Իտալական «Սարտիս» ընկերությունը Վանաձորում 775 աշխատատեղով բացել է «ITEX» տեքստիլ գործարանը:  Սարտիսը վերականգնել է դեռեւս խորհրդային տարիներին կառուցված լքված գործարանի շենքը։ Այժմ նրանք զբաղվում են իտալական հայտնի ապրանքանիշերի հագուստի արտադրությամբ, այդ թվում` Մոնկլեր, Մաքսմարա և այլն:  Ընկերությունն աշխատում է եվրոպական բարձր չափանիշներով` հագուստի դիզայնից մինչև վերջնական արտադրանք: