«Ապագա Փրոջեքթս»-ը Ապագա Տուր ՍՊԸ-ի համատեղ բիզնեսի աշխատանքային անվանումն է, որը գործում է «Apaga Resort», «Apaga Tour», «Apaga Events» և «Yell Extreme Park» զվարճանքի պարկի պրոդուկտների միջոցով: Ընկերությունների համակցված բիզնեսն առաջարկում է ծառայությունների եզակի փաթեթ, որը ներառում է արկածային և էքստրեմալ սպորտային միջոցառումների լայն տեսականի (ներառյալ Հայաստանում առաջին հայտնի Zip Line-ը), արժանի ժամանցի կազմակերպումը և MICE-ի գործունեությունը: 2019 թվականի պիկ տարվա ժամանակ Yell Extreme Park-ը ընդունել է ավելի քան 18 հազար այցելու, մինչդեռ Apaga Tour-ը տեղավորել է ավելի քան 9,5 հազար զբոսաշրջիկների (ինչպես ներգնա, այնպես էլ տեղացի):

«ANIF»-ի և «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի համագործակցությունը նպատակաուղղված է «Yell Extreme Park»-ի 2,5 կմ երկարությամբ նոր զիփլայնի կառուցմանը, սպորտային ժամանցի նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև ենթակառուցվածքի զարգացմանը: «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիր և հզորությունների ընդլայնում 1 600 000 ԱՄՆ դոլար համատեղ ներդրումներով։ Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում Yell-ը կկարողանա եռապատկել իր հզորությունը՝ գրեթե կրկնապատկելով ապահովված կայուն աշխատատեղերի թիվը։
Հայաստանում տուրիզմի ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել` գրանցելով 15% տարեկան միջին աճ: Տուրիզմի ոլորտում գեներացված եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15.3%, իսկ այցելուների թիվը մինչ-կովիդյան շրջանում հատել է 4 մլն. մարդու սահմանը: Այցելուների 27%-ը Հայաստան են ժամանում ԵՄ երկրներից, 26%-ը Ռուսաստանի և այլ ԱՊՀ երկրներից, 5%-ը Իրանից, 6%-ը ԱՄՆ-ից: Վերջին 5 տարում հյուրանոցների թիվը աճել է 2 անգամ` հասնելով 710-ի: Ի հավելումն ավանդական պրեմիում ավիաուղիների, դեպի Հայաստան թռիչքներ են սկսել նաև low-cost ավիաուղիներ ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Ryanair, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլն` կապելով Երևանն ու Գյումրին Եվրոպական երկրներին սկսած 40 եվրոյից: Միևնույն պահին, ANIF և Air Arabia ընկերությունների համագործության հիման վրա ստեղծվել է նոր հայկական ազգային բյուջետային փոխադրող` Arna, որը կապում է Երևանը Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արաբական Լիգայի երկների հետ: