Akvelon-ը ծրագրային ապահովման մշակման միջազգային կազմակերպություն է, որի գործուներությունը ուղղված է ծրագրային ապահովման վրա հիմնված ընկերություններին օգնելու կատարել իրենց ինժեներական և բիզնես պարտավորությունները, պահպանել գիտելիքները և զարգանալ՝ ստեղծելով և գործարկելով հատուկ, երկարաժամկետ ծրագրերի մշակման թիմեր: Ընկերությունը կենտրոնանում է հետևյալ հիմունքների վրա՝ խելացի որոշումներ, արդյունավետ կատարում և ապացուցված մեթոդաբանություն: Akvelon-ը Puget Sound Business Journal ամսագրի կողմից 7 տարի անընդմեջ ճանաչվել է Վաշինգտոնի ամենաարագ զարգացող մասնավոր ընկերություններից մեկը։

Akvelon-ն օգնել է Fortune 500-ի ցուցակից հաճախորդներին և ստարտափներին զարգացնել բեկումնային տեխնոլոգիաներ և ստեղծել նվիրված երկարաժամկետ թիմեր: Ընկերությունն աշխատում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը, Reddit-ը, DoorDash-ը , Amwell-ը , T-Mobile-ը և շատ ավելին: Akvelon-ը մի քանի տարի եղել է 50 լավագույն ընկերությունների ցանկում հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն առաջնորդական թիմեր», «Լավագույն կորպորատիվ մշակույթ» և «Լավագույն ընկերության վարձատրություն»:
Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Բելլյու քաղաքում, սակայն Akvelon-ն ունի 15 գրասենյակ 10 երկրներում՝ ԱՄՆ, Մեքսիկա, Լեհաստան, Թուրքիա, Սերբիա, Պորտուգալիա, Խորվաթիա, Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան։ Իսկ հիմա նրանք գրասենյակ են բացել նաև Հայաստանում։ Հայաստանի ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին $700 մլն ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29,000 մասնագետ: