ENI Flowers ՍՊԸ-ն 3,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել՝ ստեղծելով վարդերի ջերմոց Հայաստանի Ակունք գյուղում՝ 25 նոր աշխատատեղով գյուղացիների համար: ENI Flowers ՍՊԸ-ն 3,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել՝ ստեղծելով վարդերի ջերմոց Հայաստանի Ակունք գյուղում՝ 25 նոր աշխատատեղով գյուղացիների համար։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել ծաղիկներ, մասնավորապես վարդեր։ Ջերմոցը համալրված կլինի ժամանակակից արտադրական սարքավորումներով և վարդերի արտադրության կազմակերպման ժամանակակից մեթոդներով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդնել շուրջ 950 մլն դրամ՝ հիմնական միջոցների ձեռքբերման, 280 մլն դրամ՝ շինարարական աշխատանքների և 30 մլն դրամ՝ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Մինչեւ 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը 494 մլն դրամ է։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվել է 24,7 մլն դրամ։