Հայաստանում շուտով կգործարկվի ամերիկյան Gulf ապրանքանիշով բենզալցակայանների նոր ցանց:  Գալֆ գազալցակայանի տարբերանշանով և «Շուտով բացվող» գրությամբ ցուցանակներ են հայտնվել Երևանում և նրա սահմաններից դուրս։ Gulf Oil-ը միջազգային նավթային ընկերություն է, որը հիմնադրվել է 1901 թվականին ԱՄՆ-ում։ Այն 20-րդ դարի կեսերին աշխարհի խոշորագույն նավթային մենաշնորհներից մեկն էր և մտնում էր «յոթ քույրերի» մեջ (աշխարհի յոթ խոշորագույն նավթային ընկերությունները): 1984 թվականին Gulf Oil-ը ձեռք է բերվել Chevron-ի կողմից, որին մինչ այժմ պատկանում է ապրանքանիշը։ Gulf գազալցակայանների ցանցը ներառում է ավելի քան 2500 բենզալցակայան ԱՄՆ-ում և ավելի քան 1000 գազալցակայան աշխարհի այլ երկրներում: Հիշեցնենք, որ նավթային մեկ այլ հսկա՝ բրիտանա-հոլանդական Shell-ը մուտք է գործել հայկական շուկա անցյալ տարվա ամռանը։ Առաջիկայում Shell-ի գազալցակայանների ցանցը կընդլայնվի։