INVESTINAM

բիզնեսհարթակ

Ինվեսթ ին ԷյԷմ B2B պորտալ է, որը կամրջում է ներդրումային առաջարկները Հայաստանում 1000+ հավանական ներդրողների հետ և արտահանող ընկերությունները գնորդների հետ:

բիզնես հարթակ
բիզնես հարթակ
բիզնես հարթակ

Ինչու՞Հայաստան

Մուտք դեպի 1.5 միլիարդ շուկա՝ 0% մաքսատուրքերով

10-րդը աշխարհում բիզնես սկսելու հեշտությամբ

13-րդը աշխարհում գույքի գրանցման հեշտությամբ

Պարզեցված հարկային համակարգ սկսնակ ընկերությունների համար

Ներդրումայինոլորտներ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Էներգետիկա

Էներգետիկա

Դեղագործություն

Դեղագործություն

Ագրոարդյունաբերություն

Ագրոարդյունաբերություն

Տեքստիլ

Տեքստիլ

Ոսկերչություն

Ոսկերչություն

https://api.investin.am/storage/media/shutterstock_02-min-min.jpg

$0

օտարեկրյա ուղղղակի ներդրումներ

0+

ներդրումային նախագծեր

0+

արտահանող ընկերություններ

Կատարելներդրումներ

Ներդրումային առաջարկների կատալոգում ներկայացված են բիզնես առաջարկներ, որոնք ներդրումներ են պահանջում: Ընտրիր քեզ համար նախընտրելի վայր, ոլորտ, գումար, որը պատրաստակամ ես ներդրում անել, ստուգիր ծրագրի շահութաբերությունը, առաջարկվող բաժնեմասը և կապ հաստատիր բիզնեսի հետ:

catPhoto

Բարձր տեխնոլոգիաներ

Հելտուն Խելացի Տուն բոլորի համար

Երևան

Խելացի համակարգերի շուկան աշխարհում աճում է վերջին տասնամյակի ընթացքում, կանխատեսվում է, որ 2025 թվականին աշխարհում խելացի համակարգերով 389 միլիոն տնային տնտեսություն կլինի, իսկ ընդհանուր ծախսերը կկազմեն $175 միլիարդ: Կանխատեսվում է, որ Smart Home շուկայում գործող ընկերությունները (հյուրանոցներ և գույքի կառավարիչներ, խելացի տների ինտեգրատորներ, հեռահաղորդակցության օպերատորներ) կկազմեն $90 մլրդ-ի շուկա 2027 թվականին, մինչդեռ մաիյն ԱՄՆ-ում նոր տների և շինարարության 40%-ը կներառի խելացի տնային համակարգեր որպես ստանդարտ մինչև 2025թ.։ Սկսելով արտադրությունը 2020 թվականի նոյեմբերին՝ Հելտունը գրանցել է աննախադեպ աճ 2 տարվա ընթացքում՝ կնքելով պայմանագրեր 72 դիստրիբյուտորների հետ, որոնք ընդգրկված են 25 երկրներում, 3 արտոնագիր սպասվում է ստանալ ԱՄՆ-ում, 5 արտոնագիր՝ ներկայացման փուլում են, ինչպես նաև ունեն 600 հազար վաճառք 10 ամսվա ընթացքում։ Հելտունը մշակում և արտադրում է պրեմիում որակի Smart Home (IoT) սարքեր, որոնք լավ նախագծված են, ունեն հարուստ ֆունկցիոնալություն և կարող են հեշտությամբ տեղադրվել և կառավարվել օգտվողների կողմից՝ առանց տեխնիկական հմտությունների: Դրա հիմնական առավելությունն այն է, որ Հելտունը մարդկանց հնարավորություն է տալիս հեշտությամբ կառավարել տարբեր ապրանքանիշերի խելացի տնային սարքերը: Հելտունը առաջարկում է եզակի ծրագրային լուծում, որը կառավարում է օգտատիրոջ բոլոր միացված սարքերը՝ անկախ տեխնոլոգիայից, ստեղծելով հզոր խելացի փորձառություններ և բարձրացնելով տան հարմարավետությունը: $1 000 000-ի սկզբնական ներդրմամբ ընկերությունը ներդրումներ է փնտրում իր արտադրությունն ընդլայնելու համար՝ հաշվի առնելով առկա պայմանագրերի մեծ ծավալը:

Պահանջվող ներդրումներ

$250,000

97 250 000֏

Շահութաբերություն

55%

Հելտուն Սալյուշնս ՍՊԸ

catPhoto

Գյուղատնտեսություն

5-րդ սերնդի լոլիկի ջերմոց

Արարատ

ՆուՖարմ Տեք ընկերության շուկայի վերլուծության հիման վրա պարզվել է, որ Հայաստանում և հարևան երկրներում լոլիկի պահանջարկի աճ կա։ Գնահատվել է Հայաստանում արտադրված լոլիկի արտահանման ներուժը, ինչը կազմել է 45 մլն. դոլար։ Մինչդեռ այս պահի դրությամբ ընդամենը $14 մլն. արժողության լոլիկ է արտահանվում Հայաստանից, հիմնականում Ռուսաստան։ Ընկերությունը նախատեսում է Հայաստանի Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող իր 3000 քմ. հողատարածքում լոլիկի աճեցման 5-րդ սերնդի ջերմոց տեղադրել։ Ջերմոցը կներառի խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաներ և կինտեգրի արհեստական բանականությամբ աշխատող կանխատեսման մոդելներ: Խելացի գյուղատնտեսության տեխնոլոգիան լիարժեք վերահսկողություն կապահովի գործընթացների վրա, կհետևի մշակաբույսերի արտադրության ընթացքին, և կբարելավի արտադրողականությունը՝ օգտագործելով արհեստական բանականության ալգորիթմները: Մինչդեռ գյուղատնտեսության ոլորտին պետական աջակցության ծրագրով ջերմոցների կառուցման ծախսերի 50%-ի փոխհատուցումն առաջարկում է պետությունը։

Պահանջվող ներդրումներ

$337,000

131 093 000֏

Շահութաբերություն

25%

ՆուՖարմ Տեք ՍՊԸ

ՆերմուծելՀայկականը

Արտահանվող ապրանքների կատալոգում ներկայացված են հայկական արտադրության պարենային և ոչ պարենային ապրանքներ, որոնք կարող են արտահանվել Ձեր երկիր: Ընտրիր ապրանքի կատեգորիան և տեսակը, ստուգիր գինը, պատվերի համար նախատեսված նվազագույն քանակը և սկսիր ներմուծել հայկականը:

catPhoto

Ալկոհոլային խմիչքներ

Kanachgroup Հոնի մրգօղի 0,5լ 50%

Կանաչ Գրուպ ՍՊԸ-ն ընտանեկան բիզնես է, որը հիմնադրվել է 2015 թվականին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում։ Ընկերությունը զբաղվում է պտղաբուծությամբ, սննդի վերամշակմամբ, տեսակավորմամբ, փաթեթավորմամբ և վաճառքով։ Խնձորն ու տանձը մշակվում են ավելի քան 50 հեկտար հողատարածքում։ Ընկերությունը մշակում է հանրապետության ամենամեծ խնձորի այգիներից մեկը՝ շուկա մատակարարելով ավելի քան 14 տեսակի խնձոր։ Այն սպասարկում է ներքին շուկան ամբողջ տարվա ընթացքում, ինչպես նաև արտահանում է կազմակերպում տարվա ցանկացած եղանակին։ Ընկերության նպատակն է ստեղծել մի համակարգ, որը կներառի մրգի ողջ արտադրական ցիկլը՝ աճեցումից մինչև վերամշակում, առանց թափոնների արտադրության: Արտադրության հիմնադրումից հետո մեկ տարվա ընթացքում ընկերության արտադրական հզորությունն աճել է 25 անգամ։ Այժմ այն համալրել է իր վերամշակված արտադրանքի տեսականին՝ ավելացնելով մրգային չիպսեր, թարմ քամած հյութեր և նեկտարներ, մրգային ռուլետներ և ժապավեններ, մրգային խորանարդիկներ, սուբլիմեյթ:

Հետաքրքրված է արտահանել

Բելառուս, Բելգիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Քաթար, Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Նահանգներ

մեկ միավորի մեկնարկային գինը

$5.1

2 000֏

Կանաչ Գրուպ ՍՊԸ

Մերծառայությունները

Բիզնես պլանի նախագծում

Հարկային խորհրդատվություն

Ներդրումային խորհրդատվություն

Իրավաբանական խորհրդատվություն

Մարդիկմերմասին

quote-shape

Invest in AM ՓԲԸ-ն մեծ դեր է խաղում աշխարհին Հայաստանի ներդրումային պորտֆելի դիրքավորման և Հայաստանում ներդրումների խթանման գծով: Վերջին տարիներին ՏՏ ոլորտի աճը Հայաստանում աննախադեպ է, մենք ինքներս հենց հիմա ներդրումներ ենք կատարում Գյումրիում:

Թոդ Ֆաբախեր

Թոդ Ֆաբախեր

Digital Pomegranate ընկերության հիմնադիր
quote-shape

Invest in AM–ը Հայաստանում ունի նվիրված ներդրողների մեծ ցանց, Խարբերդի արևային էլեկտրակայանի վերաբերյալ մեր ներդրումային նախագիծը արդեն մի քանի առաջարկ է ստացել ներդրողների կողմից Invest in AM պլատֆորմի միջոցով:

Յան Մոյաերտ

Յան Մոյաերտ

Խարբերդի արևային էլեկտրակայանի հիմնադիր
quote-shape

Invest in AM-ն կարող եմ բնութագրել, որպես ընկերություն, որն ունի բարձրակարգ մասնագետներ, ներդրողների մեծ ցանց և լայն կապեր արտերկրում: Մեր համագործակցությունը տվել է միայն շոշափելի և երկարաժամկետ արդյունքներ:

Ակիմ Պողոսյան

Ակիմ Պողոսյան

Stone Development ընկերության հիմնադիր

Գրանցելներդրումայիննախագիծկամկատարելներդրումներ

Գրանցելարտահանվողապրանքկամներմուծելհայկականը