Սյունիքի մարզի Շիկահող գյուղում բացվել է Կարի արտադրամաս։ Կատարվել է շուրջ 150 հազար Դոլարի ներդրում, մշտական աշխատանքով ապահովվել է 14 կին։

Միջոցառման ընթացքում «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության և Շիկահողի կարի արտադրամասի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի  «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության պատվերների մի մասը կկատարի այս կարի արտադրամասը։

Արտադրամասը իր կարողությունների սահմանում կկատարի նաև շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի պատվերների մի մասը։  

Հայաստանում տեքստիլ ոլորտը տասնամյակում կտրուկ վերելք է ապրել` ապահովելով միջինում 15% աճ: Հայաստանում արտադրվում են այնպիսի համաշխարհային բռենդեր, ինչպիսիք են Զառան, Մոնկլերը, Ջենիֆերը և այլն: Տեքստիլ ոլորտը ապահովում է ՀՀ մշակող արդյունաբերության 2%-ը, իսկ արտահանման ծավալի 5.2%-ը: Ոլորտի աշխատակիցների թիվը վերջին հինգ տարում եռապատկվել է` հասնելով 7258-ի: Հայաստանի տեքստիլ արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան: