Միկրոէլեկտրոնիկա արտադրող ամերիկյան Microchip Technology ընկերությունը՝ 45 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիայով, մասնաճյուղ կբացի Հայաստանում։ Դա տեղի կունենա հայկական Instigate Semiconductors ընկերության գնման միջոցով, որը Microchip Technology-ի հետ 2 տարի առաջ պայմանավորվածություն ձեռք բերեց Հայաստանում համապատասխան մասնագետների թիմ ստեղծելու մասին:

Ընկերության գործադիր տնօրեն պարոն Վեյերը նշել է, որ «Միկրոչիպ Թեքնոլոջի»-ն հետաքրքրված է հայաստանյան շուկայում ծրագրեր իրականացնելով և նախատեսում է գործունեություն ծավալել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծրագրային ապահովումը, միկրոչիպերի արտադրությունը և արդյունաբերական կրթությունը:

Հայաստանի ՏՏ ոլորտը զարգանում է արագ տեմպերով և ցույց է տալիս զգալի արդյունքներ՝ միջինը 28%, իսկ 2022 թվականին՝ 52%: Հայաստանի նորաստեղծ էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը Կովկասում, առաջին անգամ ՏՏ ոլորտի ընկերությունը ընդգրկվել է 2022 թվականի Հայաստանի 10 խոշոր հարկատուների շարքում, ավելին, համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ընկերությունները, ինչպիսիք են NVIDIA, Adobe, Synopsis, AMD, TeamViewer, Renderforest, Miro և BostonGenes, ընտրում են Հայաստանը որպես իրենց գործունեության հաջորդ վայր։