ՍքրիմօֆՍոլ

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

Սքրիմ օֆ Սոլ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերությունը վերջին 7 տարիների ընթացքում կազմակերպում է էքստրեմալ տուրեր ամբողջ Հայաստանում: Ընկերությունն առաջինն էր երկրում, որը 7 տարի շարունակ կազմակերպեց պարանով ցատկ և կիրճագնացության տուրեր՝ ավելի քան 700 զբոսաշրջիկների համար: Ընկերությունն իր տեսակի մեջ միակն է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանում էքստրեմալ զբոսաշրջության տարբեր տեսակներին: Անցած տարիների ընթացքում ընկերությունը կայուն աճ է գրանցել միջինը 28% տեմպերով, ընդ որում հիմնական հաճախորդները օտարերկրացիներն են ավելի քան 30 երկրներից:

Ընկերությաննախագծեր

catPhoto

Զբոսաշրջություն

Սքրիմ օֆ Սոլ Պարանով Ցատկեր

Վայոց Ձոր

Պարանով ցատկելը սպորտի էքստրեմալ տեսակ է, երբ մարդը պարանից բռնած ցատկում է 100 մետր խորությամբ կիրճ: Այս պահի դրությամբ Հայաստանում նման պաշտոնական ստացիոնար կետ չկա։ Պարանով ցատկելու պահանջարկի աճի պայմաններում Սքրիմ օֆ Սոլ ընկերությունը նախատեսում է հիմնել Գրավի կիրճում գտնվող Ագարակաձոր գյուղում (Վայոց ձորի մարզ) ստացիոնար թռիչքի և սպասարկման կետ: Այստեղ ազատ անկումը կլինի 70 մետր, 5 վայրկյան, որին կհաջորդի երկար ճոճք։ Թռիչքից հետո հաճախորդին կբարձրացնեն հատուկ թռիչքային մեխանիզմով (կարապ): Ստացիոնար թռիչքի և սպասարկման կետը կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան։ Ստացիոնար թռիչքի և սպասարկման կետ ունենալուց հետո հնարավոր կլինի շաբաթական սպասարկել 40-60 հաճախորդի՝ 15-20 հաճախորդի փոխարեն, ինչպես նաև հնարավոր կլինի առաջարկել թռիչքներ զույգերի համար և թռիչքներ սահմանված համակարգի միջոցով՝ ավելացնելով հաճախորդների թիվը, որոնք հակառակ դեպքում կվախենային փորձել պարանով ցատկել: Ստացիոնար կետը հնարավորություն կունենա հաճախորդներին առաջարկել հանգստի գոտի, սպասասրահ, ջուր, տաք սնունդ։

Պահանջվող ներդրումներ

$55,000

21 395 000֏

Շահութաբերություն

14%

Սքրիմ օֆ Սոլ ՍՊԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար