ԹՈՒՄՈ-ն Երևանի կենտրոնում կբացի մասնագիտական վերապատրաստման նոր համալիր (դիզայներներ և խոհարարական մասնագետներ): Հինգշաբթի կառավարության նիստում «Թումո» կենտրոնը տնօրինող «Սիմոնյան» հիմնադրամին որոշվեց հատկացնել շենք Արամի 44 հասցեում, որը ճարտարապետական արժեք ունի՝ կառուցվել է 1893 թվականին որպես առանձնատուն։ «Սիմոնյան» հիմնադրամին այն 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով է տրվել։ Հիմնադրամը պարտավորվել է երեք տարվա ընթացքում ներդնել 100 մլն դրամ (մոտ 255 հազար դոլար) շենքի բարեկարգման համար։
Վերադարձ նորությունների էջ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
1893 թ. շենքը Երևանում կվերածվի ԹՈՒՄՈ նոր կենտրոնի
05/18/2023