«Տրանսավիա» բյուջետային ավիաընկերությունը ապրիլի 12-ից սկսում է ուղիղ չվերթեր Երևանի և ֆրանսիական Լիոնի միջև։

Թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին։ «Այնտեղ և հետ» տոմսերը սկսվում են 160 եվրոյից: «Տրանսավիա»-ն Երևանը կապում է նաև Փարիզի և Մարսելի հետ։