Առաջիկա 3 տարիների ընթացքում ML Mining-ը ներդնելու է 8 մլրդ դրամ բետոնի արտադրության և ոչ մետաղական հանքավայրերի զարգացման համար, որից մոտ 6 մլրդ դրամը՝ հիմնական կապիտալի, իսկ 2 մլրդ դրամը՝ շրջանառու կապիտալի ձեռքբերման համար։ Կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ մինչեւ 396 000 դրամ միջին աշխատավարձով։

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2022 թվականի հունվար-փետրվարին կազմել է 365,2 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,7%-ով։