Flyone Armenia ավիաընկերությունը 2021թ․-ի հոկտեմբերի 29-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի կողմից օդանավ շահագործողի վկայական է ստացել և դարձել է ազգային օպերատոր։ Այժմ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան մատչելի գներով մեկնել եվրոպական և ասիական մի շարք երկրներ: Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ է իրականացնում Մոսկվա, Թեհրան, Լիոն, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Թել Ավիվ և այլ քաղաքներ: Ընկերությունն այս պահի դրությամբ ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում և ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ՝ միջինից բարձր աշխատավարձով, ինչպես նաև նախատեսում է ապագայում աճեցնել թե՛ աշխատակիցների, թե՛ ինքնաթիռների թիվը։

Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Airbus A320  ինքնաթիռներով։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

Հայաստանում տուրիզմի ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել` գրանցելով 15% տարեկան միջին աճ: Տուրիզմի ոլորտում գեներացված եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15.3%, իսկ այցելուների թիվը մինչ-կովիդյան շրջանում հատել է 4 մլն. մարդու սահմանը: Այցելուների 27%-ը Հայաստան են ժամանում ԵՄ երկրներից, 26%-ը Ռուսաստանի և այլ ԱՊՀ երկրներից, 5%-ը Իրանից, 6%-ը ԱՄՆ-ից: Վերջին 5 տարում հյուրանոցների թիվը աճել է 2 անգամ` հասնելով 710-ի: Ի հավելումն ավանդական պրեմիում ավիաուղիների, դեպի Հայաստան թռիչքներ են սկսել նաև low-cost ավիաուղիներ ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Ryanair, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլն` կապելով Երևանն ու Գյումրին Եվրոպական երկրներին սկսած  40 եվրոյից: Միևնույն պահին, ANIF և Air Arabia ընկերությունների համագործության հիման վրա ստեղծվել է նոր հայկական ազգային low-cost փոխադրող` Arna, որը կապելու է Երևանը Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արաբական Լիգայի երկներին: