Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվն աճել է մոտ 32%-ով կամ 173000-ով։ Աճը դանդաղել է համաճարակի և 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո վերականգնվել։ Այս 173 հազարում ներառված են ոչ միայն նորաբաց աշխատատեղերը, այլ նաև ստվերից դուրս բերվածները օրինական (այս մասին առանձին վիճակագրություն չի հրապարակվում)։