INVESTINAM

բիզնեսհարթակ

Ինվեսթ ին ԷյԷմ B2B պորտալ է, որը կամրջում է ներդրումային առաջարկները Հայաստանում 1000+ հավանական ներդրողների հետ և արտահանող ընկերությունները գնորդների հետ:

բիզնես հարթակ
բիզնես հարթակ
բիզնես հարթակ

Ինչու՞Հայաստան

Մուտք դեպի 1.5 միլիարդ շուկա՝ 0% մաքսատուրքերով

10-րդը աշխարհում բիզնես սկսելու հեշտությամբ

13-րդը աշխարհում գույքի գրանցման հեշտությամբ

Պարզեցված հարկային համակարգ սկսնակ ընկերությունների համար

Ներդրումայինոլորտներ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Էներգետիկա

Էներգետիկա

Դեղագործություն

Դեղագործություն

Ագրոարդյունաբերություն

Ագրոարդյունաբերություն

Տեքստիլ

Տեքստիլ

Ոսկերչություն

Ոսկերչություն

https://api.investin.am/storage/media/shutterstock_02-min-min.jpg

$0

օտարեկրյա ուղղղակի ներդրումներ

0+

ներդրումային նախագծեր

0+

արտահանող ընկերություններ

Կատարելներդրումներ

Ներդրումային առաջարկների կատալոգում ներկայացված են բիզնես առաջարկներ, որոնք ներդրումներ են պահանջում: Ընտրիր քեզ համար նախընտրելի վայր, ոլորտ, գումար, որը պատրաստակամ ես ներդրում անել, ստուգիր ծրագրի շահութաբերությունը, առաջարկվող բաժնեմասը և կապ հաստատիր բիզնեսի հետ:

catPhoto

Շինարարություն

Արդվի Ֆրիլանսերների Հաբ

Լոռի

Արդվի Ֆրիլանսերների Հաբը կգտնվի Հայաստանի Լոռու մարզի Արդվի գյուղում: Տեղակայվելով շունչ կտրող լանդշաֆտների սրտում՝ Հաբը կկառուցվի 20,000 քմ սեփականության իրավունքով հողատարածքի վրա, հետագա զարգացման և ընդլայնման համար հասանելի մոտ 50,000 քմ տարածքով: Այն կներառի 20 մեկուսացված «բունկերանման» բնակարաններ, որոնք հագեցած են բոլոր անհրաժեշտ հարմարություններով «տուն՝ տնից հեռու» գաղափարի ներքո: Բնակարանների չափերը տատանվում են 35-40 քմ՝ ունենալով յուրօրինակ ինտերիերի դիզայն և տեղակայում: Հաբի հիմնական շենքը ներառում է մի քանի ֆունկցիոնալ միավորներ: Առաջին հարկը նախատեսված է ռեստորանի համար՝ իր խոհանոցով և պահեստային հարմարություններով, գինու բարով, արհեստագործական խանութով և այլ փոքր կառույցներով: Երկրորդ հարկում կտեղակայվի սպա տարածքը։ Արդվի Ֆիրալնսերների Հաբը կունենա նաև առանձին բաց ճամբարային հրապարակ, որն այցելուներին կառաջարկի անվտանգ ճամբարային հնարավորություն, ինչպես նաև վարձով կտրամադրվեն վրաններ և ճամբարային այլ հարմարություններ: Բացի այդ, Հաբը կապահովի բաց տարածությունում քննարկման հարթակ կորպորատիվ հանդիպումների համար, միջոցառումների տարածք հիմնական կառույցում և փոքրիկ բուտիկ՝ տեղական հուշանվերներով և արվեստի գործերով: Հանգստավայրի հիմնական շինությունը պատշաճ ձևով նախագծված կլինի տարբեր միջոցառումներ և համերգներ անցկացնելու համար: Այս բոլոր տարրերի միաձուլումը Հաբը դարձնում է կատարյալ վայր ֆրիլանսերների համար, ովքեր փնտրում են էկո սնունդ մատչելի գներով՝ զուգորդված արագ ինտերնետով և գեղատեսիլ լանդշաֆտներով: Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է գերժամանակակից զբոսաշրջային ուղղություն՝ հաշվի առնելմի կողմից իր հարուստ պատմական ժառանգությունը, մյուս կողմից՝ մատչելիությունը: Երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը անընդհատ աճում է միջինը 15%-ով։ 2008-2019 թվականների ընթացքում Հայաստան տարեկան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 3 անգամ՝ 575.000-ից հասնելով 1.932.000-ի։ Հայաստանում զբոսաշրջիկների աշխարհագրական կազմն ընդգրկում է ԵՄ երկրները` 25,8%, Ռուսաստանը` 21,7%, Իրանը` 17% և ԱՄՆ` 13,6%: Ավելին, նորաբաց էժան ուղղությունները դեպի եվրոպական երկրներ, որոնց գները սկսում են 40 եվրոյից, Հայաստանը դարձել են կոմպլեքս փաթեթ շատ ճանապարհորդների համար:

Պահանջվող ներդրումներ

$1,035,000

402 615 000֏

Շահութաբերություն

24%

Արդվի ՍՊԸ

catPhoto

Զբոսաշրջություն

10X Դիլիջան Հյուրանոց

Տավուշ

Հայաստանում զբոսաշրջության ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել՝ գրանցելով տարեկան միջինը 15% աճ։ Զբոսաշրջության ոլորտում գոյացած եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15,3%-ը, իսկ մինչկովիդյան ժամանակահատվածում այցելուների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այցելուների 27%-ը Հայաստան է գալիս ԵՄ երկրներից, 26%-ը՝ Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից, 5%-ը՝ Իրանից, 6%-ը՝ ԱՄՆ-ից։ Ավանդական պրեմիում ավիաընկերություններից բացի, դեպի Հայաստան սկսեցին թռիչքներ իրականացնել այնպիսի լոուքոստ ավիաընկերություններ, ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլոք՝ Երևանն ու Գյումրին կապելով եվրոպական երկրների հետ սկսած 40 եվրոյից։ Ռիսայքլ Դեվելոփմենթ ընկերությունը Դիլիջանում ձեռք է բերել 4500 քմ. հին արդյունաբերական շենք, որը պատրաստվում է վերածվել պրեմիում դասի արդյունաբերական ոճով նախագծված 10X Դիլիջան հյուրանոցի: Հյուրանոցը կունենա տանիքի լաունջ, 2 լողավազան, փակ այգի, համերգասրահ, սպա կենտրոն, գինու բար, ռեստորաններ և այլն: Հյուրանոցը համալրված կլինի 39 համարով, որից 18-ը կլինեն 2 հարկանի լոֆթ ոճի համարներ։ Մինչդեռ նկուղային հարկում կլինեն լողավազան՝ 75 մ2, պատշգամբ՝ 130 մ2, մարզասրահ և ՍՊԱ՝ 458 մ2, հանդերձարաններ՝ 130 մ2, տեխնիկական սենյակներ՝ 162 մ2։ Տանիքում գտնվող լողավազաններից մեկը ջեռուցվելու է, իսկ պատշգամբին կից ավելի մեծ լողավազանը նայում է Դիլիջանի կիրճին և փարթամ անտառներին։ Նախագիծը գնահատվում է $7,500,000, իսկ ընկերությունն առաջարկում է բաժնեմասային 75 հոգու մասնակցություն ՝ յուրաքանչյուրը $100,000: Արդեն 15 հոգի համապատասխան գումարի ներդրում արել են, և ընկերությունը բաժնետերեր է փնտրում առկա 60 տոմսերի համար։

Պահանջվող ներդրումներ

$7,500,000

2 917 500 000֏

Շահութաբերություն

14%

Ռեսայքլ Դեվելոփմենթ ՓԲԸ

catPhoto

Բարձր տեխնոլոգիաներ

Անահիտ տեխնոլոգիական կենտրոն

Երևան

Անահիտ տեխնոլգիական կենտրոնը բարձր տեխնոլոգիաների կենտրոն է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի 4-րդ հատվածում, որը զբաղեցնում է 4-րդ և 5-րդ հարկերը՝ հետագա ընդլայնման ծրագրերով: Hub-ը կգործի որպես թիմերի, ընկերությունների և անհատների կրթական կենտրոն՝ կազմակերպելով տարբեր կրթական ծրագրեր և թրեյնինգներ, որոնք ուղղված կլինեն տեխնոլոգիաներին և ստարտափներին։ Hub-ն առաջարկում է գրասենյակներ և համատեղ աշխատանքային տարածք իր անդամների համար ամսական / տարեկան կտրվածքով: Տեխնոլոգիական կենտրոնացումը հիմնականում կլինի օդատիեզերական, ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի և այլնի վրա: Ստարտափ ծրագրերը կներառեն աքսելերացիոն ծրագրեր, ստարտափների հանդիպումներ, ներդրողների օրեր և այլն: Ներկայումս գործում է 5-րդ հարկը (800քմ), արդեն անդամներ ունեն՝ զբաղեցնելով 4 գրասենյակներից 3-ը։ 4-րդ հարկի վերանորոգումն արագացնելու համար (ևս 800քմ) պահանջվում են ներդրումներ

