Հայաստանում գործում է փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման պետաջակցության ծրագիր, որի շրջանակներում գործող կամ սկսնակ բիզնեսները հնարավորություն ունեն` սուբսիդավորում ստանալ: Կարելի է կառուցել անասնաշենք 3 մոդելով`

1-ին մոդել՝

  • Արտադրական տարածքը՝ 130-280 քմ,
  • Առնվազն՝ 10-15 գլուխ կենդանի,
  • Կառուցման ծախսերը՝ շուրջ 11 մլն ՀՀ դրամ,
  • Փոխհատուցումը՝ 5.5 մլն ՀՀ դրամ:

2-րդ մոդել՝

  • Արտադրական տարածքը՝ 281-450 քմ,
  • Առնվազն՝ 20-25 գլուխ կենդանի,
  • Կառուցման ծախսերը՝ շուրջ 23 մլն ՀՀ դրամ,
  • Փոխհատուցումը՝ 11.5 մլն ՀՀ դրամ:

3-րդ մոդել՝

  • Արտադրական տարածքը՝ 451 և ավելի քմ,
  • Առնվազն՝ 40-45 գլուխ կենդանի,
  • Կառուցման ծախսերը՝ շուրջ 35 մլն ՀՀ դրամ,
  • Փոխհատուցումը՝ 17.5 մլն ՀՀ դրամ:

Փոխհատուցումը զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝

  • 1-ին մոդել՝ 7.7 մլն ՀՀ դրամ,
  • 2-րդ մոդել՝ 16.1 մլն ՀՀ դրամ,
  • 3-րդ մոդել՝ 24.5 մլն ՀՀ դրամ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայք էջում` https://mineconomy.am/page/1342