ՔրիստՅան

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

ՔՐԻՍՏՅԱՆը հայ-բելգիական համատեղ ձեռնարկություն է, որը հիմնադրվել է 2019 թվականին: Ունենալով ներդրումային բանկային ոլորտում ավելի քան 10 տարվա փորձ՝ հիմնադիրները, մշտապես հաստատվել են Հայաստանում և ներկայումս զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ ունենալով այգիների մեծ տարածք և զբոսաշրջությամբ՝ կազմակերպելով շրջագայություններ Բելգիայից Հայաստան: Ունենալով 4հա հողատարածք Երևանում՝ Խարբերդում, ընկերությունը մտադիր է դիվերսիֆիկացնել իր բիզնես գործունեության ընթացիկ պորտֆելը և ընտրված տարածքում հիմնել արևային ՖՎ: Ծրագրի համար կստեղծվի SPV կառույց:

Ընկերությաննախագծեր

catPhoto

Վերականգնվող էներգիա

5.8 ՄՎտ հզորությամբ Խարբերդի արևային կայան

Երևան

Ընկերությունն ունի 4 հա հողատարածք Խարբերդում և նախատեսում է այն փոխանցել ներդրողին կամ ներդրումային հիմնադրամին՝ 5,8 ՄՎտ արևային կայան հիմնելու համար: Հողամասը գտնվում է Հայաստանի արևային բարձր ինտենսիվության գոտում էլեկտրացանցերից մոտ հեռավորության վրա։ Առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 միավորից՝ 2,3 ՄՎտ անվանական ելքային հզորությամբ, գումարած մեկ միավոր՝ 1,2 ՄՎտ անվանական ելքային հզորությամբ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է ֆոտոգալվանային մոդուլների մի քանի զուգահեռ և սերիական միավորումներից, որոնք իրենց հերթին տեղադրվում են հորիզոնական ՖՎ մոդուլով ֆիքսված կառույցների վրա։ Օգտագործելով այս նախագծումը և շրջակա խոչընդոտների բնութագրերը, կայանի աշխատանքը և արտադրությունը գնահատվել է 23% հզորության գործակցով: Ֆիքսված կառույցները կձևավորվեն 3 շարք 19 ՖՎ վահանակներից (յուրաքանչյուր կառույցի համար 57 ՖՎ վահանակ) և այն կունենա հարավային ուղղվածություն. - Ընդհանուր բլոկ – 2,3 ՄՎտ. կմիացվեն 3 շարքի 152 ՖՎ ֆիքսված կառույցներ՝ 2,3 ՄՎտ բլոկի դիմաց 19 ՖՎ վահանակներով (8664 ՖՎ վահանակներ): Յուրաքանչյուր 2,3 ՄՎտ հզորությամբ բլոկ ունի երկու 1164 կՎտ հզորությամբ ինվերտորներ: Արևային ինվերտորները օգտագործվում են ՖՎ մոդուլների կողմից առաջացած ուղղակի հոսանքը ցածր լարման փոփոխական հոսանքի վերածելու համար: Կրկնակի երկրորդային ուժային տրանսֆորմատորը (յուրաքանչյուր ինվերտորի համար մեկ երկրորդական ոլորուն) այն կբարձրացնի միջին լարման՝ ցանցին միանալու համար լարման և հաճախականության օպտիմալ պայմաններում: - Ընդհանուր բլոկ – 1.2 ՄՎտ. կմիացվեն 3 շարքի 76 ՖՎ ֆիքսված կառուցվածքներ 19 ՖՎ վահանակներով 1.2 ՄՎտ բլոկի համար (4332 ՖՎ վահանակ): 1,2 ՄՎտ հզորությամբ բլոկն ունի մեկ 1164 կՎտ հզորությամբ ինվերտոր: Արևային ինվերտորները օգտագործվում են ՖՎ մոդուլների կողմից առաջացած ուղղակի հոսանքը ցածր լարման փոփոխական հոսանքի վերածելու համար: Մեկ երկրորդային ուժային տրանսֆորմատորը այն կբարձրացնի միջին լարման ցանցին միանալու համար լարման և հաճախականության օպտիմալ պայմաններում: Յուրաքանչյուր ՄՏԿ հագեցած կլինի օժանդակ ուժային տրանսֆորմատորով, որը էներգիա կմատակարարի ՖՎ կայանի պատշաճ շահագործման համար անհրաժեշտ օժանդակ ծառայություններին (ինվերտորային էլեկտրամատակարարում, լուսավորություն, մոնիտորինգ, էներգիայի մատակարարներ և այլն): Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): ՀՀ Կառավարությունը երաշխավորում է գնել վերականգնվող աղբյուրներից գեներացված էլեկտրաէներգիա ամբողջական պաշարը առաջիկա 20 տարիների ընթացքում: Հայաստանում այսօր իրականացվում են զուգահեռ մի քանի մեծ արևային կայանների կառուցում` ընդհանուր միասնական 400 ՄգՎ հզորությամբ:

Պահանջվող ներդրումներ

$5,244,000

2 039 916 000֏

Շահութաբերություն

30%

ՔրիստՅան ՍՊԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար