ՌեսայքլԴեվելոփմենթ

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

Ռեսայքլ Դեվելփմենթ ՓԲԸ-ի թիմը կանգնած է Երևանի հանրահայտ Դոլմամա ռեստորանի, Դիլիջանի Ֆլայինգ Օստրիխ և Իմ Տուն հյուրանոցի հետևում: Թիմի անդամներն ունեն HORECA-ի, ճարտարապետության և բիզնեսի զարգացման ավելի քան 30 փորձ: Ընկերության տեսլականն է գնել Հայաստանում հին լքված շենքեր և գործարաններ` վերածելով դրանց նոր հյուրանոցների, ժամանցի կենտրոնների, ռեստորանների` պահպանելով դրանց ֆասադային հատվածը:

Ընկերությաննախագծեր

catPhoto

Զբոսաշրջություն

10X Դիլիջան Հյուրանոց

Տավուշ

Հայաստանում զբոսաշրջության ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել՝ գրանցելով տարեկան միջինը 15% աճ։ Զբոսաշրջության ոլորտում գոյացած եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15,3%-ը, իսկ մինչկովիդյան ժամանակահատվածում այցելուների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այցելուների 27%-ը Հայաստան է գալիս ԵՄ երկրներից, 26%-ը՝ Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից, 5%-ը՝ Իրանից, 6%-ը՝ ԱՄՆ-ից։ Ավանդական պրեմիում ավիաընկերություններից բացի, դեպի Հայաստան սկսեցին թռիչքներ իրականացնել այնպիսի լոուքոստ ավիաընկերություններ, ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլոք՝ Երևանն ու Գյումրին կապելով եվրոպական երկրների հետ սկսած 40 եվրոյից։ Ռիսայքլ Դեվելոփմենթ ընկերությունը Դիլիջանում ձեռք է բերել 4500 քմ. հին արդյունաբերական շենք, որը պատրաստվում է վերածվել պրեմիում դասի արդյունաբերական ոճով նախագծված 10X Դիլիջան հյուրանոցի: Հյուրանոցը կունենա տանիքի լաունջ, 2 լողավազան, փակ այգի, համերգասրահ, սպա կենտրոն, գինու բար, ռեստորաններ և այլն: Հյուրանոցը համալրված կլինի 39 համարով, որից 18-ը կլինեն 2 հարկանի լոֆթ ոճի համարներ։ Մինչդեռ նկուղային հարկում կլինեն լողավազան՝ 75 մ2, պատշգամբ՝ 130 մ2, մարզասրահ և ՍՊԱ՝ 458 մ2, հանդերձարաններ՝ 130 մ2, տեխնիկական սենյակներ՝ 162 մ2։ Տանիքում գտնվող լողավազաններից մեկը ջեռուցվելու է, իսկ պատշգամբին կից ավելի մեծ լողավազանը նայում է Դիլիջանի կիրճին և փարթամ անտառներին։ Նախագիծը գնահատվում է $7,500,000, իսկ ընկերությունն առաջարկում է բաժնեմասային 75 հոգու մասնակցություն ՝ յուրաքանչյուրը $100,000: Արդեն 15 հոգի համապատասխան գումարի ներդրում արել են, և ընկերությունը բաժնետերեր է փնտրում առկա 60 տոմսերի համար։

Պահանջվող ներդրումներ

$7,500,000

2 917 500 000֏

Շահութաբերություն

14%

Ռեսայքլ Դեվելոփմենթ ՓԲԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար