Profpanel-ը Երևանում արևային մարտկոցների արտադրության մեջ ներդնում է մոտ 13 մլն դոլար. Հայաստանի կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությանն ազատել է ներմուծման մաքսատուրքից։ Միջոցները կուղղվեն հումքի ձեռքբերմանը։ Նախատեսվում է ստեղծել նոր աշխատատեղեր՝ 450-600 հազար դրամ աշխատավարձով։