Երևանում բացվել է գրասենյակային գործունեության նոր հասցե՝ «ԼԻՄ» քաղաքայինգրասենյակները։ «ԼԻՄ»-ն իր նախագծման և կահավորման լուծումներով առավելապես կհետաքրքրի ՏՏ ոլորտի մեր գործընկերներին: Այստեղ գրասենյակ վարձակալելու առավելությունները բազմաթիվ են. անվճար ու ընդարձակ ավտոկայանատեղի, նորաոճ և հարմարավետ ինտերիեր, աշխատանքային ևտեղեկատվական անվտանգության բարձր մակարդակ։ Համալիրի տարածքում գործում է նաև սրճարան՝ աշխատակիցներիսննդարարու համեղ ընդմիջման համար։
«ԼԻՄ» քաղաքային գրասենյակների շենքը խորհրդային ժամանակների ճարտարապետական ժառանգություն է, որն ամբողջապես վերանորոգվել և արդիականացվել է՝ ապահովելով սեյսմակայունության և հակահրդեհային անվտանգության բարձր ստանդարտները, միևնույն ժամանակ պահպանելով արտաքին ճարտարապետական տեսքը։
Գրասենյակային համալիրը գտնվում է Ծարավ Աղբյուր և Զաքարիա Քանաքեռցի փողոցների խաչմերուկում։ Մանրամասների համար այցելեք պաշտոնական կայք՝ limoffices.com