Podcastle-ը հայկական AI-ով աշխատող աուդիոկոնտենտ ստեղծելու հարթակ է, որն օգնում է փոդքասթինգով պրոֆեսիոնալ և սիրողական զբաղվողներին վայրկյանների ընթացքում ստեղծել, խմբագրել և տարածել բարձրորակ աուդիո: Ընկերության առաքելությունն է դեմոկրատիզացնել պատմություններ հեռարձակելու հասանելիությունը հեշտ օգտագործվող գործիքների միջոցով, որոնք ոչ միայն պրոֆեսիոնալ են, այլև զվարճալի: Վերջերս Podcastle-ը հայտարարեց Sierra Ventures-ից $1,750,000 սկզբնական փուլի ֆինանսավորում ստանալու մասին՝ Andrew Ng's AI Fund և Correlation VC-ի մասնակցությամբ։ Podcastle-ով ստեղծված փոդքասթները շատ շատ մարդանման են և հաշվի են առնում հեղինակի ձայնի բոլոր հույզերն ու հնչերանգը: Podcastle-ը ներկայացված է այնպիսի հայտնի ապրանքանիշերում, ինչպիսիք են Forbes-ը, TechCrunch-ը, Yahoo!-ն, TW-ն, Digitaltrends-ը, Business Insider-ը, Bustle և այլն:

Այժմ աշխարհի առաջատար փոդքասթային ընկերությունը՝ Acast-ը, հայտարարել է Podcastle-ի հետ համագործակցության մասին: Արդյունքում, Podcastle-ի ձայնագրման և խմբագրման ծրագիրը հասանելի կլինի Acast-ի օգտատերերին: Acast-ի պոդքասթերներն այժմ կարող է անվճար օգտվել Podcastle-ի հնարավորություններից անմիջապես իրենց վեբ բրաուզերից:
Acast-ը փոդքասթինգի համար անկախ հզոր կենտրոն է, որն առաջարկում է ստեղծողներին և գովազդատուներին այն ամենը, ինչ անհրաժեշտ է միլիոնավոր ներգրավված ունկնդիրների հետ հարաբերություններ գտնելու և զարգացնելու համար՝ բոլորը բաց փոդքասթինգի էկոհամակարգում: Acast-ն առաջարկում է փոդքաստների հոսթինգ, աճ և այնուհետև դրամայնացում ստեղծագործական և ընտրված գովազդային շուկայի միջոցով, ինչպես նաև անդամակցության հնարավորություններ՝ փոդքասթերներին վճարող երկրպագուներին միացնելու համար: Նրանց հարթակի միջոցով 47,000 փոդքասթ լսվում է 400 միլիոն անգամ ամեն ամիս՝ մինչ օրս ստեղծելով ավելի քան $100,000,000 եկամուտ ստեղծողների համար: Acast-ում, որը հիմնադրվել է 2014 թվականին, աշխատում է ավելի քան 300 մարդ 13 շուկաներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում և Ստոկհոլմում: Ընկերությունը հավաքել է ավելի քան $125,000,000 ֆինանսավորում, իսկ վերջին նորամուծությունները ներառում են գործընկերություն անդամակցության առաջատար հարթակ՝ Patreon-ի հետ: