ACX international-ը հնարավորություն է տալիս կրիպտո հարթակներին մատուցել հաճախորդների, համապատասխանության և կարգավորող բարձր կարգի աջակցություն իրենց օգտատերերին: Նրանց գործառույթն է ապահովել խնդիրների մոնիտորինգ և տեխնիկական աջակցություն բիթքոյնով և այլ թվային ակտիվներով առք ու վաճառքի ժամանակ: Ընկերության հաճախորդներներն են Ցուկերբերգի կողմից ստեղծված Metaverse հարթակը և վիրտուալ ակտիվների առևտրի գործունեությամբ զբաղվող այլ ընկերություններ: Նա մատուցում է ավանդական ծառայություններ բլոկչեյնի նորարարական և բարձր աճի ոլորտում:

ACX International-ի լատվիացի տնօրենը նշում է, որ բիզնեսի հիմնադիրները Հայաստան են եկել ճկուն մտածողությամբ, խելացի, կրթված երիտասարդ կադրերից համար։ Ընկերությունը ստեղծվել է ընդամենը 1,5 տարի առաջ, սակայն այն արդեն ունի 85 աշխատակից՝ նախնական 14-ի փոխարեն։ Աշխատակիցների մոտ կեսը սփյուռքահայեր են, ովքեր ընկերությանը հնարավորություն են տալիս հայկականի հետ մեկտեղ ծառայություններ մատուցել արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և շատ այլ լեզուներով, ինչն իր հերթին մեծ ձեռքբերում է միջազգային շուկաների հետ համագործակցող ընկերության համար։ Այժմ ACX International-ը նախատեսում է գրասենյակներ բացել Արգենտինայում, ընդլայնվել Մալայզիա կամ Ինդոնեզիա և ստեղծել ցանց, որպեսզի Հայաստանում աշխատողները ստիպված չլինեն 24/7 առցանց լինել:
Հարավային Ամերիկա և Ասիա ընդլայնման գործընթացը կիրականացվի նաև Amber Capital-ի ներդրումների շնորհիվ։ ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ ստեղծված այս հիմնադրամը երկրում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդն է։
Հայաստանի ՏՏ ոլորտը տարեկան աննախադեպ միջինում 23% աճ է գրանցում։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 20 ստարտափները միասին ստացել են $700 մլն ներդրում։ Հայկական ՏՏ ընկերությունները ազատված են բիզնեսի հարկերից, իսկ աշխատողների եկամտահարկը կազմում է 10%: NVIDIA, Adobe, Synopsis, AMD, TeamViewer, Renderforest, Miro, BostonGene՝ սա աշխարհի ՏՏ ոլորտում ազդեցիկ ընկերությունների մի փոքր մասն է, որոնք ընտրել են Հայաստանը որպես իրենց գրասենյակների, մասնաճյուղերի, վերլուծական և գիտահետազոտական կենտրոնների հաջորդ նշանակետ։