Վարշավայի ֆոնդային բորսան (WSE) ձեռք է բերել Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հսկիչ փաթեթը՝ 65,03%-ի չափով բաժնետոմսեր։ Վաճառող է հանդիսացել Հայաստանի Կենտրոնական բանկը, որին պատկանում էր AMX-ի բաժնետոմսերի 90,05%-ը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 873 մլն ՀՀ դրամ։

Գործարքի արդյունքում AMX-ի սեփականության կառուցվածքը կլինի հետևյալը՝
- WSE՝ 967 բաժնետոմս կամ 65,03% բաժնեմաս ընկերության կանոնադրական կապիտալում,
- ՀՀ կենտրոնական բանկ՝ 372 բաժնետոմս կամ 25,02% բաժնեմաս ընկերության կանոնադրական կապիտալում,
- AMX` 148 սովորական բաժնետոմս կամ 9,95% բաժնեմաս ընկերության կանոնադրական կապիտալում:
Գործարքի արդյունքում WSE-ն անուղղակիորեն վերահսկողություն է ձեռք բերել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի նկատմամբ, որի բաժնետոմսերի 100%-ը ներկայումս պատկանում են AMX-ին: WSE-ի կողմից ձեռք բերված AMX բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 826,297,550 դրամ, որը վճարվում է հետևյալ կերպ՝
1. Առաջին տրանշը 498 765 150 ՀՀ դրամի չափով վճարվել է բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրի կնքման, բաժնետոմսերի գնման համար ՀՀ կենտրոնական բանկից թույլտվություն ստանալու և պայմանագրով նախատեսված այլ ձևական պայմանների կատարման ժամանակ,
2. Երկրորդ մասնաբաժինը 327,532,400 ՀՀ դրամի չափով ենթակա է վճարման բոլոր ընթացակարգային գործողությունների ավարտից հետո, որոնց կողմ է AMX-ը, և որոնք նախատեսված են բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրով: