Հայաստանում բացվել է Solis նոր արևային էլեկտրակայանը՝ 4 ՄՎտ հզորությամբ։ Արևային էլեկտրակայանը գտնվում է Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղում։ Կայանը էլեկտրաէներգիա կտրամադրի 2000 տնային տնտեսությունների և կնվազեցնի CO2 արտանետումները տարեկան 3200 տոննայով։ Solis-ի էլեկտրակայանը առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորվում է ՓՄՁ-ների համար ԵՄ-Հայաստան բաժնետիրական հիմնադրամի կողմից, որը կառավարվում է Amber Capital-ի կողմից: Մինչ այժմ այս հիմնադրամը հանգանակել է 50 միլիոն դոլար ներդրումների և հայկական բիզնեսի զարգացման համար։ Կայանի բացմանը ներկա է եղել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Հավելենք, որ հիմա կառուցվում է ևս մեկ էլեկտրակայան է 2․000․000 դոլարով, որը վերոնշյալից 2 անգամ ավելի փոքր կլինի։ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): ՀՀ Կառավարությունը երաշխավորում է գնել վերականգնվող աղբյուրներից գեներացված էլեկտրաէներգիա ամբողջական պաշարը առաջիկա 20 տարիների ընթացքում: Հայաստանում այսօր իրականացվում են զուգահեռ մի քանի մեծ արևային կայանների կառուցում` ընդհանուր միասնական 400 ՄգՎ հզորությամբ: