 3 հանքարդյունաբերական, 2 հանրային ծառայություն մատուցող, 2 վերամշակող, 2 առևտրի և 1 ՏՏ ընկերություններ։ ՏՏ ընկերությունը (SoftConstruct) առաջին անգամ է ընդգրկվել Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում: Նախորդ տարի SoftConstruct-ը 18-րդն էր, սակայն 2021 թվականը ավարտեց 10-րդ տեղում՝ վճարելով $6,5 միլիոն հարկեր։ Խոշոր հարկատուների ցուցակում ՏՏ ոլորտից ներառված են Synopsys Armenia, PicsArt, Digitain, Energize Global Service, EPAM Systems, DataArt և ուրիշներ: 

SoftConstruct ընկերությունը զբաղվում է մի շարք բնագավառներում նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ։ Ընկերությանը հաջողվել է զարգացնել շուկայում առաջատար ապրանքանիշեր, ինչպիսիք են BetConstruct, FeedConstruct, SpringBME, Ucraft, Fasttoken, FastShift և այլն, որոնք մասնագիտացած են առաջադեմ drag-and-drop կայքեր ստեղծելու մեջ, բլոկչեյնի տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու մեջ, հաճախորդների հետ հաղորդակցության ավտոմատացման համար AI-օգնական կամ բարձր անվտանգությամբ առցանց վճարային համակարգեր մշակելու մեջ և այլն: Լինելով անկախ ապրանքանիշեր, բոլորը կազմում են SoftConstruct-ի մեծ ընտանիքը: Ներկայումս SoftConstruct-ը միավորում է ավելի քան 5,000 աշխատակից, ավելի քան 10 ապրանքանիշ և մի քանի մասնաճյուղ ամբողջ աշխարհում:

Synopsys-ը էլեկտրոնիկայի նախագծման ավտոմատացման ամերիկյան ընկերություն է, որն ունի ավելի քան 35 տարվա փորձ, տարեկան $4մլրդ եկամուտ և ավելի քան 16,000 աշխատակից: Synopsys-ը արագացնում է էլեկտրոնիկայի նորարարությունը ամբողջ աշխարհի ինժեներների հետ, ովքեր օգտագործում են Synopsys-ի տեխնոլոգիան՝ ստեղծելու միլիարդավոր չիպեր և համակարգեր ամենօրյա օգտագործման էլեկտրոնիկայի համար: Synopsys Armenia տրամադրում է գիտահետազոտական, ինժեներական և արտադրանքի աջակցության ծառայություններ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման, արտադրության նախագծման, ինչպես նաև կիսահաղորդչային մտավոր սեփականության լուծումների համար: Ընկերությունը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է՝ ավելի քան 850 աշխատակիցներով, որը նաև Synopsys-ի խոշորագույն մասնաճյուղերից մեկն է ԱՄՆ-ից դուրս:

Picsart-ը, որն այժմ դարձել է լուսանկարների խմբագրման հոմանիշը, սոցիալական խմբագրման աշխարհի լավագույն կրեատիվ հարթակն է ամսական ավելի քան 130 միլիոն ակտիվ օգտատերերի և ազդեցիկների հետ: Picsart հավելվածը հասանելի է 30 լեզուներով անվճար և որպես բաժանորդագրություն iOS, Android և Windows սարքերում: Ընկերությունն ունի գրասենյակներ և թիմեր աշխարհի տարբեր երկրների քացաներում` Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Երևանում, Պեկինում, Մոսկվայում։ Ընկերությունը ապահովված է բարձրակարգ VC-ներով: Այն 2019թ․-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածներից մեկն էր։

Digitain ծրագրային ապահովման մշակման մասնավոր ընկերություն է, որը բիզնեսի համար ստեղծում է օպտիմալ և օգտագործողին հարմար լուծումներ, և տրամադրում է ծրագրային լուծումներ առցանց, բջջային և վեբ հարթակներում։ Սկսելով որպես փոքր B2C ընկերություն՝ այն վերածվել է Հայաստանում առաջատար B2B ընկերություններից մեկի՝ ավելի քան 1800 աշխատակիցներով և 200 գործընկերներով ամբողջ աշխարհում:

Energize Global Services (EGS) տեխնոլոգիական ընկերություն է, որն ունի 3 կենտրոն ԱՄՆ-ում և 5 ծրագրերի մշակման կենտրոններ ամբողջ աշխարհում: 2007 թվականին հիմնադրված ընկերությունը մասնագիտացված է բանկային և ֆինանսական կառավարման ոլորտում: EGS-ը նախագծում է բանկային համակարգեր, բոլոր տեսակների վճարային լուծումներ և այլ խոշոր ծրագրեր: EGS-ը լուծումներ է առաջարկում և համագործակցում այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են ATOS Worldline, Oracle, Master Card, Converse Bank, BTA bank, Ameria Bank, Wimple-Com, Beeline, և ուրիշներ։ Գրասենյակներ ունենալով Կալիֆորնիայում, Մասաչուսեթսում, Ֆլորիդայում, Բուլղարիայում (Սոֆիա և Բուրգաս), Հայաստանում (Երևան և Գյումրի), Վրաստանում և այլ քաղաքներում՝ EGS-ը ներդրումներ է կատարում առաջադեմ արդյունաբերական լուծումների մշակման մեջ՝ սպասարկելով հաճախորդներին ամբողջ աշխարհում:

EPAM Systems ամերիկյան ընկերություն է, որն ունի ինժեներական կենտրոն Երևանում և Գյումրիում։ Ընկերությունը մասնագիտացած է ծառայությունների զարգացման, թվային հարթակի և թվային արտադրանքի նախագծման մեջ: Այն աշխարհի խոշորագույն ծրագրային ապահովման և խորհրդատվական ծառայությունների մատակարարներից մեկն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Փենսիլվանիայում, իսկ դուստր ձեռնարկությունները՝ ավելի քան 45 երկրներում: 2021 թվականին EPAM-ը ավելացվել է S&P 500-ին և ներառվել Forbes Global 2000-ի ընկերությունների ցանկում։ 

DataArt-ը միջազգային ՏՏ խորհրդատվական ընկերություն է։ Այն ունի ծրագրային ապահովման մշակման կենտրոն Երևանում, որը նախագծում, մշակում և սպասարկում է ծրագրային լուծումներ ֆինանսների, առողջապահության, կենսագիտության, մեդիայի, զվարճանքի, մանրածախ առևտրի և այլ ոլորտների ընկերությունների համար: DataArt-ը գործում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Արգենտինայի և ԱՄԷ-յի ավելի քան 20 գրասենյակներում։ Ընկերությունն աշխատում է այնպիսի հաճախորդների հետ, ինչպիսիք են Nasdaq, Travelport, Ocado, Centrica/Hive, IWG, Univision, Meetup, Apple Leisure Group և այլն։

Հայաստանի ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին $700 մլն ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29,000 մասնագետ: