Քարակերտի քարաձուլման գործարանը, որն ավելի հայտնի է Ապակիների գործարան անունով, մոտ 35 տարի է չի աշխատում։ Վերջերս այն գնվել է իրանցի գործարարների կողմից, ովքեր  $5 000 000 ներդումների շոնրհիվ այնտեղ հիմնում են պողպատի արտադրման գործարան։

Գործարարները նախատեսում են առաջին փուլում արտադրել պողպատե փուլակտորներ, իսկ երկրորդում՝ մետաղական պրոֆիլներ, մետաղալարեր ու ամրաններ։ Ձուլակտորների հումքի մի մասը՝ 65 000 տոննան նախատեսվում է ստանալ տեղում, մնացածը՝ ներմուծել Իրանից։ Հիմնադիրները նմանատիպ մի գործարան Իրանում ունեն, որն աշխատում է տարեկան 320 000 տոննա հզորությամբ։ Պողպատագորները չեն բացառում, որ Իրանի գործարանից փուլակտոների ավելցուկը կներմուծեն Հայաստան և կվերածեն մետաղական շինանյութի,ինչը հնարավորություն կտա տարեկան 200 000 տոննա ամրան արտադրել։ 

Արտադրությունն նախատեսվում է իրականացնել գերժամանակակից տեխնոլոգիաներով, որպեսզի ստանան բարձր որակի մետաղալարեր, ամրաններ ու պրոֆիլներ հայկական շուկայի համար։ Տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց հետո, արտադրանքը կարտահանվի նաև Վրաստան։

Արտադրամասում, որը դեռ կառուցման փուլում է, կտեղադրվի ամենահզոր ագրեգատը, որը արտադրվել է Իրանի գործարանում՝ իրենց մասնագետների կողմից։ Այն կարող է անընդհատ աշխատել և բարձր որակի արտադրանք թողարկել։ Քարակերտի գործարանում այս պահին աշխատում է մոտ 110 մարդ, որից մոտ 80-ը Լեռնագոգից և հարակից համայնքներից են, իսկ 30-35 աշխատող՝ Իրանից ոլորտի նեղ մասնագետներ, ովքեր արտադրության ագրեգատների կարգավորումներով են զբաղվում։ 2-րդ փուլում աշխատողների թիվը կհասցնեն 450-ի՝ 190 000 դրամ միջին աշխատավարձով։