Հայաստանում 2022 թվականից ներդրվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգ, որի հիմքով այն ուսուցիչները, ովքեր բարձր միավորներ են հավաքում հնարավորություն են ստանում ավելի բարձր աշխատավարձ ստանալ: Այսօր կամավոր ատեստավորման մասնակից 1565 ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել է 125,000-ից կազմելով 250,000 դրամ, 520 ուսուցիչ ստանում է 300,000-350,000 դրամ ամսական աշխատավարձ, 150 ուսուցիչ ստանում է 450,000 դրամ ամսական աշխատավարձ: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Կան տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում: