Հայաստանում ներդրումների ընդհանուր ծավալը 2022 թվականին կազմել է 3,8 մլրդ դոլար, investin.am-ի հետ զրույցում նշել է Քերոբյանը։ «2021 թվականին Հայաստանում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն. 440 մլրդ դրամ, իսկ 2022 թվականին՝ 1 տրլն. 680 մլրդ.Այսինքն, եթե դոլարի միջին տարեկան փոխարժեքը համարենք մոտ 435 դրամ, ապա կստացվի, որ 2022 թվականին ներդրումների ծավալը կազմել է 3,8 մլրդ դոլար»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Խոսքը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ներդրումների մասին է։ Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը հանրապետության ՀՆԱ-ի մոտ 20%-ն է, կառավարության նպատակն է այն հասցնել 25%-ի։