Պահանջվող ներդրումներ

$232,000

90 248 000֏

Շահութաբերություն

60%

Անահիտ տեխնոլոգիական կենտրոն ՍՊԸ

ՆերմուծելՀայկականը

Արտահանվող ապրանքների կատալոգում ներկայացված են հայկական արտադրության պարենային և ոչ պարենային ապրանքներ, որոնք կարող են արտահանվել Ձեր երկիր: Ընտրիր ապրանքի կատեգորիան և տեսակը, ստուգիր գինը, պատվերի համար նախատեսված նվազագույն քանակը և սկսիր ներմուծել հայկականը:

catPhoto

Մսամթերք և ձկնամթերք

Ռանչո Քաբաբի ֆարշ հավի 1կգ

Rancho ընկերությունը ընտանեկան բիզնես է: Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, ունի մի քանի ուղղություններ։ Դրանցից մեկը համեմունքների, չոր կանաչեղենի և չրի արտադրությունն է։ 2018 թվականից առ այսօր ապրանքը ներկայացված է եվրոպական շուկայում։ Մեր նպատակն է ավելացնել ապրանքների ծավալը, որպեսզի յուրաքանչյուր հայ զգա հայրենիքի համն ու հոտն յուրաքանչյուր օտար երկրում։

Հետաքրքրված է արտահանել

Ավստրալիա, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Կանադա, Չինաստան, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Եգիպտոս, Էստոնիա, Եթովպիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Իտալիա, Ճապոնիա, Ղազախստան, Կորեա, Հյուսիսային, Կորեա, Հարավային, Ղրղզստան, Լատվիա, Լիբանան, Լիտվա, Մալայզիա, Մոլդովա, Մոնղոլիա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Լեհաստան, Ռուսաստան, Սինգապուր, Սլովակիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Տաջիկստան, Թայլանդ, Հոլանդիա, Թունիս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ թագավորություն, Միացյալ Նահանգներ, Ուզբեկստան, Վիետնամ

մեկ միավորի մեկնարկային գինը

$5.7

2 200֏

Մարգարիտա Մկրտչյան ԱՁ

catPhoto

Հագուստ և Տեքստիլ

Lalunz Աղջկա Տաբատ, շագանակագույն Holiday, 3-9 տարեկան

Լալունցը հայկական արտադրող է, որը հիմնադրվել է 2019 թվականին և մասնագիտացած է մանկական հագուստի արտադրության և կորպորատիվ պատվերի վրա հիմնված աութսորսինգ գործունեության մեջ: Ընկերությունը արտադրում է ոճային, հարմարավետ և բարձրորակ հագուստ 0-ից 12 տարեկան երեխաների համար։ Լալունցի տեքստիլ ֆաբրիկան զբաղեցնում է 400 ք.մ. և հագեցած է կտոր կտրող և մանող գերժամանակակից սարքավորումներով, կոճակներ ամրացնող սարքավորումներով և կարի մեքենաներով (ուղիղ կարում, հարթակ, զիգզագ կարում, բեիկա, ռետինե ամրացում և այլն): Գործարանն ունի նաև իր ուսումնական կենտրոնը, որտեղ գործարանի պոտենցիալ աշխատողները տարբեր մոդուլների միջոցով վերապատրաստվում են կարի, դիզայնի և այլնի համար՝ սկսած 1 ամսից մինչև 24 ամիս տևողությամբ դասընթացից։ Լալունցը ներքին շուկայում ներկայացված է 4 խանութներով՝ 3-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում և 1-ը Վանաձորում։

Հետաքրքրված է արտահանել

Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Ղազախստան, Կոսովո, Ղրղզստան, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալտա, Մոլդովա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովակիա, Սլովենա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Տաջիկստան, Հոլանդիա, Թուրքմենստան, Ուկրաինա, Միացյալ թագավորություն, Միացյալ Նահանգներ, Ուզբեկստան

մեկ միավորի մեկնարկային գինը

$12

4 668֏

Լալունց ՍՊԸ

catPhoto

Քաղցրավենիք

YCC Մարկ Սևունի Շոկոլադապատ սալորաչիր նուշով

Երևանի շոկոլադի գործարանի պատմությունը սկսվում է 2006 թվականից: Սկսելով որպես «Սոնագրո» ընկերություն՝ այն գործունեության առաջին տարիների փորձից ելնելով որոշեց շուկային ներկայացնել բարձրորակ և տարբերվող նոր ապրանքանիշեր, որոնք պետք է համաշխարհային ճանաչման հասնեն: Այսօր ընկերությունը շուկայում արդեն բավականին հաջող դիրքավորել է իր «Մարկ Սևունի» և «Սոնուար» ապրանքանիշերը և շարունակում է առաջադիմել:

Հետաքրքրված է արտահանել

Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Չեխիա, Եգիպտոս, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իրան, Իրաք, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Ղազախստան, Քուվեյթ, Լատվիա, Լիտվա, Մեքսիկա, Նիգերիա, Նորվեգիա, Օման, Լեհաստան, Քաթար, Ռումինիա, Սինգապուր, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստան, Վիետնամ

մեկ միավորի մեկնարկային գինը

$1.6

622֏

Երևանի շոկոլադի գործարան ՓԲԸ

catPhoto

Պահածոներ

MimaXFood Ազնվամորու մուրաբա 440գ

Ռոքարմ ՍՊԸ–ն հիմանդրվել է 1999թ․ և մինչ օրս զբաղվում է շշալցված բնական և գազավորված ջրերի, գազավորված հյութերի և պահածոների արտադրությամբ։ Ըմպելիքների շուկայում այն հանդես է գալիս Գառնի Կրիստալլայն և Գառնի Կոլա ապրանքանիշերով, պահածոների շուկայում` Միմաքս Ֆուդ ապրանքանիշով: Տարիներ շարունակ ընկերության մրցակցային առավելությունն է եղել բարձրակարգ և անվտանգ արտադրանքի ապահովվումը: Արտադրամասը հագեցած է Եվրոպական գերժամանակակից սարքավորումներով, ինչը երաշխավորում է ապրանքատեսակների բարձրակարգ որակը և մեծ պահանջարկը:

Հետաքրքրված է արտահանել

Ավստրիա, Բահրեյն, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Կանադա, Չինաստան, Կիպրոս, Չեխիա, Եգիպտոս, Էստոնիա, Եթովպիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հոնգ Կոնգ, Հունգարիա, Իսլանդիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Քուվեյթ, Լատվիա, Լիբանան, Լիտվա, Պորտուգալիա, Իսպանիա, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ թագավորություն, Վիետնամ

մեկ միավորի մեկնարկային գինը

$1.4

545֏

Ռոքարմ ՍՊԸ

Մերծառայությունները

Բիզնես պլանի նախագծում

Հարկային խորհրդատվություն

Ներդրումային խորհրդատվություն

Իրավաբանական խորհրդատվություն

Մարդիկմերմասին

quote-shape

Invest in AM ՓԲԸ-ն մեծ դեր է խաղում աշխարհին Հայաստանի ներդրումային պորտֆելի դիրքավորման և Հայաստանում ներդրումների խթանման գծով: Վերջին տարիներին ՏՏ ոլորտի աճը Հայաստանում աննախադեպ է, մենք ինքներս հենց հիմա ներդրումներ ենք կատարում Գյումրիում:

Թոդ Ֆաբախեր

Թոդ Ֆաբախեր

Digital Pomegranate ընկերության հիմնադիր
quote-shape

Invest in AM–ը Հայաստանում ունի նվիրված ներդրողների մեծ ցանց, Խարբերդի արևային էլեկտրակայանի վերաբերյալ մեր ներդրումային նախագիծը արդեն մի քանի առաջարկ է ստացել ներդրողների կողմից Invest in AM պլատֆորմի միջոցով:

Յան Մոյաերտ

Յան Մոյաերտ

Խարբերդի արևային էլեկտրակայանի հիմնադիր
quote-shape

Invest in AM-ն կարող եմ բնութագրել, որպես ընկերություն, որն ունի բարձրակարգ մասնագետներ, ներդրողների մեծ ցանց և լայն կապեր արտերկրում: Մեր համագործակցությունը տվել է միայն շոշափելի և երկարաժամկետ արդյունքներ:

Ակիմ Պողոսյան

Ակիմ Պողոսյան

Stone Development ընկերության հիմնադիր

Գրանցելներդրումայիննախագիծկամկատարելներդրումներ

Գրանցելարտահանվողապրանքկամներմուծելհայկականը