ՀելտունՍալյուշնս

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

Հելտունը Հայաստանում խելացի տնային սարքեր արտադրող է, որը պայմանագրեր ունի ավելի քան 72 դիստրիբյուտորների հետ և արտահանում է ավելի քան 25 երկիր: Ընկերությունն արտադրում է Smart Home սարքեր, որոնք հեշտությամբ ինտեգրվում են բիզնես հավելվածներում և համակարգերում, որոնք մասշտաբային կառավարման կարիք ունեն: Բացի այդ, ընկերությունը AI-ի վրա հիմնված "հարթակը որպես ծառայություն" լուծում է առաջարկում, որը, միասնական API տրամադրելով, թույլ է տալիս B2B համակարգերին խոսել նույն լեզվով բոլոր IoT սարքերի հետ ՝ անկախ ապրանքանիշից և օգտագործվող տեխնոլոգիայից: Ընկերության հիմնական հաճախորդներն են Լաս Վեգասի Ceasar Palace հյուրանոցը, Alarm.com-ը, Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հեռահաղորդակցության օպերատորը:

Ընկերությաննախագծեր

catPhoto

Բարձր տեխնոլոգիաներ

Հելտուն Խելացի Տուն բոլորի համար

Երևան

Խելացի համակարգերի շուկան աշխարհում աճում է վերջին տասնամյակի ընթացքում, կանխատեսվում է, որ 2025 թվականին աշխարհում խելացի համակարգերով 389 միլիոն տնային տնտեսություն կլինի, իսկ ընդհանուր ծախսերը կկազմեն $175 միլիարդ: Կանխատեսվում է, որ Smart Home շուկայում գործող ընկերությունները (հյուրանոցներ և գույքի կառավարիչներ, խելացի տների ինտեգրատորներ, հեռահաղորդակցության օպերատորներ) կկազմեն $90 մլրդ-ի շուկա 2027 թվականին, մինչդեռ մաիյն ԱՄՆ-ում նոր տների և շինարարության 40%-ը կներառի խելացի տնային համակարգեր որպես ստանդարտ մինչև 2025թ.։ Սկսելով արտադրությունը 2020 թվականի նոյեմբերին՝ Հելտունը գրանցել է աննախադեպ աճ 2 տարվա ընթացքում՝ կնքելով պայմանագրեր 72 դիստրիբյուտորների հետ, որոնք ընդգրկված են 25 երկրներում, 3 արտոնագիր սպասվում է ստանալ ԱՄՆ-ում, 5 արտոնագիր՝ ներկայացման փուլում են, ինչպես նաև ունեն 600 հազար վաճառք 10 ամսվա ընթացքում։ Հելտունը մշակում և արտադրում է պրեմիում որակի Smart Home (IoT) սարքեր, որոնք լավ նախագծված են, ունեն հարուստ ֆունկցիոնալություն և կարող են հեշտությամբ տեղադրվել և կառավարվել օգտվողների կողմից՝ առանց տեխնիկական հմտությունների: Դրա հիմնական առավելությունն այն է, որ Հելտունը մարդկանց հնարավորություն է տալիս հեշտությամբ կառավարել տարբեր ապրանքանիշերի խելացի տնային սարքերը: Հելտունը առաջարկում է եզակի ծրագրային լուծում, որը կառավարում է օգտատիրոջ բոլոր միացված սարքերը՝ անկախ տեխնոլոգիայից, ստեղծելով հզոր խելացի փորձառություններ և բարձրացնելով տան հարմարավետությունը: $1 000 000-ի սկզբնական ներդրմամբ ընկերությունը ներդրումներ է փնտրում իր արտադրությունն ընդլայնելու համար՝ հաշվի առնելով առկա պայմանագրերի մեծ ծավալը:

Պահանջվող ներդրումներ

$250,000

97 250 000֏

Շահութաբերություն

55%

Հելտուն Սալյուշնս ՍՊԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար