Վենչուրային Triple-S Ventures հիմնադրամը հայտարարել է հայկական Denovo Sciences ստարտափում ներդրումներ կատարելու մասին Գործարքի գումարը կազմում է 100 հազար դոլար։ Հայկական նոր տեխնոլոգիան կարող է արագացնել նոր դեղամիջոցների ստեղծումն ամբողջ աշխարհում. Denovo Sciences ստարտափը, եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկն է աշխարհում, սկսում է օգտագործել ինքնաուսուցման արհեստական ​​ինտելեկտը նոր բժշկական մոլեկուլների որոնման մեջ։ Հայաստանում մշակված ծրագիրը թույլ է տալիս զտել ակնհայտ անհեռանկար միացությունները և 10000 նյութի փոխարեն թողնել 200-300 պոտենցիալ դեղամիջոց։